Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԼՈԳԱՐԻԹՄՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ=== Մինչ լոգարիթմների գյուտը, հաշվումների արագացման պահանջը ծնեց ուրույն տեսակի աղյուսակներ, որոնց օգնությամբ բազմապատկման գործողությունը փոխարինվում էր ոչ թե գումարումով, այլ հանումով։ Այդ աղյուսակների կառուցվածքը հիմնված է <math>ab \;=\; \frac{(a+b)^2}{4}-\frac{(a-b)^2}{4}</math> նույնության վրա, որի ճշտության մեջ հեշտությամբ կարելի է համոզվել, եթե բացենք փակագծերը։ Ունենալով քառակուսիների պատրաստի քառորդները՝ կարելի է գտնել երկու թվերի արտադրյալը, չկատարելով բազմապատկումներ, այլ հանելով այդ թվերի գումարի քառակուսու քառորդից դրանց տարբերության քառակուսու քառորդը։ Այդ նույն աղյուսակները հեշտացնում են քառակուսի բարձրացնելը և քառակուսի արմատ հանելը, իսկ աղյուսակներին միացնելով հակադարձ թվերը՝ պարզեցնում են նաև բաժանման գործողությունը։ Լոգարիթմական աղյուսակների նկատմամբ դրանց առավելությունն այն է, որ դրանց օգնությամբ արդյունքներն ստացվում են ''ճիշտ'', և ոչ թե մոտավոր։ Բայց դրանք զիջում են լոգարիթմականին գործնականորեն անհամեմատ ավելի կարևոր մի շարք կետերում։ Այն ժամանակ, երբ քառակուսիների քառորդների աղյուսակները թույլ են տալիս բազմապատկել միայն երկու թվեր, լոգարիթմները հնարավորություն են տալիս միանգամից գտնել ցանկացած թվով արտադրիչների արտադրյալը և, բացի այդ, բարձրացնել ''ցանկացած'' աստիճանը և ''ցանկացած'' ցուցիչով արմատ հանելը (ամբողջ կամ կոտորակային)։ Օրինակ՝ քառակուսիների քառորդների աղյուսակների օգնությամբ բարդ տոկոսներ գումարել չի կարելի։ Բայց և այնպես, քառակուսիների քառորդների աղյուսակները հրատարակվեցին և այն ժամանակ, երբ հայտնվեցին զանազան լոգարիթմական աղյուսակներ։ 1856 թվականին Ֆրանսիայում լույս տեսան հետևյալ վերնագրով աղյուսակները՝ ''«Թվերի քառակուսիների աղյուսակ <math>1</math>-ից մինչև <math>1000</math> միլիոն, որի օգնությամբ գտնվում են թվերի ճշգրիտ արտադրյալը շատ պարզ եղանակով, ավելի հարմար, քան լոգարիթմների օգնությամբ։ Կազմեց Ալեքսանդր Կոսսարը»։'' Այս գաղափարն առաջանում է շատերի մոտ՝ չկասկածելով, որ այն վաղուց արդեն իրականացված է։ Նման աղյուսակների գյուտարարները մի երկու անգամ դիմել են ինձ և շատ են զարմացել իմանալով, որ այդ աղյուսակների գյուտը ավելի քան 300 տարվա պատմություն ունի։ Լոգարիթմների մյուս՝ ավելի երիտասարդ մրցակիցները հանդիսանում են հաշվիչ աղյուսակները, որոնք զետեղված են տեխնիկական բազմաթիվ տեղեկատուներում։ Դրանք տեղեկատու աղյուսակներ են, որոնք պարունակում են հետևյալ բաժինները՝ թվերի քառակուսիները, խորանարդները, քառակուսի արմատները, խորանարդ արմատները, հակադարձ թվերը շրջանագծի երկարությունները և շրջանների մակերեսները <math>2</math>-ից մինչև <math>1000</math> թվերի համար։ Տեխնիկական բազմաթիվ հաշվարկների համար այդ աղյուսակները շատ հարմար են, սակայն դրանք ոչ միշտ են բավարար։ Լոգարիթմական աղյուսակներն անհամեմատ ավելի ընդարձակ կիրառություններ ունեն։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Add topic