Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== XIV. Խելագար կալանավորը և մոլեգին կալանավորը === Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից մոտ մեկ տարի հետո բանտերի գլխավոր տեսուչը վերաքննություն էր կատարում։ Դանտեսը իր օտարերկրյա խցում թխկթխկոց ու ճռնչյուն էր լսում, որոնք վերևում հնչում էին շատ ուժեզ, բայց ներքևում որսալի էին միայն կալանավորի ականջի հանար, որը գիշերվա խավարի մեջ սովոր էր որսալ իր ոստայնը հյուսող սարդի ձայնն անգամ․ լսում էր նաև, թե ինչպես միալար ընկնում է ջրի կաթիլը, որին մի ամբողջ ժամ էր հարկավոր, որպեսզի գոյանար ստորերկրյա խոշոր առաստաղի վրա։ Նա հասկացավ, որ կենդանի մնացածների մեջ ինչ֊որ բան է կատարվում։ Նա այնքան երկար էր ապրել գերեզմանի մեջ, որ իրավունք ուներ իրեն մեռյալ համարելու։ Տեսուչը մեկ առ մեկ այցելում էր սենյակները, խուցերը, կազեմատները։ Մի քանի կալանավորներ արժանացան նրա հարցուփորձին․ սրանք պատկանում էին այնպիսիների թվին, որոնք իրենց համեստությամբ կամ բթամտությամբ շահել էին բանտի իշխանության բարյացակամությունը։ Տեսուչը նրանց հարցուփորձ արեց, թե արդյոք լա՞վ են կերակրվում և որևէ խնդրանք չունե՞ն։ Բոլորը միաբերան պատասխանեցին, թե կերակրվում են գարշելի կերպով և թե ազատություն են խնդրում։ Այնժամ տեսուչը հարցրեց, թե ասելու էլ բան չունե՞ն։ Նրանք գլուխները տարուբերեցին։ Ի՞նչ կարող են խնդրել կալանավորները, բացի ազատությունից։ Տեսուչը ժպտալով դարձավ պարետին ու ասաց․ ֊ Չեմ հասկանում, թե ու՞մն են պետք այս անօգուտ ստուգումները։ Ով տեսել է մեկ բանտ՝ տեսել է հարյուրը, ով լսել է մեկ կալանավորի՝ լսել է հազարին։ Ամեն տեղ նույնն է։ Նրանց վատ են կերակրում, և նրանք անմեղ են։ Ուրիշ կալանավորներ չունե՞ք։ ֊ Կան նաև վտանգավորներ կամ խելագարներ, որոնց պահում ենք ստորերկրյա խցերում։ ֊ Ի՛նչ արած,֊ ասաց տեսուչը շատ հոգնած մարդու տեսքով,֊ մեր պարտականությունը կատարենք մինչև վերջ, իջնենք ստորերկրյա խցերը։ - Սպասեցե՛ք,֊ ասաց պարետը,֊ հարկավոր է հետներս գոնե երկու զինվոր վերցնել։ Երբեմն կալանավորները հուսահատական արարքների են դիմում, թեկուզ հենց այն պատճառով, որ կյանքից զզված են և ուզում են մահվան դատապարտվել։ Միգուցե այդպիսի արարքի զոհ դառնանք։ ֊ Որ այդպես է, նախազգուշական միջոցներ ձեռք առեք,֊ ասաց տեսուչը։ Եկան երկու զինվորներ, և բոլորը սկսեցին իջնել այնքան գարշահոտ, կեղտոտ ու խոնա՛վ մի սանդուղքով, որով հենց միայն իջնելն անտանելի էր բոլոր հինգ զգայարանների համար։ ֊ Գրո՜ղը տանի,֊ ասաց տեսուչը, կանգ առնելով,֊ ո՞վ կարող է ապրել այստեղ։ ֊ Չափազանց վտանգավոր մի դավադիր․ մեզ նախազգուշացրել են, որ նա ամեն ինչի ընդունակ մարդ է։ ֊ Մենա՞կ է։ ֊ Իհարկե։ ֊ Վաղու՞ց է այստեղ։ ֊ Համարյա մեկ տարի։ ֊ Եվ նրան միանգամի՞ց ստորերկրյա խուց դրին։ ֊ Ոչ, այն բանից հետո, երբ փորձեց սպանել իրեն կերակուր տանող պահապանին։ ֊ Ցանկացել է սպանե՞լ պահապանին։ ֊ Այո․ ա՛յ նրան, որ մեզ լույս է անում։ Ճի՞շտ է, Անտուան,֊ ասաց պարետը։ ֊ Ճիշտ այդպես, ուզում էր ինձ սպանել,֊ պատասխանեց պահապանը։ ֊ Ասել կուզե, խելագար է։ ֊ Խելագարից էլ վատ,֊ պատասխանեց պահապանը,֊ իսկական սատանա։ ֊ Եթե ուզում եք, կարելի է գանգատ ներկայացնել նրա դեմ,֊ ասաց տեսուչը պարետին։ ֊ Կարիք չկա․ նա առանց այդ էլ բավականաչափ պատժված է։ Բացի դրանից, խելագարվելու վրա է, և մենք փորձից գիտենք, որ մի տարի էլ չանցած կխելագարվի։ Ինչպես տեսնում եք, տեսուչը մարդասեր էր և միանգամայն արժանի էր ֆիլանտրոպիկ պաշտոնին։ ֊ Միանգամայն իրավացի եք,֊ պատասխանեց պարետը,֊ և ձեր խոսքերը ցույց են տալիս, որ կալանավորներին լավ եք ճանաչում։ Այստեղ, նույնպես ստորերկրյա խցում, դեպի ուր տանում է մի ուրիշ սանդուղք, նստած է մի ծերունի աբբա, Իտալիայում գործող ինչ֊որ կուսակցության նախկին պարագլուխը։ Նա այստեղ է 1811 թվից և խելագարվել է 1813 թվի վերջերին։ Այն ժամանակվանից ի վեր անճանաչելի է դարձել․ առաջ շարունակ լաց էր լինում, իսկ հիմա ծիծաղում է․ առաջ նիհարում էր, հիմա՝ գիրանում։ Արդյոք չէի՞ք բարեհաճի սրա փոխարեն նրան տեսնել։ Նրա խելագարությունը ուրախ խելագարություն է և ձեզ բոլորովին տխրություն չի պատճառի։ ֊ Կտեսնեմ սրան էլ, այն մյուսին էլ,֊ պատասխանեց տեսուչը,֊ պաշտոնական պարտականությունը պետք է բարեխղճորեն կատարել։ Տեսուչն առաջին անգամ էր ստուգում բանտերը և ցանկանում էր, որ պետերը գոհ մնային իրենից։ ֊ Նախ գնանք սրա մոտ,֊ ավելացրեց նա։ ֊ Խնդրեմ,֊ պատասխանեց պարետը և բանտապահին նշան արեց։ Բանտապահը բացեց դուռը։ Ծանր նիգերի ճռինչը և ծխնիների վրա դարձող ժանգոտած օղերի կրճտոցը լսելով, Դանտեսը, որ նստած էր անկյունում և անասելի բավականությամբ վայելում էր վանդակապատ նեղ անցքից թափանցած լույսի բարալիկ ճառագայթը, գլուխը բարձրացրեց։ ՏԵսնելով անծանոթ մարդուն, երկու ջահակիր պահապաններին, զինվորներին ու պարետին, որը գլխարկը բռնել էր ձեռքին, Դանտեսը հասկացավ, թե բանն ինչ է, և վերջապես բարձր իշխանությանը դիմելու առիթը գտած համարելով, առաջ նետվեց՝ ձեռքերը պաղատանոք պարզած։ Զինվորներն իսկույն խաչաձևեցին իրենց սվինները, կարծելով, թե կալանավորը դեպի տեսուչը նետվեց վատ մտադրությամբ։ Տեսուչն ակամա մի քայլ ետ քաշվեց։ Դանտեսը հասկացավ, որ իրեն ներկայացրել են իբրև վտանգավոր մարդու։ Այնժամ նա իր հայացքին հաղորդեց այնքան հեզություն, որքան կարող է պարունակել մարդուս սիրտը, և խոնարհ աղաչանքով, որ զարմանք պատչառեց ներկաներին, ջանաց շարժել իր բարձր այցելուի սիրտը։ Տեսուչը մինչև վերջ լսեց նրա խոսքը, ապա շրջվեց դեպի պարետը։ ֊ Սա վերջը բարեպաշտ մարդ կդառնա,֊ ասաց նա կիսաձայն,֊ սա հիմա էլ դեպի հեզություն ու հոգու խաղաղություն է հակվում։ ՏԵսնո՞ւմ եք, վախ ասածը ծանոթ է նրան․ տեսնելով սվինները, նա ետ քաշվեց, այնինչ խելագարը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Այդ հարցի վերաբերյալ ես շատ հետաքրքիր դիտողություններ եմ արել Շարանտոնում։ Ապա նա դարձավ կալանավորին։ ֊ Կարճ ասած, ի՞նչ եք խնդրում։ ֊ Խնդրում եմ ինձ ասել, թե ո՛րն է իմ հանցանքը․ խնդրում եմ դատ ու դատաստան, խնդրում եմ քննություն, խնդրում եմ վերջապես, որ ինձ գնդակահարեն, եթե մեղավոր եմ, իսկ եթե անմեղ եմ՝ ազատ արձակեն։ ֊ Արդյո՞ք ձեզ լավ են կերակրում,֊ հարցրեց տեսուչը։ ֊ Այո։ Հավանաբար։ Չգիտեմ։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, և ոչ միայն իմ, դժբախտ կալանավորիս, այլև դատ ու դատաստան անող իշխանությունների և մեզ կառավարող թագավորի համար, որ անմեղ մարդը ստոր մատնության զոհ չդառնա և չմեռնի փակի տակ, նզովելով իր դահիճներին։ ֊ Այսօր շատ հնազանդ եք երևում,֊ ասաց պարետը,֊ միշտ այդպիսին չեք եղել։ Դուք բոլորովին այլ կերպ էիք խոսում, երբ ուզում էին պահապանին սպանել։ ֊ Դա ճիշտ է,֊ ասաց Դանտեսը,֊ և ես սրտանց ներողություն եմ խնդրում այս մարդուց, որ շատ բարի է իմ նկատմամբ․․․ Սակայն ի՞նչ կուզեիք․ այն ժամանակ ես խելագար էի, կատաղած։ ֊ Իսկ հիմա այդպիսին չե՞ք։ ֊ Ոչ, բանտն ինձ ընկճեց, ոչնչացրեց․․․ Այնքան վաղու՜ց եմ ես այստեղ։ ֊ Այնքան վաղո՞ւց․․․ Իսկ ե՞րբ են ձեզ ձերբակալել,֊ հարցրեց պարետը։ ֊ 1815 թվի փետրվարի քսանութին, կեսօրվա ժամը երկուսին։ Տեսուչն սկսեց հաշվել։ ֊ Այսօր 1816 թվի հուլիսի երեսունն է։ Հապա ի՞նչ եք ասում։ Ընդհամենը տասնյոթ ամիս եք նստած։ ֊ Ընդհամենը տասնյո՜թ ամիս,֊ կրկնեց Դանտեսը։֊ Դուք չգիտեք, թե ինչ է տասնյոթ ամիս բանտ նստելը․ դա տասնյոթ տարի է, տասնյոթ դար։ Մանավանդ նրա համար, ով ինձ պես այնքան մոտ է եղել երջանկությանը, պատրաստվել է ամուսնանալ սիրած աղջկա հետ, իր առջև տեսեկ է կյանքի պատվավոր մի ասպարեզ և ամեն ինչից զրկվել է․ նրա համար, ում լուսաճաճանց ցերեկին փոխարինել է անթափանց գիշերը, ով տեսնում է, որ իր ապագան խորտակված է, ով չգիտե, թե արդյոք սիրո՞ւմ է իրեն սիրած աղջիկը, տեղեկություն չունի, թե արդյոք կենդանի՞ է իր ծերունի հայրը։ Տասնյոթ ամիս բանտարկությո՜ւն այն մարդու համար, ով սովոր է ծովի օդին, ազատությանը, անսահմանությանը, անվերջությանը։ Տասնյոթ ամիս բա՛նտ նստել։ Դա չափազանց շատ է նույնիսկ այն հանցագործությունների համար, որոնց մարդկային լեզուն ամենանողկալի անուններն է տալիս։ Ուրեմն, գթացե՛ք ինձ և ինձ համար խնդրեք ոչ թէ ներողամտություն, այլ խստություն, ոչ թե շնորհ, այլ դատ ու դատաստան։ Դատավորնե՜ր, դատավորնե՜ր եմ խնդրում ես։ Մեղադրյալին չի կարելի զրկել դատավորներից։ ֊ Լավ,֊ ասաց տեսուչը,֊ կտեսնենք։ Ապա դառնալով պարետին՝ ասաց։ ֊Հիրավի, մեղքս եկավ այս թշվառը։ Երբ նորից վերև բարձրանանք, մրա գործն ինձ ցույց կտաք։ ֊Անշուշտ,֊ պատասխանեց պարետը,֊ բայց վախենում եմ, որ գործի մեջ նրա մասին խիստ անբարենպաստ տեղեկություններ գտնեք։ ֊Ես գիտեմ,֊ շարունակեց Դանտեսը,֊ գիտեմ, որ դուք ինձ ազատել չեք կարող ձեր իշխանությամբ, բայց կարող եք իմ խնդրանքը հաղորդել բարձր պետերին, կարող եք քննություն կատարել, կարող եք, վերջապես, ինձ դատարանին հանձնել։ Դատ, ահա այն ամենը, որ ես խնդրում եմ։ Թող ինձ ասեն, թե ի՛նչ հանցանք եմ գործել և թե ինչ պատժի եմ դատապարտված։ Չէ՞ որ անորոշությունը աշխարհիս բոլոր պատիժներից ավելի վատ է։ ---- <references/>
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic