Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Աստղագիտություն
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՕՐԱՑՈՒՅՑ=== § 47. ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԱՄԻՍ։ Լուսինը այն միակ երկնային մարմինն է, որ պտտվում է Երկրի շուրջը։ '''Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Լուսինը մի լրիվ շրջան է կատարում Երկրի շուրջը, կոչվում է աստղային (կամ սիդերիկ) ամիս, նա կազմում է 2⅓ օր։''' Հետևենք, թե ի՛նչպես Լուսինը մի որևէ աստղի նկատմամբ արդեն հաջորդ օրը նկատելի տեղաշարժվել է ձախ կողմի վրա՝ դեպի արևելք (մեկ օրում մոտավորապես 13°)։ [[Պատկեր:Astronomy_pic_039.png|225px|frameless|thumb|left]] Դժվար չէ նկատել, որ աստղային երկնքում Լուսինը տեղաշարժվում է անընդհատ և 27⅓ օրից հետո վերադառնում է նույն աստղերի մոտ, երկնային սֆերա յում գծելով լրիվ շրջանագիծ։ Հենց այդ պատճառով էլ Լուսնի պտտման ժամանակաշրջանը (աստղերի նկատմամբ) կոչվում է աստղային (սիդերիկ)։ Մեկ ժամվա ընթացքում Լուսինը երկնային սֆերայում հասցնում է տեղաշարժվել (դեպի արևելք) <math>\frac{360°}{27⅓ \times 24}</math> չափով, այսինքն՝ ½°, մոտավորապես իր տեսանելի տրամագծի մեծության չափ։ Լուսինը երկնա յին սֆերայում շարժվելիս հաճախ առժամանակ մեզանից ծածկում է աստղերն ու մոլորակները։ Դա ցույց է տալիս, որ Լուսինը մեզ ավելի մոտ է գտնվում, քան աստղերն ու մոլորակները։ [[Պատկեր:Astronomy_pic_040.png|220px|frameless|thumb|left]] Լուսնի տեսանելի շարժումը երկնային սֆերայում կատարվում է խավարածրի մոտերքը, '''բայց Լուսնի աղեծրի հարթությանը թեքված է Երկրի ուղեծրի հարթության (խավարածրի հարթության) նկատմամբ 5°–ով։ Լուսնի աղեծրի հատման կետերը խավարածրի հետ կոչվում են Լուսնի աղեծրի հանգույցներ'''։ '''Լուսնի միջին հեռավորությանը Երկրից կազմում է 384000 կմ կամ մոտավորապես 30 երկրային տրամագիծ։''' Քանի որ Լուսինը Երկրի շուրջը շարժվում է էլիպսով, ուստի նրա հեռավորությունը երկու կողմերի վրա փոփոխվում է մոտ 20 000 կմ սահմաններում։ '''Լուսնի աղեծրի Երկրին ամևնամերձավոր կետը կոչվում է պերիգեյ (մերձակետ), ամենահեռավոր կետը՝ ապոգեյ (հեռակետ)։''' § 48. ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԼՈՒՅՍԸ։ '''Լուսնի տեսքի փոփոխությունը և նրա փուլերի կրկնումներն աոաջանում են այն բանի շնորհիվ, որ Լուսինը Երկրի և իրեն լուսավորող Արեգակի նկատմամբ գրավում է տարբեր դիրքեր։''' Լուսինը գնդաձև, խավար մարմին է։ Երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև, նրա դեպի մեզ դարձած կիսագունդն Արեգակի կողմից չի լուսավորվում, և մենք նրան չենք տեսնում։ Լուսնի այդ փուլը կոչվում է '''նորալուսին'''։ Երբ Լուսինը գտնվում է ուղիղ Արեգակի դիմաց, այսինքն՝ Երկիրը լինում է Արեգակի և Լուսնի միջև, Լուսնի դեպի մեզ դարձած ամբողջ կիսագունդը պայծառ կերպով լուսավորված է լինում Արեգակի ճառագայթներով։ Այդ փուլը կոչվում է '''լիալուսին'''։ Միջակա դիրքերում մենք նրա լուսավորված կիսադնդի այս կամ այն մասը տեսնում ենք կողքից» Հ-թանից էլ Լուսինը ունենում է կիսասկավառակի ('''առաջին քառորդ և վերջին քառորդ'''), ավելի կամ պակաս Լափով նեղ եղջյուրի և այլ տեսքեր։ 40-րդ նկարը պարզաբանում է Լուսնի փուլերի կապը նրա՝ իր ուղեծրում ունեցած այս կամ այն դիրքի հետ. Արեգակի ճառագայթներն ընկնում են վերևից՝ '''գծագրի հարթության''' ուղղությամբ։ Հասկանալի է, որ Լուսնի վերին կուլմինացիան նորալուսնի ժամանակ տեղի է ունենում կեսօրին, լիալուսնի ժամանակ՝ կես-գիշերին , առաջին քանորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 18-ին և վերջին քառորդի ժամանակ՝ մոտավորապես ժամը 6-ին (արեգակնային ժամանակով)։ [[Պատկեր:Astronomy_pic_041.png|180px|frameless|thumb|right]] '''Լուսնի իրար հաջորդող երկու միատեսակ փալերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս, այն հավասար է 29½ օրվա։''' Լուսնի փուլերի պարբերաշրջանը կամ սինոդիկ ամիսը ավելի երկարատև է սիդերիկ ամսից։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի միատեսակ փուլերը թևակոխում են այն մամանակ, երբ Լուսինը նույն դիրքն է ընդունում Արեգակի նկատմամբ։ Նկ․ 41-ում Լուսինը L կետում պատկերված է T Երկրի և S Արեգակի միջև՝ նորալուսնի դիրքում։ Այն ժամանակամիջոցում, երբ Լուսինը Երկրի շուրջը մի լրիվ պտույտ է կատարում, Երկիրը Լուսնի հետ միասին Արեգակի նկատմամբ արդեն անցած է լինում իր ուղեծրի <sup>1</sup>/<sub>13</sub>-րդ մասը և գտնվում է T<sub>1</sub> կետում։ Լուսինը, շարժվելով սլաքի ուղղությամբ, կընդունի L1 դիրքը, որը, ինչպես մենք տեսնում ենք, դեռևս չի կարող նորալուսնին համապատասխանել։ Նորալուսնի L'<sub>1</sub> դիրքին հասնելու համար Լուսինը պետք է դառնա ST<sub>1</sub>L<sub>1</sub> անկյան չափով, որը տևում է մոտավորապես երկու օր։ Լուսնի վրա գտնվող դիտողի համար Երկիրը նույնպես տարբեր դիրքեր է գրավում Արեգակի նկատմամբ։ Ուստի Լուսնի վրայից դիտելու դեպքում՝ Արեգակի ճառագայթներով լուսավորված Երկիրը նույնպես պետք է փոփոխի իր փուլերը և այն էլ ճիշտ նույն պարբերությամբ, միայն այն տարբերությամբ, որ երբ Երկրի վրա դիտվում է, օրինակ, լիալուսին , Լուսնի վրա պետք է դիտվի «նորաերկիր», և ընդհակառակն։ Դա դժվար չէ հասկանալ, ելնելով նույն 40-րդ նկարից։ Միայն պետք է պատկերացնել, որ դիտողը շարժվում է Լուսնի հետ միասին և այնտեղից նայում Երկրին։ Երկրի մակերևույթը 14 անգամ մեծ է Լուսնի մակերևույթից։ Ուստի «լիաերկրի» ժամանակ Լուսինը անհամեմատ ավելի ուժեղ է լուսավորվում Երկրի կողմից, քան լիալուսնի ժամանակ Երկիրը Լուսնից։ Բացի այդ, Երկրի մակերևույթը յոթ անգամ ավելի ուժեղ է անդրադարձնում Արեգակի ճառագայթները, քան Լուսինը, որովհետև Երկրի վրա կան շատ լուսավոր շրջաններ (ձյուն, ամպեր, ավազոտ անապատներ)։ Այդ պատճառով «լիաերկրի» ժամանակ Լուսինը լուսավորվում է Երկրից շատ ավելի ուժեղ, քան թե լիալուսնի ժամանակ Երկիրը լուսավորվում է Լուսնից։ Դրանով է բացատրվում «մոխրագույն լույսի» երևույթը, այսպես է կոչվում այն մեղմ կապտականաչավուն լուսարձակումը, որը նկատվում է Լուսնի սկավառակի՝ Արեգակի ճառագայթներով չլուսավորված մասում՝ նորալուսնից փոքր-ինչ առաջ և նրանից անմիջապես հետո, երբ Լուսնի պայծառ մասը երևում է նեղ եղջյուրի ձևով։ Այդ ժամանակ Երկիրը պայծառ լույս է սփռում Լուսնի մակերևույթի վրա։ § 49. ԱՐԵՎԱԴԱՐՏԱՅԻՆ ԵՎ ՕՐԱՏՈԻՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐ։ '''Մեծ ժամանակամիջոցների հաշվարկման սիստեմը կոչվում է օրացույց։''' Ներկայումս գրեթե բոլոր երկրներն օգտվում են արեգակնային օրացույցից, այսինքն՝ մի օրացույցով, որը հիմնված է Արեգակի խավարածրով կատարած տարեկան շրջապտույտի վրա, ուստի և կապված է տարվա եղանակների պարբերաբար փոփոխվելու հետ։ Ամեն մի արեգակնային օրացույցում որպես հիմք ընդունվում է արևադարձային տարին։ '''Արևադարձային տարի է կոչվում Արեգակի կենտրոնի՝ գարնանային գիշերահավասարի կետով երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցը։''' Արևադարձային տարին հավասար է 365 օրվա 5 ժամվա 48 րոպեի ու 46,1 վայրկյանի։ Հենց այդ հանգամանքն է, որ օրացույց կազմելու գործում դժվարություններ է հարուցում, որովհետև յուրաքանչյուր օրացուցային տարին հարմարության տեսակետից պետք է իր մեջ ամբողջ թվով օրեր պարունակի։ Կապված այն բանի հետ, թե ինչպես է օրացույցը հարմարվում արևադարձային տարվա հետ և ինչպես է նա իրականացնում այդ հարմարեցումը, կարող էն տարբեր օրացույցներ լինել։ § 50. ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ՏՈՄԱՐՆԵՐ։ '''Մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան Ռուսաստանում ընդունված օրացույցը կոչվում էր հին տոմար։''' '''Հին տոմարում հաշվի պարզության համար ընդունված է, որ արևադարձային տարին կազմում է հիշտ 365 օր 6 ժամ, այսինքն՝ 365¼ օր։''' Որպեսզի օրացուցային տարին միշտ ամբողջ թվով օրեր պարունակի, ընղունվել էր 3 տարի իրար հետևից հաշվել 365-ական օր, իսկ հաջորդ (չորրորդ) տարին՝ 366 օր, որից հետո դարձյալ երեք տարի հաշվել 365-ական օր և այլն։ Այն ժամանակ տարվա միջին տևողությունը հավասար կլինի (365 +365 + 365 + 366):4 = 365¼ օրվա, այսինքն՝ հավասար է արևադարձային տարվա ընդունված տևողությանը։ Տարվա ավելորդ օրը ավելացվում է փետրվարի վերջում (փետրվարի 29), և այդպիսի տարին կոչվում է '''նահանջ տարի'''։ '''Ընդունված է նահանջ (366 օրից կազմված) համարել այն տարիները, որոնց համարներն աոանց մնացորդի թաժանվում են 4'''-ի, օրինակ 1944, 1948, 1952 թվականները։ Հին տոմարը ժամանակի իրական ընթացքից ետ է մնում, որովհետև տարվա միջին, տևողությունը նա ընդունում է ավելի երկար, քան նա իսկապես կա (11 րոպե 14 վայրկյանով)։ Յուրաքանչյուր 400 տարում (ավելի ճիշտ՝ 384 տարում) հին տոմարը ետ է մնում 3 օրով։ ՍՍՌՄ-ում և շատ երկրներում ընդունված '''նոր տոմարը''', որը մի շարք երկրներում մտցվել է դեռևս 1582 թ., գրեթե ազատ է վերոհիշյալ թերությունից։ XVI դարում հին տոմարը բնությունից արդեն 10 օրով ետ էր մնացել (այդ օրացույցը քրիստոնեական կրոնն ընդունած երկրների կենցաղի մեջ մտցվել էր 325 թ․)։ Օրացույցի ետ ընկնելը վերացնելու նպատակով 1582 թ․ հոկտեմբերի 5-ի փոխարեն միանգամից հաշվեցին հոկտեմբերի 15֊ը։ Իսկ որպեսզի սխալը նորից