Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԱՍՏՂԵՐԸ, ԱՂՄՈՒԿԸ ԵՎ ԼՈԳԱՐԻԹՄՆԵՐԸ=== Այս վերնագիրը, որ միացնում է այդքան, թվում է, միմյանց չմիացվոց առարկաներ, հավակնություն չունի լինել Կուզմա Պրուտկովի ստեղծագործության պարոդիան։ Իրականում խոսքը գնում է աստղերի և աղմուկի մասին՝ լոգարիթմների հետ սերտորեն կապված։ Աղմուկը և աստղերը այստեղ միացվում են նրա համար, որ թե՛ աղմուկի բարձր լինելը, և թե՛ աստղերի պայծառությունը գնահատվում են միատեսակ ձևով՝ ըստ լոգարիթմական սանդղակի։ Աստղագետները աստղերը բաժանում են ըստ նրանց տեսողության պայծառության աստիճանների՝ առաջին մեծության, երկրորդ մեծության, երրորդ մեծության լուսատուների և այլն։ Աստղերի հաջորդական մեծություններն աչքով ընկալվում են որպես թվաբանական պրոգրեսիայի անդամներ։ Բայց դրանց ֆիզիկական պայծառությունը փոփոխվում է այլ օրենքով՝ իրական պայծառությունները կազմում են <math>2,5</math> քանորդով երկրաչափական պրոգրեսիա։ Հեշտ է հասկանալ, որ աստղի «մեծությունը» իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան նրա ֆիզիկական պայծառության լոգարիթմը։ Օրինակ՝ երրորդ մեծության աստղը առաջին մեծության աստղից պայծառ է <math>2,5^{3-1}</math>, այսինքն՝ <math>6,25</math> անգամ։ Կարճ ասած, գնահատելով աստղերի տեսանելի պայծառությունը, աստղագետը հենվում է լոգարիթմների աղյուսակի վրա, որոնք կազմված են <math>2,5</math> հիմքի համար։ Այստեղ մանրամասնորեն կանգ չենք առնի այդ հետաքրքրական առնչությունների վրա, քանի որ իմ մյուս՝ „Занимательная астрономия” գրքում դրանց հատկացվել է բավականին էջեր։ Համանման ձևով գնահատվում է նաև աղմուկի բարձրությունը։ Բանվորների առողջության և աշխատանքի արտադրողականության վրա արդյունաբերական աղմուկների վնասակար ազդեցությունը հարկադրել է մշակել աղմուկի բարձրության գնահատման թվային ճիշտ եղանակներ։ Բարձրության միավոր է հանդիսանում «բելը», գործնականում նրա տասներորդական մասը՝ «դեցիբելը»։ Բարձրության հաջորդական աստիճաններն են՝ <math>1</math> բել, <math>2</math> բել և այլն (գործնականում՝ <math>10</math> դեցիբել, <math>20</math> դեցիբել և այլն), որոնք մեր լսողության համար կազմում են թվաբանական պրոգրեսիա։ Այդ աղմուկների ֆիզիկական «ուժը» (ճշտորեն՝ էներգիան) կազմում է <math>10</math> քանորդով երկրաչափական պրոգրեսիա։ Բարձրությունների <math>1</math> բել տարբերությանը համապատասխանում է աղմուկների ուժերի <math>10</math>-ի հարաբերությունը։ Նշանակում է՝ աղմուկի բարձրությունը (արտահայտած բելերով) հավասար է նրա ֆիզիկական ուժի տասնորդական լոգարիթմին։ Հարցը պարզ է դառնում, եթե դիտարկենք մի քանի օրինակներ։ Տերևների սոսափյունը գնահատվում է <math>1</math> բել, բարձր խոսակցությունը՝ <math>6,5</math> բել, առյուծի մռնչյունը՝ <math>8,7</math> բել։ Այստեղից հետևում է, որ, ըստ ձայնի ուժի խոսակցությունը տերևների սոսափյունին գերազանցում է <math>10^{6,5-1} = 10^{5,5} = 316 \; 000</math> անգամ. առյուծի մռնչյունը բարձր խոսակցությունից ուժեղ է <math>10^{8,7-6,5} = 10^{2,2} = 158</math> անգամ։ Այն աղմուկը, որի բարձրությունը մեծ է <math>8</math> բելից, մարդկային օրգանիզմի համար ճանաչվում է վնասակար։ Շատ գործարաններում օրենքով սահմանված նորման գերազանցվում է։ Այստեղ պատահում են <math>10</math> և ավելի բել աղմուկներ. մուրճի հարվածները, որ հասցվում են պողպատյա սալին, առաջացնում են <math>11</math> բել աղմուկ։ Այդ աղմուկները <math>100</math> և </math>1000</math> անգամ ուժեղ են թույլատրելի նորմայից և <math>10—100</math> անգամ ավելի բարձր Նիագարայի ջրվեժի ամենաաղմկոտ տեղից (<math>9</math> բել)։ Պատահականությո՞ւն է արդյոք այն, որ լուսատուների տեսանելի պայծառությունը գնահատելիս և աղմուկի բարձրությունը չափելիս մենք գործ ունենք զգայության մեծության և այն առաջացնող գրգիռների միջև եղած լոգարիթմական կախվածության հետ։ Ոչ, և՛ մեկը, և՛ մյուսը հանդիսանում են ընդհանուր օրենքի հետևանք «Ֆեխների պսիխոֆիզիկական օրենք», որը պնդում է, թե զգայության մեծությունը համեմատական է գրգռման մեծության լոգարիթմին։ Ինչպես տեսնում ենք, լոգարիթմները թափանցում են նաև հոգեբանության բնագավառը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Add topic