Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== XIII. Հարյուր օր === Նուարտիեն լավ մարգարե դուրս եկավ, և ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես նախագուշակել էր։ Բոլորին հայտնի է Նապոլեոնի դարձը Էլբա կղզուց, այդ տարօրինակ, հրաշալի, անցյալում աննախադեպ և, թերևս, ապագայում անկրկնելի դարձը։ Լյուդովիկոս XVIII-ը դաժան հարվածը կասեցնելու լոկ մի թույլ փորձ արեց․ չվստահելով մարդկանց, նա չէր վստահում և դեպքերին։ Նրա հենց նոր վերականգնված թագավորական կամ ավելի ճիշտ, միապետական իշխանությունը երերաց իր դեռևս չամրացած հիմքերի վրա, և կայսեր ձեռքի առաջին իսկ շարժումով փուլ եկավ ամբողջ շենքը, հին նախապաշարումների և նոր գաղափարների այդ աններդաշնակ խառնուրդը։ Այդ պատճառով էլ այն պարգևը, որ Վիլֆորն ստացել էր իր թագավորից, ոչ միայն անօգուտ էր, այլև վտանգավոր, և նա ոչ ոքի ցույց չէր տալիս իր Պատվո Լեգեոնի շքանշանը, թեպետև Բլակասը, ի կատարումն թագավորի կամքի, իսկապես հոգացել էր նրան ուղարկել շքանշանի հրամանագիրը։ Նապոլեոնը անպայման կպաշտոնազրկեր Վիլֆորին, եթե չլիներ հովանավորությունը Նուարտիեի, որն ի հատուցումն իր կրած չարչարանքների ու մատուցած ծառայությունների, ամենազոր մարդն էր դարձել կայսեր արքունիքում։ 1793 թվականի Ժիրոնդիստը և 1806 թվականի սենատորը իր խոսքի տերը եղավ և օգնեց նրան, ով նախօրեին իրեն օգնության ձեռք էր մեկնել։ Կայսրության վերականգնման ժամանակ, որի վերստին կործանումը, ի միջի այլոց դժվար չէր գուշակել, Վիլֆորն իր ամբողջ իշխանությունը գործադրեց կոծկելու այն գաղտնիքը, որ քիչ էր մնացել Դանտեսը հրապարակ հաներ։ Իսկ թագավորական դատախազին պաշտոնազրկեցին բոնապարտիզմին ոչ բավականաչափ հարած լինելու կասկածանքով։ Դեռ նոր էր վերականգնվել կայսերական իշխանությունը, դեռ նոր էր Նապոլեոնը բնակություն հաստատել Տյուիլրիի պալատում, որը Լյուդովիկոս XVIII֊ը հենց նոր էր լքել, երբ նա սկսեց իր բազմաթիվ ու բազմատեսակ հրամաններն առաքել նույն այն առանձնասենյակից, ուր մենք Վիլֆորի հետևից ներս տարանք մեր ընթերցողներին և ուր ընկուզենու փայտից շինած սեղանի վրա կայսրը գտավ Լյուդովիկոս XVIII-ի գրեթե լիքը ծխախոտատուփը, երբ Մարսելում, տեղական իշխանության ջանքերին հակառակ սկսեց ծայր առնել Հարավում շարունակ միացող երկպառակությունը։ Վերջինս սպառնում էր չսահմանափակվել գոռում֊գոչյուններով, որոնցով պաշարում էին իրենց տներում տիտիկ արած ռոյալիստները, որ համարձակվում էին փողոց դուրս գալ։ Փոխված հանգամանքների բերումով, հարգարժան նավատերը, որ պատկանում էր պլեբեյական լագերին, եթե նույնիսկ ամենակարող չդարձավ, քանզի պ֊րն Մորելը զգույշ և փոքր֊ինչ երկչոտ մարդ էր, ինչպես բոլոր նրանք, ում առևտրական կարիերան դանդաղ ու դժվարին է եղել, ապա, այնուամենայնիվ, (թեպետև մոլի բոնապարտիստները, որոնք նրան կշտամբում էին չափավորության համար, նրանից առաջ էին ընկել), բավականաչափ կշիռ էր ձեռք բերել, որպեսզի կարողանար ձայնը բարձրացնել և բողոք ներկայացնել։ Այդ բողոքը, ինչպես հեշտ է կռահել վերաբերում էր Դանտեսի գործին։ Վիլֆորը, չնայած իր պետի ընկնելուն, կանգուն էր մնացել։ Նրա հարսանիքը թեև չէր խափանվել, բայց հետաձգվել էր է՛լ ավելի բարենպաստ ժամանակի սպասումով։ Եթե կայսրը դիմանար իր գահի վրա, ապա Ժերարը ստիպված կլիներ ուրիշի հետ ամուսնանալ, և Նուարտիեն նրա համար հարսնացու կգտներ, եթե Լյուդովիկոս XVIII-ը վերստին վերադառնար, ապա մարքիզ Սեն֊Մերանի ինչպես և իր՝ Վիլֆորի ազդեցությունը կկրկնապատկվեր, և այդ ամուսնությունն առանձնապես ձեռնտու կդառնար։ Այդպիսով, թագավորական դատախազի օգնականը Մարսելի դատարանական աշխարհում առաջին տեղն էր գրավում, երբ մի առավոտ նրան զեկուցեցին պր֊ն Մորելի գալու մասին։ Եթե նրա տեղը մի ուրիշը լիներ, կշտապեր դիմավորել նավատիրոջը և դրանով իսկ ցույց կտար իր թուլությունը։ Բայց Վիլֆորը խելացի մարդ էր և ուներ եթե ոչ փորձառություն, ապա հիանալի հոտառություն։ Նա Մորելին ստիպես սպասել նախասենյակում, ինչպես կաներ Ռեստավրացիայի օրոք, ոչ այն պատճատով, որ զբաղված էր, այլ որովհետև պարզապես ընդունված է, որ դատախազի օգնականը ստիպի նախասենյակում սպասել։ Մոտ մի քառորդ ժամ տարբեր ուղղությունների մի քանի լրագրեր աչքի անցկացնելուց հետո նա հրամայեց կանչել պր֊ն Մորելին։ Մորելը կարծում էր, թե Վիլֆորին ընկճված կգտնի, սակայն տեսավ, որ նա ճիշտ նույնն է, ինչ որ ամիսուկես առաջ, այսինքն՝ հանգիստ, վճռական, սառն քաղաքավարությամբ առլեցուն, իսկ վերջինս ամենաանհաղթահարելին է այն բոլոր պատվարներից, որ դիրք ունեցող մարդուն բաժանում են հասարակ մարդուց։ Մորելը դեպի Վիլֆորի աշխատասենյակը դիմեց այն համոզմամբ, որ իրեն տեսնելուն պես նա կդողա, բայց դրա փոխարեն ի՛նքը շփոթվեց ու դողաց՝ տեսնելով թագավորական դատախազին, որ գրասեղանի առջև նստած՝ իրեն էր սպասում։ Մորելը դռան շեմքին կանգ առավ։ Վիլֆորը այնպես նայեց նրան, որ կարծես չէր ճանաչում։ Վերջապես, փոքր֊ինչ լռությունից հետո, որի ընթացքում հարգարժան նավատերը գլխարկն էր խաղացնում ձեռքերի մեջ, նա ասաց․ ― Եթե չեմ սխալվում, պարոն Մորելը պիտի լինեք։ ― Այո՛, տեր, ես եմ,― պատասխանեց նավատերը։ ― Խնդրե՛մ, մտեք,― ասաց Վիլֆորը հովանավորական ժեստով,― և ասացեք, թե ինչի՛ եմ պարտական, որ ինձ արժանացրել եք ձեր այցելությանը։ ― Մի՞թե չէք կռահում,― հարցրեց Մորելը։ ― Ո՛չ, բնավ չեմ կռահում։ Բայց այնուամենայնիվ պատրաստ եմ ձեզ օգտակար լինելու, եթե դա ինձնից է կախված։ ― Ամբողջովին ձեզնից է կախված,― ասաց Մորելը։ ― Ուրեմն, բացատրեք․ բանն ի՞նչ է։ ― Պարոն,― սկսեց Մորելը, փոքր֊ինչ հանգստանալով և հետն էլ իր խնդրանքի արդարացիությունից ու իր դիրքի պարզությունից սիրտ առնելով,― դուք երևի հիշում եք, որ կայսեր վերադառնալու լուրը հայտնի դառնալուց մի քանի օր առաջ ես եկա ձեզ մոտ ներողամտություն խնդրելու մի երիտասարդ ծովայինի, իմ նավապետի օգնականի համար։ Նրան, եթե հիշում եք, մեղադրում էին Էլբա կղզու հետ հարաբերություններ ունենալու մեջ։ Նման հարաբերությունները, որ այն ժամանակ հանցագործություն էին համարվում, հիմա իրավունք են տալիս պարգևի արժանանալու։ Այն ժամանակ դուք ծառայում էիք Լյուդովիկոս XVIII֊ին և չխնայեցիք մեղադրյալին։ Դա ձեր պարտականությունն էր։ Հիմա ծառայում էք Նապոլեոնին և պարտավոր եք պաշտպանել անմեղին․ դա ևս ձեր պարտականությունն է։ Ուստի ես եկել եմ ձեզ հարցնելու, թե նրա վերջն ի՞նչ եղավ։ Վիլֆորը մեծ ճիգ գործադրեց իրեն զսպելու համար։ ― Անունն ի՞նչ է,― հարցրեց նա,― բարի եղեք անունն ասել։ ― Էդմոն Դանտես։ Վիլֆորի համար, անշուշտ, ավելի հաճելի կլիներ մենամարտի ժամանակ քսանհինգ քայլ հեռավորության վրա ճակատը դեմ անել հակառակորդի ատրճանակին, քան լսել իր երեսին շպրտված այդ անունը։ Սակայն նա աչքն իսկ չթարթեց։ «Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, թե այդ երիտասարդին ձերբակալել եմ անձնական նկատառումներով»,― մտածեց Վիլֆորը։ ― Դանտե՞ս,― կրկնեց նա,― ասում եք՝ Դանտե՞ս։ ― Այո, պարոն։ Վիլֆորը բացեց մի ահագին մատյան, որ դրված էր կողքին գտնվող բարձր սեղանի վրա, ապա մոտեցավ մի ուրիշ սեղանի, այդ սեղանից դիմեց դեպի գործերի թղթապանակը և, Մորելին դառնալով, հարցրեց ամենասովորական ձայնով․ ― Իսկ դուք չե՞ք սխալվում, ողորմած պարոն։ Եթե Մորելն ավելի կռահող լիներ կամ ավելի լավ իմանար այդ գործի հանգամանքները, ապա տարօրինակ կհամարեր, որ դատախազի օգնականը նրան պատասխանի է արժանացնում իրեն բոլորովին չվերաբերող գործի առթիվ․ նա ինքն իրեն հարց կտար, թե ինչու՞ Վիլֆորը նրան չի ուղարկում կալանավորների ցուցակները նայելու բանտապետների մոտ, դեպարտամենտի պրեֆեկտի մոտ։ Բայց Մորելը, որ իզուր վախի նշաններ էր որոնում, նրա վարքագծի մեջ, միայն բարյացակամություն տեսավ։ Վիլֆորն իր հաշվարկը ճիշտ էր արել։ ― Ո՛չ,― պատասխանեց Մորելը,― չեմ սխալվում։ Տասը տարի է, որ ես ճանաչում եմ խեղճ տղային, ինձ մոտ էլ չորս տարի ծատայել է։ Մեկուկես ամիս առաջ, հիշու՞մ եք, ձեզ խնդրեցի մեծահոգի լինել նրա նկատմամբ, ինչպես հիմա խնդրում եմ արդարադատ լինել․ դուք ինձ ընդունեցիք նույնիսկ սառնությամբ և տհաճությամբ պատասխանեցիք։ Այն ժամանակ ռոյալիստները սիրալիր չէին բոնապարտիստների նկատմամբ։ ― Ողորմած պարոն,― պատասխանեց Վիլֆորը, հարվածը վանելով իրեն հատուկ սառնությամբ ու ճարպկությամբ,― ես ռոյալիստ էի, երբ կարծում էի, թե Բուրբոնները ոչ միայն գահի օրինական ժառանգներն են, այլև ժողովրդի ընտրյալները, բայց հրաշալի վերադարձը, որի վկաները եղանք մենք, ինձ ապացուցեց, որ սխալված եմ եղել։ Միայն սիրված միապետն է օրինական միապետ։ ― Լա՛վ եք ասում,― բացականչեց Մորելը բռի սրտաբացությամբ։― Հաճելի է ձեզ լսել այդպես խոսելիս, և ես դրանում լավ նշան եմ տեսնում խեղճ Էդմոնի համար։ ― Սպասեցեք,― ասաց Վիլֆորը,թերթելով մի նոր մատյան,― սկսում եմ մտաբերել․ կարծեմ, ծովային էր, չէ՞։ Եվ, կարծեմ, պատրաստվում էր ամուսնանալ մի կատալունուհու հետ։ Այո՛, այո՛, հիմա հիշում եմ։ Դա շատ լուրջ գործ էր։ ― Միթե՞։ ― Դուք հո գիտեք, որ նրան իմ մոտից տարան ուղիղ դատարանի շենքին կից բանտը։ ― Այո, իսկ հետո՞։ ― Հետո զեկուցագիր ուղարկեցի Փարիզ, կցելով նրա մոտ հայտնաբերված թղթերը։ Ես պարտավոր էի այդ անել․․․ Մի շաբաթ հետո կալանավորին ուրիշ տեղ տարան։ ― Տարա՞ն,― բացականչեց Մորելը։― Բայց ի՞նչ արին խեղճ տղային։ ― Մի՛ վախեցեք, հավանաբար նրան ուղարկել են Ֆենեստրել, Պիներոլ կամ սբ․ Մարգարիտայի կղզիները, որ կնշանակի աքսորել են։ Մի գեղեցիկ օր նա կվերադառնա ձեզ մոտ և կստանձնի իր նավի հրամանատարությունը։ ― Երբ էլ վերադառնա՝ իր տեղը մնում է։ Բայց ինչպե՞ս է, որ մինչև հիմա չի վերադարձել։ Թվում էր, թե նապոլեոնյան արդարադատության առաջին իսկ գործը պետք է լինի ազատել այն մարդուն, ում բանտ է նստեցրել ռոյալիստական արդարադատությունը։ ― Մի՛ շտապեք մեղադրել, պարոն Մորել,― պատասխանեց Վիլֆորը․― ամեն գործի մեջ պահանջվում է օրինականություն, բանտարկելու կարգադրությունը ստացված էր բարփրագույն իշխանությունից․ հարկավոր է բարձրագույն իշխանությունից էլ ստանալ ազատման հրամանը։ Նապոլեոնը վերադարձելէ ընդհամենը երկու շաբաթ առաջ․ կալանավորների ազատման կարգադրությունները դեռ նոր են գրվում։ ― Բայց մի՞թե չի կարելի,― հարցրեց Մորելը,― արագացնել այդ բոլոր ձևականությունները։ Չէ՞ որ մենք հաղթեցինք։ Ես բարեկամներ ունեմ, կապեր ունեմ, ես կհաջողացնեմ վճիռը վերացնել տալ։ ― Վճիռ չի եղել։ ― Ուրեմն, ձերբակալման որոշումը։ ― Քաղաքական գործերի մեջ կալանավորական ցուցակներ չկան։ Երբեմն կառավարությունը շահագրգռված է, որ մարդն անհետ վերանա։ Ցուցակները կարող էին օգնել որոշումներին։ ― Այդպես է եղել, միգուցե, Բուրբոնների օրոք, բայց հիմա․․․ ― Այդպես է լինում բոլոր ժամանակներում, թանկագի՛ն պարոն Մորել։ Կառավարությունները հաջորդում են իրար և իրար նման են։ Դեռևս Լյուդովիկոս XIV ―ի օրոք լարած պատժիչ մեքենան գործում է մինչև օրս։ Չկա միայն Բաստիլը։ Կայսրը բանտային կանոնադրությունը կատարելու մեջ միշտ ավելի խիստ է եղել, քան նույնիսկ Լյուդովիկոս XIV ―ը, և ցուցակների մեջ չմտած կալանավորների թիվն անհամար է։ Այդօրինակ բարյացակամ սրտաբացությունը կարող էր զինաթափ անել ամեն մի համոզվածություն, իսկ Մորելը նույնիսկ կասկածանք չուներ։ ― Բայց ասացեք, պարոն դը Վիլֆոր, ինձ ի՞նչ խորհուրդ կտայիք խեղճ Դանտեսի վերադարձն արագացնելու համար։ ― Կարող եմ մի խորհուրդ տալ․ խնդրագիր ներկայացրեք արդարադատության մինիստրին։ ― Ա՜խ, պարոն դը Վիլֆոր, մենք հո գիտենք, թե ինչ արժեք ունեն խնդրագրերը։ Մինիստրը օրական մի երկու հարյուր խնդրագիր է ստանում և չորսն էլ չի կարդում։ ― Այո,― ասաց