չկուտակվի, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում հին օրացույցում կուտակվող երեք ավելորդ օրերը վերացվում են նրանով, որ ամեն մի այդպիսի 400–ամյա ժամանակաշրջանի երեք նահանջ տարիները համարվում են հասարակ տարիներ։ Պայմանավորվել են, որ հասարակ կհամարվեն հին օրացույցի այն հարյուրամյա նահանջ տարիները, որոնց հարյուրյակների թիվն առանց մնացորդի չի բաժանվում 4-ի։ Այսպիսով, 1600 թվականը երկու օրացույցներումն էլ նահանջ էր և XVII դարում հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը մնաց 10 օր։ Նոր տոմարով 1700 թվականը ոչ թե նահանջ էր, այլ հասարակ, ուստի և այդ օրացույցների տարբերությունը դարձավ 11 օր։ 1800 թվականից հետո տարբերությունը դարձավ 12 օր, 1900 թվականից հետո՝ 13 օր, իսկ 2000 թ, հետո այդ տարբերությունը դեռևս կմնա 13 օր։ Նոր տոմարը նույնպես կատարելապես ճիշտ չէ, բայց րնոլթյունիէք նրա տարբերվելը միայն 3000 տարվա ընթացքումն է կուտակվում մեկ օրվա չափ։ Այդպիսի սխալը, բնականաբար, գործնական նշանակու֊ թյուն չունի։ <small>§ 51․ *ԱՄՍՎԱ ԵՎ ՇԱԲԱԹՎԱ ԾԱԳՈՒՄԸ։ Օրացուցային թվականությունն Նախնադարյան շրջանում այն երկրներում, որոնք ավելի որսորդության և անասնապահության, քան հողագործության հետ կին կապված, ընդունված էր այնպիսի օրացույց, որը կառուցված կր Լուսնի փուլերի հերթափոխման, այսինքն՝ սինոդիկ ամսվա (29½ օրվա) վրա։ Օրացուցային ամիսները հաղորդում կին միմյանց, ունենալով մերթ 29, մերթ 30 օր։ Մեր արեգակնային օրացույցում տարվա մեկ, տասներկուերորդ մասը կոչվում է ամիս, բայց նա Լուսնի հետ ոչ մի առնչություն չունի, օրացուցային ամիսները, որոնք ունեն 28-ից մինչև 31-օրյա տարբեր տևողություն, Լուսնի փուլերի հերթափոխության հետ ոչ մի կերպ կապված չեն։ Յոթօրյա շաբաթը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ այն հավատմունքի կապակցությամբ, որ ուներ աստղագուշակությունը մոլորակների ազդեցության նկատմամբ։ Այն ժամանակ հայտնի հինգ մոլորակներից յուրաքանչյուրին, նույնպես և Արեգակին ու Լուսնին կին նվիրված առանձին օրերը՝ որոշ կարզով, շաբաթը — Սատուրնին (Սատուրնի օր), կիրակին — Արեգակին, երկուշաբթին — Լուսնին և այլն։ Գերմաներեն մինչև այժմ էլ, օրինակ, կիրակին կոչվում է Sonntag (Sonnen tag — Արեգակի օր), երկուշաբթին — Montag (Լուսնի օր), անգլերեն շաբաթը կոչվում է Saturday (Սատուրնի օր), կիրակին — Sunday (Արեգակի օր), ֆրանսերեն երեքշաբթին կոչվում է Mardi (Martis dies — Մարսի օր), չորեքշաբթին - Mercredi(Մերկուրի օր) և այլն։ '''Տարիների թվարկության սկիզթթ կոչվում է օրացուցային թվականություն''' (էրա)։ Հռոմեացիները տարիների թվարկումը երկար ժամանակ տանում կին իրենց, մայրաքաղաքի Հռոմի հիմնադրման տարվանից։ Նման տարբեր տեսակի թվականությունների միմյանց հետ համեմատելն ու մեկից մյուսին անցնելը բավականին անհարմար է։ Հազար հինգ հարյուր տարի առաջ առաջարկվել է տարիների թվարկումը հաշվել այսպես կոչված «քրիստոսի ծննդյան» տարեթվից։ Այդ առասպելական իրադարձության տարեթիվը, իհարկե, չի կարելի սահմանել, և այն «հաշվել են» կամավոր կերպով։ Սակայն «քրիստոսի ծննդից սկսած այդ թվականությունը» աստիճանաբար տարածվել կ շատ երկրներում և ներկայումս գրեթե ընդունված է բոլորի կողմից, հաճախ մենք նրան անվանում ենք «մեր թվականություն» (մ․ թ․)։ Մենք այն պահպանել ենք, քանի որ հարմար է, որպեսզի բոլոր ժողովուրդներն էլ հազարամյակների ընթացքում ունենան միևնույն թվականությունը։</small> <small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՏՈԻԴՄԱՆ ՀԱՄԱՐ # Ի՞նչ է աստղային (սիդերիկ) ամիսը և ինչի՞ է նա հավասար։ # Աստղային երկնքի ֆոնի վրա ի՞նչ չափով է տեղաշարժվում Լուսինը. ա) մեկ ժամում և բ) մեկ օրում։ # Համընկնո՞ւմ է արդյոք Լուսնի ուղեծիրը խավարածրի հետ։ # Ինչի՞ է հավասար Լուսնի միջին հեռավորությունը Երկրից։ # Ինչպե՞ս են կոչվում Լուսնի ուղեծրի՝ Երկրին ամենամոտ և ամենահեռու կետերը։ # Պատրաստեցեք գծագիր և նրանով բացատրեցեք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է կատարվում Լուսնի փուլերի հերթափոխությունը։ # Ո՞ր ժամին է կատարվում Լուսնի կուլմինացիան, երբ նա գտնվում է ա) առաջին քառորդում, բ) լիալուսին է և գ) վերջին քառորդում։ # Ի՞նչ է Լուսնի մոխրագույն լույսը։ # Ինչպե՞ս է կոչվում Լուսնի փուլերի լրիվ հերթափոխության պարբերաշրջանը և ինչի՞ է նա հավասար։ # Ի՞նչն է կոչվում օրացույց։ # Ի՞նչն է կոչվում արևադարձային տարի և ինչի՞ է նա հավասար։ # Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի հին տոմարում։ # Ինչի՞ է հավասար տարվա միջին տևողությանը հին տոմարում։ Ինչո՞ւմն է կայանում նրա անճշգրտությունը։ # Ինչպե՞ս են իրար հաջորդում հասարակ և նահանջ տարիները օրացույցի նոր տոմարում։ Ե՞րբ է նա մտցվել ՍՍՌՄ-ում։ # Ինչպե՞ս են տարբեր դարերում ամսաթվերը հին տոմարով վերածվում նոր տոմարի, և ընդհակառակն։ # *Մեր օրացույցում որտեղի՞ց են հանդես եկել ամիսները։ # *Ե՞րբ և ինչո՞ւ է առաջացել յոթօրյա շաբաթը։ # Ի՞նչ է օրացուցային դարագլուխը։ ՎԱՐԺՈԻԹՅՈԻՆնԵԻ # Լուսինը առաջին քառորդի փուլում հորիզոնին մոտ է։ ժամը քանի՞սն է (մոտավորապես)։ Հորիզոնի ո՞ր կողմն է նա գտնվում։ # Այսօր Լուսինը մայր է մտել կես-գիշերին։ Մոտավորապես ե՞րբ նա մայր կմտնի վաղը։ # Լուսինը մոտ է լրման։ Այդ ժամանակ ինչպե՞ս կերևա Երկիրը Լուսնից դիտողի համար։ # Լուսնեղջյուրն իր ուռուցիկությամբ դարձած է դեպի աջ և գտնվում է հորիզոնին մոտ։ Հորիզոնի ո՞ր կողմն եք դուք նայում։ # *Ինչո՞ւ արևադարձային երկրներում «մաշվող» Լուսնի նոր ծագող եղջյուրը ծովի վրա այնպես է երևում, կարծես թե նավակ է լողում ջրի վրա։ # Ինչո՞ւ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիայի տարեդարձը տոնվում է նոյեմբերին։ # Ե՞րբ է տեղի ունեցել դեկաբրիստների 1825 թ, ապստամբությունը նոր տոմարով։ # Մ․ Վ․ Լոմոնոսովը հին տոմարով ծնվել է 1711 թ, նոյեմբերի 8-ին։ Այժմ ե՞րբ պետք է նշենք նրա ծնունդը։ # *Ինչպե՞ս և ե՞րբ պետք է երթևեկի նավը Ասիայի և Ալյասկայի միջև, որպեսզի նրա անձնակազմի համար փետրվարի ընթացքում լինի 10 կիրակի։ </small>
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Աստղագիտություն
(section)
Add topic