Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Մանոն Լեսկո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
= Հեղինակի նախաբանը = Թեպետև ես կարող էի իմ «Հիշատակարան»-ում զետեղել ասպետ դե Գրիյոյի արկածների պատմությունը, բայց քանի որ դրանց միջև ոչ մի առնչություն չկա, ուստի ինձ թվաց, որ ընթերցողին ավելի հաճելի կլինի կարդալ այն առանձին։ Իսկ մյուս կողմից էլ այդքան երկարաշունչ պատմությունը տևականորեն կընդհատեր իմ սեփական վիպերգության թելը։ Որքան էլ հեռու լինեմ իսկական գրող կոչվելու հավակնությունից, այնուամենայնիվ ես լավ գիտեմ, որ պատմվածքը զերծ պետք է լինի այն բոլոր միջադեպերից, որոնք խճճում ու ծանրաբեռնում են երկը. տակավին Հորացիոսն է ասել, ::::Ut jam nunc dicat jam nunc debentia dici,<br/> ::::Pleraque differat, ac praesens in tempus omitta!<br/> Այս պարզ ճշմարտությունն ապացուցելու համար բնավ հարկ չկա դիմելու այդպիսի մի խոշոր հեղինակության, քանզի լրջամիտ դատողությունը սույն կանոնի սկզբնաղբյուրն է։ Եթե ընթերցողը հետաքրքրական և ուշագրավ է համարել իմ կյանքի պատմությունը, ապա ես համարձակվում եմ խոստանալու, որ սույն հավելումը պակաս հաճույք չի պատճառի նրան։ Պարոն դե Գրիյոյի վարքի մեջ ընթերցողը կտեսնի ամենազոր կրքի ցնցող մի օրինակ։ Ես պատրաստվում եմ նկարագրել կրքից կուրացած մի պատանու, որը հրաժարվում է երջանկությունից և իրեն հոժարակամ մատնում ծայրահեղ թշվառության. մի պատանու, որն օժտված լինելով այն բոլոր բարեմասնություններով, որոնք ամենափայլուն հասարակական դիրք էին ապահովում իր համար, այնուամենայնիվ, աննախանձ ու թափառական կյանքը գերադասում է հարստության և բնության պարգևած առավելությունից, նա, որը նախատեսում է իր դժբախտությունն ու չի ջանում խուսափել դրանից և, գիտակցելով հանդերձ այդ դժբախտությունը, տանում է դրանք, սակայն առանց գործադրելու անդադար իրեն առաջարկված այն միջոցները, որոնք կարող էին ամեն վայրկյան վերջ տալ այդ ամենին։ Վերջապես ես պատրաստվում եմ պատկերել հակասական մի բնավորություն, որը առաքինությունների և մոլությունների մի խառնուրդ է, բարի հակումների և վատ արարքների մշտական մի հակադրություն։ Այսպիսին է իմ առաջադրած պատկերի բովանդակությունը։ Ողջամիտ մարդիկ, անշուշտ, այսօրինակ երկը ապարդյուն գործ չպետք է համարեն։ Բացի ընթերցման հաճույքից, նրանք այստեղ կտեսնեն ոչ սակավաթիվ իրադարձություններ, որոնք կծառայեն իբրև բարոյական խրատներ, իսկ զվարճացնելով խրատել — դա, ըստ իս, նշանակում է ընթերցողին բացառիկ ծառայություն մատուցել։ Բարոյական սկզբունքների շուրջը խորհրդածելիս, մենք չենք կարող չզարմանալ, տեսնելով, որ մարդիկ դրանք թե՛ հարգում են և թե՛ արհամարհում։ Հարց է ծագում. ինչո՞վ բացատրել մարդկային սրտի այն քմայքը, որը, բարու և կատարելության գաղափարները ճաշակելով հանդերձ, միևնույն ժամանակ հրաժարվում է դրանցից։ Եթե որոշ մտայնության ու կրթության տեր մարդիկ կամենան հետազոտել, թե որն է իրենց զրույցների կամ նույնիսկ ինքնամտորումների ամենասովորական առարկան, ապա հեշտությամբ կնկատեն, որ դա գրեթե միշտ պտտվում է որևէ բարոյական դատողության շուրջը։ Իրենց կյանքի ամենաքաղցր րոպեները նրանք մենակ են ապրում կամ մի մտերիմ բարեկամի հետ՝ սրտաբաց խոսակցելով առաքինության հրապույրների, բարեկամության քաղցրության, երջանկության հասնելու միջոցների, երջանկությունից մեզ հեռացնող մեր բնավորության թուլությունների և այդ թուլությունները հաղթահարելու միջոցների մասին։ Հորացիոսը և Բուալոն այդպիսի զրույցը համարում են երջանիկ կյանքի իրենց ստեղծած պատկերի լավագույն գծերից մեկը։ Արդ, ինչպե՞ս է պատահում, որ մենք այնքան հեշտ գահավիժում ենք այդ խոհերի բարձունքից և իսկույն իջնում մինչ սովորական մարդկանց մակարդակը։ Ես սխալված կլինեմ, եթե ստորև նշած իմ փաստերը պատշաճորեն չբացատրեն մեր գաղափարների ու արարքների միջև գոյություն ունեցող հակասությունը։ Իսկ որովհետև բարոյականության բոլոր պատվերները լոկ ընդհանուր սկզբունքներ են, ապա միանգամայն դժվար է դրանք մասնակիորեն կիրառել այս կամ այն բարքերի ու արարքների նկատմամբ։ Ապացուցենք օրինակով։ Բարեծին հոգիները զգում են, որ հեզությունն ու մարդկայնությունը վսեմ առաքինություններ են, ուստի և նրանք ձգտում են դրանք կիրառել իրենց կյանքում։ Սակայն հենց այն րոպեին, երբ պետք է իրականացնել այդ առաքինությունները, հաճախ նրանց կենսագործումը խափանվում է։ Հիրավի, արդյոք հարմա՞ր է առիթը։ Ի՞նչ չափով անհրաժեշտ է առաքինությունների ցուցաբերումը։ Չե՞նք սխալվում արդյոք տվյալ անձի նկատմամբ։ Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն։ Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելի են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին։ Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը։ Սակայն փորձն այնպիսի մի շնորհք չէ, որին յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի տիրանալու. դա կախում ունի զանազան դրություններից, որոնց մեջ գտնվում է մարդս ճակատագրի բերմամբ։ Հետևաբար, մնում է սոսկ օրինակը, որն իբրև կանոն ունակ է ծառայելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրագործում են առաքինությունը։ Հենց այդպիսի ընթերցողի համար նմանօրինակ երկերը կարող են վերին աստիճանի շահեկան լինել, եթե միայն դրանք գրել է ազնվաբարո ու ողջամիտ մի մարդ։ Ամեն մի իրադարձություն, որի մասին այստեղ խոսվում է, իրենից ներկայացնում է լույսի մի նշույլ, մի խրատ, որը փոխարինում է փորձին. ամեն արկած՝ մի նմուշ, որի համեմատ մարդը կազմավորվում է բարոյապես։ Մնում է միայն այս ամենը կիրառել այն հանգամանքներում, որոնց մեջ գտնվում են մարդիկ։ Մեր ամբողջ երկը մի բարոյական տրակտատ է՝ վերածված ուշագրավ անցքերի։ Խստապահանջ ընթերցողը, թերևս, հանդիմանի ինձ, որ իմ տարիքում ես վերստին գրիչ եմ վերցնում՝ բախտախնդիր ու սիրային արկածներ գրելու համար։ Սակայն, եթե վերևում նշած իմ խորհրդածությունը ճիշտ է, դա արդարացնում է ինձ. իսկ եթե դա սխալ է, ապա հենց այդ սխալը կլինի իմ ներումը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Մանոն Լեսկո
(section)
Add topic