Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ=== Եթե տեխնիկական առօրյայի և գործնական կյանքի հաշվողական պահանջները լրիվ ապահովվում են եռանիշ և քառանիշ աղյուսակներով, ապա, մյուս կողմից, տեսական հետազոտողի տրամադրության տակ կան և այնպիսի աղյուսակներ, որ ունեն ավելի շատ նիշեր, քան նույնիսկ Բրիգի <math>14</math>-անիշ լոգարիթմները։ Ընդհանրապես ասած, լոգարիթմը մեծ մասամբ իռացիոնալ թիվ է և թվանշանների ոչ մի քանակով չի կարելի ճշտորեն արտահայտել։ Մեծ մասամբ թվերի լոգարիթմները, որքան էլ նիշեր վերցնելու լինենք, արտահայտվում են միայն մոտավոր կերպով և որքան դրանց մանտիսներում թվանշանները շատ են, այնքան դրանք ճիշտ են։ Գիտական աշխատանքների համար <math>14</math>-անիշ լոգարիթմները<ref>Բրիգի <math>14</math>-անիշ լոգարիթմները կազմված են, ի միջի այլոց, միայն <math>1</math>-ից մինչև <math>20000</math> և <math>90000</math>-ից մինչև <math>101000</math> թվերի համար։</ref> երբեմն ճիշտ չեն, բայց տարբեր տեսակի 300 լոգարիթմական աղյուսակներից, որոնք լույս են տեսել դրանց հայտնագործումից հետո, հետազոտողը միշտ կարող է գտնել այնպիսիները, որոնք կարող են նրան բավարարել։ Նշենք, օրինակ, <math>2</math>-ից մինչև <math>1200</math> թվերի <math>20</math>-անիշ լոգարիթմները, որ հրատարակվել է Ֆրանսիայի Կալլե (1795) քաղաքում։ Ավելի սահմանափակ թվերի խմբերի համար կան նաև վիթխարի թվով տասնորդական նիշերով լոգարիթմների աղյուսակներ՝ լոգարիթմական իսկական տարօրինակություններ, որոնց գոյության մասին, ինչպես ես համոզվել եմ, չեն կասկածում նաև բազմաթիվ մաթեմատիկոսներ։ Ահա այդ լոգարիթմ-հսկաները, դրանք բոլորը տասնորդական չեն, այլ բնական<ref>Բնական կոչվում են այն լոգարիթմները, որոնք ոչ թե <math>10</math> հիմքով են, այլ <math>2,718 \dots</math> հիմքով, որի մասին դեռ խոսելու ենք։</ref>։ Վոլֆրամի <math>48</math>-անիշ աղյուսակները մինչև <math>10000</math> թվերի համար։ Շարպի <math>61</math>-անիշ աղյուսակները։ Պարկխերստի <math>102</math>-անիշ աղյուսակները և, վերջապես, լոգարիթմական գերտարօրինակությունը՝ Ադամսի <math>260</math>-անիշ լոգարիթմները։ Վերջին դեպքում մենք ունենք, ի միջի այլոց, ոչ թե աղյուսակ, այլ միայն այսպես կոչված հինգ թվերի բնական լոգարիթմներ՝ <math>2, \; 3, \; 5, \; 7</math> և <math>10</math>, և փոխանցող (<math>260</math>-անիշ) արտադրիչ դրանք տասնորդականի վերածելու համար։ Սակայն, դժվար չէ հասկանալ, որ ունենալով այդ հինգ թվերի լոգարիթմները՝ պարզ գումարով կամ բազմապատկումով կարելի է ստանալ բարդ թվերի բազմության լոգարիթմները. օրինակ <math>12</math>-ի լոգարիթմը հավասար է <math>2, \; 2</math> և <math>3</math> թվերի լոգարիթմների գումարին և այլն։ Լրիվ կերպով կարելի է լոգարիթմական տարօրինակության շարքը դասել նաև հաշվեքանոնը, այդ «փայտե լոգարիթմները», եթե միայն շնորհիվ իր հարմարության այդ սրամիտ գործիքը չդառնար տեխնիկների համար այդքան սովորական հաշվող գործիք, ինչպես համրիչը գրասենյակային աշխատողների համար։ Սովորության հետևանքով մարում է հիացմունքի զգացումը լոգարիթմի սկզբունքով աշխատող սարքի առջև, մի սարք, որն իրենից օգտվողից չի պահանջում նույնիսկ գիտենալ, թե ինչ բան է լոգարիթմը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Add topic