Վիլֆորը,― բայց իմ ուղարկած, իմ կից գրությամբ օժտված և անմիջականորեն իմ կողմից առաքված խնդրագրերը կկարդա։ ― Եվ դուք հա՞նձն կառնեք նրա ձեռքը հասցնել։ ― Մեծ բավականությամբ։ Դանտեսն առաջ կարող էր մեղավոր լինել, բայց հիմա անմեղ է, և ես պարտավոր եմ նրան ազատություն տալ, ինչպես որ պարտավոր էի բանտարկել։ Վիլֆորն այդպիսով կանխում էր համար վտանգավոր, նվազ հավանական, բայց այնուամենաայնիվ հնարավոր քննությունը, որը կարող էր նրան անդարձ կործանել։ ― Իսկ ինչպե՞ս պետք է գրել մինիստրին։ ― Նստեցեք այստեղ, պարոն Մորել,― ասաց Վիլֆորը, իր տեղը զիջելով նրան,― ես կթելադրեմ։ ― Այդպես բարի կլինե՞ք։ ― Ի՞նչ եք ասում։ Բայց ժամանակ չկորցնենք, առանց այն էլ շատ ենք կորցրել։ ― Այո՛, այո՛, հիշենք, որ խեղճը սպասում է, տանջվում, միգուցե հույսը կորցրել է։ Վիլֆորը ցնցվեց՝ խորհելով կալանավորի մասին, որը նրան նզովում էր լռության ու խավարի մեջ, բայց արդեն չափազանց հեռուն էր գնացել և այլևս անհնար էր նահանջել։ Դանտեսը պետք է ճզմվեր նրա փառամոլության աղացաքարով։ ― Ես պատրաստ եմ,― ասաց Մորելը, նստելով Վիլֆորի բազկաթոռին և գրիչը ձեռքն առնելով։ Եվ Վիլֆորը թելադրեց մի խնդրագիր, որի մեջ անտարակույս լավագույն ցանկություններով, չափազանցրեց Դանտեսի հայրենասիրությունը և այն ծառայությունները, որ նա մատուցել էր բոնապարտիստներին։ Այս խնդրագրի մեջ Դանտեսը ներկայանում էր որպես Նապոլեոնի վերադարձի գլխավոր աջակիցներից մեկը։ Ի՜նչ խոսք, որ կարդալով այդ աղերսագիրը, մինիստրը անմիջապես կվերականգնի արդարությունը, եթե դեռևս դա չի արված։ Երբ խնդրագիրն արդեն գրված էր, Վիլֆորն այն կարդաց բարձրաձայն։ ― Լավ է,― ասաց նա,― այժմ ձեր հույսը ինձ վրա դրեք։ ― Իսկ ե՞րբ կուղարկեք։ ― Հենց այսօր։ ― Ձեր կից գրությա՞մբ։ ― Լավագույն կից գրությունն այն կլինի, որ ես հաստատեմ, թե ինչ ոչ խնդրագրում ասված է՝ միանգամայն ճիշտ է։ Վիլֆորը նստեց բազկաթոռին և թղթի անկյունում արեց անհրաժեշտ մակագրությունը։ ― Էլ ի՞նչ է հարկավոր անել,― հարցրեց Մորելը։ ― Սպասել,― պատասխանեց Վիլֆորը։― Ես ամեն ինչ ինձ վրա եմ առնում։ Այս համոզվածությունը նորից հույս ներշնչեց Մորելին։ Նա հեռացավ՝ թագավորական դատախազի օգնականով հիացած և գնաց ծերունի Դանտեսին լուր տալու, թե նա շուտով որդուն կտեսնի։ Մինչդեռ Վիլֆորը խնդրագիրը Փարիզ ուղարկելու փոխարեն, խնամքով պահում էր իր մոտ։ Դանտեսի համար այդ պահին փրկարար հանդիսացող խնդրագիրը կարող էր նրա համար կործանարար լինել հետագայում, եթե տեղի ունենար այն, ինչ արդեն կարելի էր սպասել Եվրոպայի դրությունը և իրադարձությունների ընդունած ընթացքն ի նկատի ունենալով, այսինքն՝ երկրորդ ռեստավրացիան։ Եվ այդպես, Դանտեսը բանտարկված մնաց։ Մոռացված ու կորած իր ստորերկրյա զնդանի խավարում, նա չլսեց Լյուդովիկոս XVIII ֊ի դղրդալից անկումը և այն առավել սոսկալի դղրդյունը, որով փուլ եկավ կայսրությունը։ Բայց Վիլֆորը աչալուրջ հետևում էր ամեն ինչի, ուշադիր հաշվի առնում ամեն ինչ։ Նապոլեոնի կարճատև վերագահակալության ընթացքում, որը կոչվում է Հարյուր օր, Մորելը երկու անգամ կրկնել էր իր զոհը, պահանջելով ազատել Դանտեսին, և երկու անգամն էլ Վիլֆորը նրան հանգստացրել էր խոստումներով և հույսեր տալով։ Վերջապես վրա հասավ Վաթերլոոն։ Մորելն այլևս չէր գնում Վիլֆորի մոտ։ Նա իր երիտասարդ բարեկամի համար արել էր այն ամենը, ինչ մարդուս ուժը կարող է պատել։ Երկրորդ ռեստավրացիայի ժամանակ նոր փորձեր անելը կարող էր միայն իզուր արատավորել նրան։ Լյուդովիկոս XVIII -ը վերստին գահ բարձրացավ։ Վիլֆորը, որի համար Մարսելը լի էր իր խիղճը տանջող հիշողություններով, ձեռք բերեց Տուլուզի թագավորական դատախազի պաշտոնը։ Այդ քաղաքը տեղափոխվելուց երկու շաբաթ հետո նա ամուսնացավ մարքիզուհի Ռենե դը Սեն֊Մերանի հետ, որի հայրը հիմա արքունիքում առանձին շնորհ էր վայելում։ Ահա թե ինչու Դանտեսը Հարյուր օրվա ընթացքում և Վաթերլոոյից հետո մնաց բանտում, մոռացված, եթե ոչ մարդկանցից, ապա գոնե աստծուց։ Դանգլարը, իմանալով Նապոլեոնի Ֆրանսիա վերադառնալու մասին, հասկացավ, թե ինչ հարված է հասցրել Դանտեսին։ Նրա ամբաստանությունը հասել էր ին նպատակին և, ինչպես հանցագործության մեջ զգալի, իսկ առօրյա կյանքում չափավոր ընդունակություններով օժտված բոլոր մարդիկ, նա այդ տարօրինակ զուգադիպությունը «նախախնամության կամք» անվանեց։ Բայց երբ Նապոլեոնը մտավ Փարիզ և նորից հնչեց նրա տիրական ու հուժկու ձայնը, Դանգլարը վախեցավ։ Նա րոպե առ րոպե սպասում էր, որ ուր որ է կերևա Դանտեսը, ամեն բանի տեղյակ, սպառնացող և ամեն տեսակ վրիժառության պատրաստ Դանտեսը։ Այնժամ նա պարոն Մորելին հայտնեց, թե ցանկանում է թողնել ծովային ծառայությունը և նրան խնդրեց իրեն հանձնարարել մի իսպանացի վաճառականի, որի մոտ և գրագրի պաշտոն ստանձնեց մարտի վերջերին, այսինքն՝ Նապոլեոնի Տյուիլրի վերադառնալուց տասը կամ տասներկու օր հետո։ Նա մեկնեց Մադրիդ, և այլևս նրանից լուր չկար։ Իսկ Ֆերնանը ոչինչ չէր հասկացել։ Դանտեսը չկար․ ահա այն ամենը, որ պետք էր նրան։ Թե ի՞նչ էր պատահել Դանտեսին, նա չէր ջանում իմանալ։ Ֆերնանի բոլոր ջանքերն ուղղված էին այն բանին, որ Մերսեդեսին խաբեր նրա փեսացուի չվերադառնալը հիմնավորող հնարովի պատճառներով կամ ուրիշ տեղ գնալու և նրան էլ հետը տանելու ծրագիր որոճար։ Երբեմն նա նստում էր Ֆարո հրվանդանի կատարին, որտեղից երևում են և՛ Մարսելը, և՛ Կատալանին, ու մռայլ, գիշատիչ թռչունի անշարժ հայացքով նայում էր զույգ ճանապարհներին, թե արդյոք հեռվում չի՞ երևում գեղադեմ նավաստին՝ հետը անագորույն վրեժ բերելով։ Ֆերնանը հաստատ որոշել էր սպանել Դանտեսին, ապա խփել և իրեն, որպեսզի դրանով արդարացներ սպանությունը։ Բայց նա սխալվում էր․ նա երբեք ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, քանզի դեռ շարունակում էր հուսալ։ Այդ միջոցին, այդ բոլոր վշտալի անհանգստությունների ժամանակ, կայսրը որոտալից ձայնքով զենքի կոչեց զորակոչիկների վերջին կարգը, և բոլորը, ովքեր կարող էին զենք կրել, դուրս եկան Ֆրանսիայի սահմաններից։ Բոլորի հետ միասին արշավանքի մեկնեց և Ֆերնանը, թողնելով իր խրճիթն ու Մերսեդեսին և տանջվելով այն մտքից, թե միգուցե իր բացակայությանը ախոյանը վերադառնա և ամուսնանա իր սիրած կնոջ հետ։ Եթե Ֆերնանն ընդունակ լիներ ինքնասպանության, Մերսեդեսից բաժանվելու պահին ինքն իրեն կսպաներ։ Մերսեդեսի նկատմամբ Ֆերնանի ունեցած կարեկցությունը, կեղծ վշտակությունը, այն ջանադությունը, որով նա կռահում ու կատարում էր նրա ամենափոքր ցանկությունն անգամ, այնպիսի ներգործություն էին ունեցել, որ սովորաբար անձնվիրությունն ունենում է վեհանձն սրտերի վրա։ Մերսեդեսը միշտ Ֆերնանին սիրել էր եղբոր պես․ երախտագիտության զգացումը կրկնապատկել էր այդ բարեկամությունը։ ֊Եղբա՜յրս,֊ ասաց նա, կատալանցու մեջքին կապելով պայուսակը,֊ միա՛կ բարեկամս, պահպանիր քեզ, ինձ մենակ մի թողնիր այս աշխարհում, ուր ես արցունք եմ թափում և ուր քեզնից բացի ոչ ոք չունեմ։ Անջատումի պահին ասված այդ խոսքերը նորից հույս ներշնչեցին Ֆերնանին։ Եթե Դանտեսը չվերադառնա, թերևս մի օր Մերսեդեսը նրա կինը կդառնա։ Մերսեդեսը մնաց մենակ, լերկ քարափի վրա, որը երբեք նրան այդպես ամայի չէր թվացել ծովի անսահման հեռաստանի հանդեպ։ Շարունակ լալով այն խելագար աղջկա պես, որի տխրալի պատմությունը պատմում են այդ երկրում, նա անդադար թափառում էր Կատալանիի շուրջը։ Երբեմն կանգ էր առնում հարավի կիզիչ արևի տակ, արձանի պես համր ու անշարժ, և նայում դեպի Մարսելի կողմը։ Երբեմն նստում էր ծովափին և լսում ալիքների հեծեծանքը, որ վերջ չուներ իր վշտի պես, և ինքն իրեն հարցնում էր, թե արդյոք ավելի լավ չէ՞ դեպի առաջ թեքվել ու նետվել ծովի անդունդը, քան թե դիմանալ անհույս սպասումի անագորույն տանջանքին։ Բայց վախը չէր, որ Մերսեդեսին ետ էր պահում ինքնասպանությունից․ նա մխիթարություն գտավ կրոնի մեջ, և դա նրան փրկեց։ Կադրուսին էլ Ֆերնանի պես բանակ կանչեցին, բայց նա կատալոնցուց ութ տարով մեծ էր, այդ պատճառով էլ նրան թողին նորակոչիկների երրորդ կարգի մեջ, ծովեզերքը պահպանելու համար։ Ծերունի Դանտեսը, որ միայն հույսով էր ապրում, կայսեր ընկնելուց հետո հույսի վերջին նշույլն էլ կորցրեց։ Որդուց բաժանվելուց ուղիղ հինգ ամիս հետո, գրեթե նույն այն ժամին, երբ Էդմոնին ձերբակալել էին, նա մեռավ Մերսեդեսի ձեռքերի վրա։ Մորելը հոգաց նրա թաղման ծախսերը և վճարեց այն մանր պարտքերը, որ ծերունին արել էր իր հիվանդության ժամանակ։ Դա ոչ միայն մարդասիրական, այլև համարձակ վարմունք էր։ Ամբողջ Հարավը բռնված էր երկպառակությունների հրդեհով, և Դանտեսի պես վտանգավոր բոնապարտիստի հորը նույնիսկ մահվան մահճում օգնելը հանցագործություն էր։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic