Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 10=== Այսպիսով, մենք կարող ենք a priori հայեցել իրերը շնորհիվ միայն զգայական հայեցողության ձևի, որի միջոցով մենք ճանաչում ենք օբյեկտներն այնպես, ինչպես դրանք կարող են ''երևալ'' մեզ (մեր զգացումներին), բայց ոչ այնպես, ինչպես դրանք կարող են լինել ինքնին, և այս ենթադրությունը անպայմանորեն անհրաժեշտ է, եթե a priori սինթետիկ դրույթները հնարավոր են համարվում կամ հասկացված ու նախապես որոշարկված է դրանց հնարավորությունը, այն դեպքում, երբ դրանք իսկապես առկա են։ Տարածություն և ժամանակ,- ահա այն հայեցողությունները, որոնք զուտ մաթեմատիկան դնում է իր բոլոր իմացությունների և դատողությունների հիմքում, որոնք միաժամանակ հանդես են գալիս իբրև ապոդիկտիկ ու անհրաժեշտ, իսկապես, մաթեմատիկան պետք է նախ իր բոլոր հասկացությունները ցույց տա հայեցողության մեջ, իսկ զուտ մաթեմատիկան՝ զուտ հայեցողության մեջ, այսինքն՝ կառուցի դրանք, առանց որի (քանի որ մաթեմատիկան կարող է գործել ոչ թե անալիտիկորեն, հասկացությունների տարրալուծման միջոցով, այլ սոսկ սինթետիկորեն) նա ի վիճակի չէ քայլ անելու, քանի դեռ չկա զուտ հայեցողություն, որում և միայն կարող է տրվել a priori սինթետիկ դատողությունների նյութը։ Երկրաչափությունը հիմքում դնում է տարածության զուտ հայեցողությունը։ Թվաբանությունը ինքն է կառուցում իր թվերի հասկացությունները՝ ժամանակի մեջ հաջորդաբար ավելացնելով մեկերը, բայց հատկապես զուտ մեխանիկան կարող է շարժման մասին իր հասկացությունը կառուցել շնորհիվ միայն ժամանակի պատկերացման։ Այս երկու պատկերացումներն էլ, սակայն, ընդամենը հայեցողություններ են. իսկապես, եթե մարմնի և իր փոփոխությունների (շարժման) էմպիրիկ հայեցողությունից հեռացնենք ամեն էմպիրիկ բան, այսինքն՝ այն, ինչ պատկանում է զգայությանը, ապա դեռ կպահպանվեն տարածությունը և ժամանակը, որոնք, այդպիսով, էմպիրիկ հայեցողությունների հիմքում a priori ընկած զուտ հայեցողություններ են և այդ պատճառով իրենք երբեք չեն կարող հեռացված լինել, սակայն հենց այդ պատճառով էլ, լինելով զուտ a priori հայեցողություններ, դրանք ապացուցում են, որ մեր զգայականության սոսկ ձևերը միշտ պիտի նախորդեն ամեն էմպիրիկ հայեցողության, այսինքն՝ իրական առարկայի ընկալմանը, և համաձայն որոնց կարելի է առարկաները ճանաչել a priori, սակայն, իհարկե, սոսկ այնպես, ինչպես դրանք երեում են մեզ։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic