Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԿՏԱԿ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՈՎ=== Ո՞վ չի լսել ցորենի հատիկների այն առասպելական թվի մասին, որը, իբր թե, շախմատի խաղի գյուտարարը պահանջել է որպես պարգև։ Այդ թիվը կազմվել է մեկը հաջորդաբար կրկնապատկելու ճանապարհով, շախմատային տախտակի առաջին դաշտի համար գյուտարարը պահանջել է <math>1</math> հատիկ, երկրորդի համար՝ <math>2</math> հատիկ և այլն, կրկնապատկելով բոլորը՝ մինչև, վերջին <math>64</math>-րդը։ Սակայն թվերն անսպասելի սրընթացությամբ աճում են ոչ միայն հաջորդական կրկնապատկման դեպքում, այլև՝ անհամեմատ ավելի չափավոր մեծացման դեպքում։ 5% բերող կապիտալը տարեկան մեծանում է <math>1,05</math> անգամ։ Կարծես թե այնքան շատ նկատելի չէ աճելը։ Մինչդեռ բավական ժամանակ անցնելուց հետո կապիտալը աճում և դառնում է վիթխարի գումար։ Դրանով էլ բացատրվում է կապիտալի ապշեցնող աճը, որը կտակված է շատ երկար ժամանակով։ Թվում է տարօրինակ, որ թողնելով բավականին համեստ գումար, կտակողը կարգադրություն է անում վիթխարի կապիտալի վճարման մասին։ Հայտնի է ամերիկյան պետական հռչակավոր գործիչ Վենյամին Ֆրանկլինի կտակը: Այն հրապարակվել է «Վենյամին Ֆրանկլինի տարբեր երկերի ժողովածուում»։ Ահա նրանից մի քաղվածք՝ «Հանձնում եմ հազար ֆունտ ստերլինգ Բոստոնի բնակիչներին։ Եթե նրանք ընդունեն այդ հազար ֆունտը, ապա այն պետք է հանձնել ամենաընտիր քաղաքացիներին, իսկ նրանք այդ փողը վարկով կտան երիտասարդ արհեստավորներին<ref>Ամերիկայում այն ժամանակներում դեռ չկային վարկային հիմնարկներ։</ref> տարին հարյուրին <math>5</math> տոկոսով։ Այդ գումարը հարյուր տարի հետո կաճի մինչև <math>131 \; 000</math> ֆունտ ստերլինգի։ Ես ցանկանում եմ, որպեսզի այն ժամանակ <math>100 \; 000</math> ֆունտը ծախսվի հասարակական շենքերի կառույցի վրա, իսկ մնացած <math>31 \; 000</math> ֆունտը արվի տոկոսով՝ <math>100</math> տարով։ Երկրորդ հարյուրամյակն անցնելուց հետո գումարը կաճի մինչև <math>4 \; 061 \; 000</math> ֆունտ ստերլինգի, որից <math>1 \; 060 \; 000</math> ֆունտը թողնում եմ Բոստոնի բնակիչների տնօրինությանը, իսկ <math>3 \; 000 \; 000</math>-ը՝ Մասսաչուզետի համայնքի վարչությանը։ Այնուհետև չեմ համարձակվում տարածել իմ տեսակետը»։ Թողնելով ընդամենը <math>1000</math> ֆունտ, Ֆրանկլինը բաժանել է միլիոններ։ Այստեղ չկա, սակայն, ոչ մի թյուրիմացություն։ Մաթեմատիկական հաշվարկը հաստատում է, որ կտակողի խորհրդածումները լիովին ռեալ են։ <math>1000</math> ֆունտը յուրաքանչյուր տարի աճելով <math>1,05</math> անգամ, <math>100</math> տարուց հետո պետք է դառնա <math>x \;=\; 1000 \cdot 1,05^{100}</math> ֆունտ։ Այս արտահայտությունը կարելի է հաշվել լոգարիթմների օգնությամբ՝ <math>lgx \;=\; lg1000+100lg1,005 \;=\; 5,11893</math>, որտեղից <math>x=131 \; 000</math>, որ համապատասխանում է տեքստում եղած կտակին։ Այնուհետև, <math>31 \; 000</math> ֆունտը հաջորդ հարյուրամյակի ընթացքում դառնում է <math>y \;=\; 31 \; 000 \cdot 1,05^{100}</math>, որտեղից, հաշվելով լոգարիթմների օգնությամբ գտնում ենք՝ <math>y \;=\; 4 \; 076 \; 500</math> գումարը, որը էապես քիչ է տարբերվում կտակում ցույց տրվածից։ Ներկայացնում եմ ընթերցողին ինքնուրույնաբար լուծելու հետևյալ խնդիրը, որը վերցված է Սալտիկովի „Господа Головлевы”-ից.<ref>Գրքում վրիպակ է՝ Սալտիկովի „Господ Головлевых”։— ''Մ.''։</ref> «Պորֆիրի Վլադիմիրովիչը նստած էր իր կաբինետում և նիշեր գրելով՝ սպառում էր թղթի թերթերը։ Այս անգամ նրան զբաղեցնում էր մի հարց. այժմ նա ինչքա՞ն փող կունենար, եթե իր <math>100</math> ռուբլին, որ նվիրել էր պապիկը նրան իր ծնված օրը «ատամների համար», մայրը չսեփականացներ, այլ դներ լոմբարդ փոքրիկ Պորֆիրիկի անունով։ Սակայն ստացվում էր ոչ շատ՝ ընդամենը <math>800</math> ռուբլի»։ Ենթադրելով, որ հաշիվներ անելու ժամանակ Պորֆիրին <math>50</math> տարեկան էր և ընդունելով, որ նա հաշվումները կատարել է ճիշտ (ենթադրությունը քիչ հավանական է, քանի որ դժվար թե Գոլովլյովը գիտեր լոգարիթմները և բարդ տոկոսները), պահանջվում է որոշել, թե այն ժամանակ լոմբարդը քանի տոկոս էր վճարում։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Հետաքրքրաշարժ Հանրահաշիվ
(section)
Add topic