Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
==ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ ԱՄԵՆ ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ== ===§ 1 ՄԵՏԱՖԻԶԻԿԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ=== Երբ ցանկանում են իբրև ''գիտություն'' ներկայացնել որևէ իմացություն, ապա հարկ է նախ հստակ որոշարկել այն տարբերակիչ հատկանիշը, որը զատում է նրան ամեն այլ իմացությունից և որը հետևաբար ''հատուկ'' է նրան, հակառակ դեպքում բոլոր գիտությունների սահմանները կխառնվեն իրար և դրանցից ոչ մեկը հնարավոր չի լինի հիմնովին քննել՝ ելնելով իր բնույթից։ Այսպիսի յուրահատկություններ կարող են լինել ''օբյեկտի'' տարբերությունը, ''իմացության աղբյուրները'', ինչպես նաև ''իմացության տեսակը'', կամ գուցե երեքն էլ միասին, այնպես որ հնարավոր գիտության և նրա տիրույթի գաղափարը նախ և առաջ հիմնվում է դրանց վրա։ Նախ, ինչ վերաբերում է մետաֆիզիկական իմացության ''աղբյուրներին'', ապա արդեն վերջինիս հասկացությունից երեում է, որ այն չի կարող լինել էմպիրիկ։ Հետևաբար այդ իմացության սկզբունքները (որոնց պատկանում են ոչ միայն մետաֆիզիկայի հիմնադրույթները, այլև հիմնական հասկացությունները) երբեք չպիտի վերցված լինեն փորձից, որովհետև վերջինս պիտի լինի ոչ թե ֆիզիկական, այլ մետաֆիզիկական իմացություն, այսինքն՝ փորձի սահմաններից անդին։ Այսպիսով, նրա հիմքում ընկած պիտի լինի ո՛չ արտաքին փորձը, որը բուն ֆիզիկայի աղբյուրն է, ո՛չ էլ ներքին փորձը, որը կազմում է էմպիրիկ հոգեբանության հիմունքը։ Այսինքն՝ դա a priori իմացություն է կամ իմացություն զուտ դատողականությունից և զուտ բանականությունից։ Այսպես, սակայն, նշված իմացությունը ոչնչով չէր տարբերվի զուտ մաթեմատիկայից, հետևապես այն պետք է կոչվի ''զուտ փիլիսոփայական իմացություն'', իսկ ինչ վերաբերում է այս արտահայտության նշանակությանը, ապա ես վկայակոչում եմ «Զուտ բանականության քննադատությունը» (էջ 712 և հաջ.)<ref>Այս և հաջորդ տեղերում Կանտը հղումներ է անում իր «Զուտ բանականության քննադատության» առաջին հրատարակության էջերին (Riga, Hartknoch, 1781)։ Մենք կնշենք այստեղ գերմաներեն և ռուսերեն համեմատաբար նոր հրատարակությունները։ Տվյալ դեպքում գերմ. «Kritik der reiner Vernunft», I.Kant, Hamburg, 1990, SS. 657 u.f., ռուս. T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 600 и сл.։</ref>, որտեղ բանականության կիրառության այս երկու եղանակների միջև եղած տարբերությունը ներկայացված է պարզ և բավարար չափով։ Մետաֆիզիկական իմացության աղբյուրների մասին այսքանը։ ===§ 2 ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԵՎ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ է ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՉՎԵԼ=== '''a) Սինթետիկ և անալիտիկ դատողությունների տարբերության մասին ընդհանրապես''' Մետաֆիզիկական իմացությունը պետք է բովանդակի միայն a priori դատողություններ, դա է պահանջում այդ իմացության աղբյուրների յուրահատկությունը։ Բայց որտեղից էլ ծագեն դատողությունները կամ ինչպիսի տրամաբանական ձև Էլ ընդունեն, միևնույն է, դրանք տարբերվում են բովանդակությամբ, ինչի հետևանքով կարող են լինել կա՛մ ընդամենը ''պարզաբանող'' և ոչինչ չավելացնել իմացության բովանդակությանը, կա՛մ էլ ''ընդարձակող'' և ինչ-որ բան ավելացնել տվյալ իմացությանը, առաջինները կարելի է անվանել ''անալիտիկ'', իսկ երկրորդները՝ ''սինթետիկ'' դատողություններ։ Անալիտիկ դատողությունները պրեդիկատի մեջ արտահայտում են սոսկ այն, ինչն արդեն իրականում մտածվում Էր սուբյեկտի հասկացության մեջ, թեպետ ոչ այնքան պարզ և առանց համարժեք գիտակցության։ Երբ ես ասում եմ՝ բոլոր մարմինները տարաձիգ են, ապա մարմնի մասին իմ հասկացությունը չնչին իսկ չափով չի ընդլայնվում, այլ միայն վերլուծվում է, քանի որ տարաձգությունը այդ հասկացության առնչությամբ իսկապես մտածվում Էր նախքան դատողությունը, թեև արտահայտված չէր պարզ, այնպես որ սա անալիտիկ դատողություն է։ Մինչդեռ դրույթը, համաձայն որի որոշ մարմիններ կշիռ ունեն, պրեդիկատի մեջ բովանդակում է մի բան, որն իրականում չի մտածվում մարմնի մասին եղած ընդհանուր հասկացության մեջ. հետևաբար այն ավելացնում է իմ իմացությունը, քանի որ ինչ-որ բան է գումարում իմ հասկացությանը և այդ պատճառով պետք է կոչվի սինթետիկ դատողություն։ '''b) Բոլոր անալիտիկ դատողությունների ընդհանուր սկզբունքն է հակասության օրենքը''' Բոլոր անալիտիկ դատողությունները ամբողջապես հենվում են հակասության օրենքի վրա և իրենց բնույթով a priori իմացություններ են, անկախ այն բանից՝ էմպիրիկ են նրանց մատերիան հանդիսացող հասկացությունները, թե ոչ։ Իսկապես, քանի որ հաստատական անալիտիկ դատողության պրեդիկատը նախապես արդեն մտածվում է սուբյեկտի հասկացության մեջ, ապա ժխտել այն առանց հակասության մեջ ընկնելու հնարավոր չէ. ճիշտ այդպես պրեդիկատի հակադիրը անհրաժեշտաբար սուբյեկտի վերաբերությամբ ժխտվում է անալիտիկ, բայց ժխտական դատողության մեջ և այն էլ՝ կրկին համաձայն հակասության օրենքի։ Սա վերաբերում է այնպիսի դատողություններին, ինչպիսիք են հետևյալ դրույթները. յուրաքանչյուր մարմին տարաձիգ է, կամ ոչ մի մարմին տարաձիգ չէ (պարզ է)։ Այս նույն պատճառով բոլոր անալիտիկ դրույթները a priori դատողություններ են, թեկուզ և դրանց հասկացությունները լինեն էմպիրիկ, այսպես օրինակ, ոսկին դեղին մետաղ է. իրոք, սա իմանալու համար ես ոչ մի հետագա փորձի կարիք չունեմ, բացի ոսկու մասին ունեցած իմ հասկացությունից, որը բովանդակում է այն, որ այդ մարմինը դեղին է և մետաղ է. չէ՞ որ հենց սրանք էին կազմում իմ հասկացությունը, և ինձ մնում էր միայն վերլուծել այն՝ առանց որևէ ուրիշ բան փնտրելու։ '''c) Սինթետիկ դատողությունները մեկ այլ, հակասության օրենքից տարբեր սկզբունքի կարիք ունեն''' Կան a posteriori սինթետիկ դատողություններ, որոնց ծագումը էմպիրիկ է, բայց կան նաև այնպիսիք, որոնք a priori հավաստի են և բխում են զուտ դատողականությունից և բանականությունից։ Երկու խումբն էլ համաձայնության մեջ են այն հարցում, որ երբեք չեն կարող առաջանալ անալիզի հիմնադրույթի, այն է՝ հակասության օրենքի հիման վրա. դրանք պահանջում են բոլորովին այլ սկզբունք, թեպետ յուրաքանչյուր հիմնադրույթից, ինչպիսին էլ այն լինի, վերջիններս մշտապես պիտի դուրս բերվեն ''համաձայն հակասության օրենքի'', քանզի ոչինչ չպետք է հակասի այդ հիմնադրույթին, չնայած որ ամեն ինչ չէ, որ կարելի է դուրս բերել նրանից։ Նախ ես դասերի կբաժանեմ սինթետիկ դատողությունները։ 1. ''Փորձի դատողությունները'' միշտ սինթետիկ են։ Չէ՞ որ անմիտ կլիներ փորձի վրա հիմնել անալիտիկ դատողությունը, քանի որ նման դատողություն կազմելու համար ես բոլորովին կարիք չունեմ դուրս գալու իմ հասկացության սահմաններից և հետևապես դրա համար չունեմ փորձի վկայության կարիքը։ Այն, որ մարմինը տարաձիգ է, մի դրույթ է, որը հաստատվում է a priori և չի հանդիսանում փորձի դատողություն։ Իսկապես, նախքան փորձին դիմելը ես արդեն հասկացության մեջ ունեմ իմ դատողության բոլոր պայմանները, և ինձ մնում է միայն համաձայն հակասության օրենքի այդ հասկացությունից դուրս բերել պրեդիկատը և այդկերպ նաև գիտակցել դատողության ''անհրաժեշտությունը'', որը երբեք չի կարելի սովորել փորձից։ 2. ''Մաթեմատիկական դատողությունները'' բոլորն էլ սինթետիկ են։ Այս դրույթը մինչ այժմ, թվում է, բոլորովին դուրս էր մնացել մարդկային բանականությունը վերլուծողների ուշադրությունից, այն նույնիսկ լրիվ հակադիր է նրանց բոլոր ենթադրություններին, թեպետ անհերքելիորեն հավաստի ու շատ կարևոր է իր հետևանքների առումով։ Իսկապես, քանի որ մաթեմատիկոսների հետևությունները որպես ելակետ ընդունում են հակասության օրենքը (ինչը պահանջվում է ցանկացած ապոդիկտիկ հավաստիության բնույթով), մարդիկ համոզել են իրենց, թե իբր հիմնադրույթներն էլ ճանաչվում են հակասության օրենքից, ինչում նրանք անչափ սխալվել են, քանզի սինթետիկ դրույթն, իհարկե, կարելի է ըմբռնել՝ ելնելով հակասության օրենքից, բայց միայն այն դեպքում, եթե ենթադրվում է մեկ այլ սինթետիկ դրույթ, որից այն կարող է հետևել, սակայն ինքնին ըմբռնել այդ դրույթը երբեք հնարավոր չէ։ Նախ հարկ է նկատի առնել, որ բուն մաթեմատիկական դրույթները մշտապես a priori դատողություններ են և էմպիրիկ չեն, որովհետև իրենց հետ բերում են անհրաժեշտություն, որը երբեք հնարավոր չէ ստանալ փորձից։ Սակայն եթե ինձ հետ չհամաձայնեն, ապա ես սահմանափակում եմ իմ դրույթը ''զուտ մաթեմատիկայով'', որի հասկացությունն արդեն պահանջում է, որպեսզի այն բովանդակի ոչ թե էմպիրիկ, այլ սոսկ a priori զուտ իմացություն։ Առաջին հայացքից կարելի է մտածել, որ 7 + 5 = 12 դրույթն ընդամենը անալիտիկ դրույթ է, որը համաձայն հակասության օրենքի բխում է յոթի և հինգի գումարի հասկացությունից։ Բայց ավելի ուշադիր այն դիտարկելիս պարզվում է, որ 7-ի և 5-ի գումարը ոչինչ չի պարունակում, բացի մեկ թվի մեջ այդ երկու թվերի միացումից, որտեղից բոլորովին չի մտածվում, թե որն է այն թիվը, որն ընդգրկում է այդ երկուսը։ Յոթի և հինգի միացումից դեռ ոչ մի կերպ չի մտածվում տասներկուսի հասկացությունը, և որքան էլ ես տարրալուծեմ այդպիսի հնարավոր գումարի իմ հասկացությունը, ես չեմ գտնի նրանում տասներկուսը։ Պետք է դուրս գալ հասկացության սահմաններից՝ դիմելով հայեցողության օգնությանը, որը համապատասխանում է երկու թվերից մեկին, ասենք՝ սեփական հինգ մատներին կամ (ինչպես դա անում է Զեգները<ref>''Զեգներ'' Յոհան (Segner Johann, 1704-1777) - գերմանացի մաթեմատիկոս։ Կանտի հիշատակած աշխատությունն է «Anfangs-grunde der Arithmetik, Geometrie...», 2. Auflage, Halle, 1773։</ref> իր թվաբանության մեջ) հինգ կետերին, և այդպես հետզհետե հայեցողության մեջ տրված հինգի մեկերը ավելացնել յոթի հասկացությանը։ Այսպիսով, 7 + 5 = 12 դրույթը իսկապես ընդլայնում է մեր հասկացությունը և առաջինին ավելացնում նորը, որը նրա մեջ բոլորովին չէր մտածվում, այսինքն՝ թվաբանական դրույթը միշտ սինթետիկ է, ինչն ավելի պարզ կդառնա, եթե վերցնենք ավելի մեծ թվեր, չէ՞ որ դրանց դեպքում պարզ երևում է, որ ինչքան էլ պտտենք ու շուռ տանք մեր հասկացությունը, միևնույն է, առանց հայեցողության օգնությանը դիմելու, ընդամենը մեր հասկացության տարրալուծման շնորհիվ մենք երբեք չէինք կարողանա գտնել գումարը։ Ճիշտ նույն ձևով զուտ երկրաչափության ոչ մի հիմնադրույթ անալիտիկ չէ։ Այն, որ երկու կետերի միջև անցնող ուղիղ գիծը ամենակարճն է, սինթետիկ դրույթ է։ Չէ՞ որ ուղիղ գծի հասկացությունը քանակային ոչինչ չի պարունակում, այլ՝ միայն որակային։ Հետևաբար ամենակարճի հասկացությունը ամբողջովին ավելացվում է և ոչ մի տարրալուծմամբ չի կարող դուրս բերվել ուղիղ գծի հասկացությունից։ Այնպես որ այստեղ հարկավոր է դիմել հայեցողության օգնությանը, որի շնորհիվ միայն հնարավոր է սինթեզը։ Երկրաչափների ենթադրած մի քանի այլ հիմնադրույթներ, ճիշտ է, իսկապես անալիտիկ են և հիմնվում են հակասության օրենքի վրա, սակայն որպես նույնական դրույթներ դրանք ծառայում են միայն մեթոդական կապի համար և չեն հանդիսանում սկզբունքներ, ինչպես օրինակ՝ 3 = 3, ամբողջը հավասար է ինքն իրեն, կամ (a + b) > a, այսինքն` ամբողջը մեծ է իր մասից։ Բայց նույնիսկ այս դրույթները, թեև դրանք նշանակալիություն ունեն միայն հասկացությունների հիման վրա, մաթեմատիկայում թույլ են տրվում սոսկ այն պատճառով, որ կարող են ներկայացված լինել հայեցողության մեջ։ Սոսկ արտահայտության երկիմաստությունն է սովորաբար ստիպում մեզ մտածել, իբր նման ապոդիկտիկ դատողությունների պրեդիկատն արդեն բովանդակված է մեր հասկացության մեջ և իբր դատողությունն այդպիսով անալիտիկ է։ Մենք ''պիտի'' մտովի որևէ տրված հասկացությանը որոշակի պրեդիկատ ավելացնենք, և այդ անհրաժեշտությունը արդեն իսկ հատուկ կլինի հասկացություններին։ Բայց հարցն այն չէ, թե ինչ ''պիտի'' մենք ''մտովի'' ավելացնենք հասկացությանը, այլ՝ թե ինչ ենք մենք ''իսկապես մտածում'' հասկացության մեջ, թեպետ ընդամենը աղոտ ձևով, և այստեղ երևում է, որ չնայած պրեդիկատը անհրաժեշտաբար է պատկանում այդ հասկացություններին, բայց ոչ թե անմիջականորեն, այլ հայեցողության միջոցով, որն էլ հենց պիտի ավելացվի<ref>Հաջորդ հինգ պարբերությունների տեքստը, ըստ Ֆայհինգերի վարկածի, տեղափոխված է այստեղ 4-րդ պարագրաֆից։ Ֆայհինգերը պնդում էր, որ առաջին հրատարակության մեջ ըստ երևույթին էջերի շփոթ է տեղի ունեցել։ Այդ վերափոխությունը ընդունել է Կ. Ֆորլենդերը։</ref>։ Զուտ ''մաթեմատիկական'' իմացության էական ու տարբերակիչ կողմը մյուս բոլոր a priori իմացությունների հարաբերությամբ այն է, որ պիտի առաջ գա ''ոչ թե հասկացություններից'', այլ միշտ միայն հասկացությունների կառուցման միջոցով («Զուտ բանականության քննադատություն», էջ 713)<ref>Ոչ միայն Հյումը, այլև մաթեմատիկայի բնագավառում այնպիսի հեղինակություն, ինչպիսին էր Լայբնիցը, համոզված էին, որ մաթեմատիկայի դրույթների հիմքում ընկած են նույնության և հակասության օրենքները։ Կանտը գտնում էր, որ մաթեմատիկական իմացությունը գործ ունի հասկացությունների կառուցման հետ։ Հասկացություն կառուցելը նշանակում է a priori ցույց տալ նրան համապատասխանող հայեցողությունը, բայց ոչ թե էմպիրիկ առանձին հայեցողությունը, որը գործ ունի միայն մեկ օբյեկտի հետ, այլ հասկացության կոնստրուկցիան, որը համընդհանուր նշանակություն կունենա բոլոր հնարավոր հայեցողությունների համար։ Կանտի հղումը տե՛ս «Kritik der reiner Vernunft», Hamburg, 1990, S. 657, T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 600։</ref>։ Հետևաբար, քանի որ զուտ մաթեմատիկան իր դրույթներում պիտի դուրս գա հասկացության սահմաններից և դիմի նրան, ինչը բովանդակված է այդ հասկացությանը համապատասխանող հայեցողության մեջ, ապա վերջինիս դրույթները երբեք չեն կարող և չպիտի դուրս բերվեն հասկացությունների տարրալուծումից, այսինքն՝ անալիտիկորեն, ահա թե ինչու դրանք բոլորն էլ սինթետիկ են։ Ես չեմ կարող, սակայն, այս առիթով չհիշատակել այն վնասը, որ փիլիսոփայությանը հասցրեց այս դյուրին և աննշան թվացող դիտարկման անտեսումը։ Հյումը փիլիսոփային արժանի զբաղմունք համարելով զուտ a priori իմացության ամբողջ ոլորտի վրա ուշադրության բևեռումը,- ոլորտ, որում մարդկային դատողականությունն այնպիսի մեծ տիրույթների էր հավակնում,- անխոհեմաբար կտրեց դրանց մի ամբողջ և այն էլ կարևորագույն մասը, այն է՝ զուտ մաթեմատիկան։ Նա կարծում էր, թե մաթեմատիկայի բնույթն ու, այսպես ասած, սահմանադրությունը հիմնվում են բոլորովին այլ սկզբունքների, այսինքն՝ բացառապես հակասության օրենքի վրա. ու թեև նա չդասակարգեց դրույթներն այսպես ֆորմալ և ընդհանուր ձևով կամ չտվեց դրանց որևէ անվանում, ինչպես արեցի այստեղ ես, սակայն դա արդեն համազոր էր նրան, որ նա ասած լիներ, թե զուտ մաթեմատիկան պարունակում է միայն ''անալիտիկ'', իսկ մետաֆիզիկան՝ սինթետիկ a priori դրույթներ։ Այստեղ Հյումը շատ էր սխալվում, և այդ սխալը վճռորոշ հետևանքներ ունեցավ նրա ամբողջ ըմբռնման համար։ Եթե չլիներ այդ սխալը, ապա մեր սինթետիկ դատողությունների ծագման մասին իր հարցը նա դուրս կհաներ ընդամենը պատճառականության իր մետաֆիզիկական հասկացության սահմաններից և a priori դա կտարածեր նաև մաթեմատիկայի հնարավորության վրա, քանզի մաթեմատիկան նա պարտավոր կլիներ ճանաչել նույնքան սինթետիկ։ Բայց այդ դեպքում նա ոչ մի կերպ չէր կարողանա իր մետաֆիզիկական դրույթները հիմնել սոսկ փորձի վրա, որովհետև զուտ մաթեմատիկայի աքսիոմաները այդկերպ ենթարկված կլինեին փորձին, իսկ նա բավականաչափ խորաթափանց էր, որպեսզի թույլ չտար այդ սխալը։ Այն պատվավոր հասարակությունը, որում այդժամ կհայտնվեր մետաֆիզիկան, կպաշտպաներ վերջինիս վիրավորական վերաբերմունքից, քանի որ նրան հասցեագրված հարվածները բաժին կընկնեին նաև մաթեմատիկային, բայց դա Հյումը չէր ցանկանում և չէր էլ կարող ցանկանալ։ Մինչդեռ այդ դեպքում մեր խորաթափանց այրը կհանգեր մեզ այժմ զբաղեցնող դիտարկումներին շատ նման հետազոտությունների, որոնք, սակայն, չափազանց կշահեին նրա անկրկնելի գեղեցիկ շարադրումից։ 3. ''Բուն մետաֆիզիկական'' դատողությունները բոլորն էլ սինթետիկ են։ ''Մետաֆիզիկային'' պատկանող դատողությունները պետք է տարբերել բուն ''մետաֆիզիկական'' դատողություններից։ Մետաֆիզիկային պատկանողների թվում շատ են անալիտիկ դատողությունները, բայց դրանք միայն միջոց են մետաֆիզիկական դատողությունների համար, որոնք սոսկ կազմում են գիտության նպատակը և միշտ սինթետիկ են։ Չէ՞ որ, եթե հասկացությունները պատկանում են մետաֆիզիկային, ինչպես օրինակ, սուբստանցի հասկացությունը, ապա դատողությունները, որոնք գոյանում են միայն այդ հասկացությունների տարրալուծումից, նույնպես անհրաժեշտաբար պատկանում են մետաֆիզիկային։ Այսպես օրինակ, սուբստանցն այն է, ինչը գոյություն ունի սոսկ իբրև սուբյեկտ և այլն, նման բազմաթիվ անալիտիկ դատողությունների օգնությամբ մենք փորձում ենք մոտենալ հասկացության սահմանմանը։ Բայց քանի որ դատողական զուտ հասկացության անալիզը (այդպիսիք բովանդակում է մետաֆիզիկան) առաջ է գալիս նույն եղանակով, ինչ ցանկացած այլ հասկացության տարրալուծում, այդ թվում նաև էմպիրիկ հասկացության, որը չի պատկանում մետաֆիզիկային (օրինակ, օդը առաձգական հեղուկ է, որի առաձգականությունը ցրտի մեզ ծանոթ ոչ մի աստիճանի առկայությամբ չի վերանում), ապա բուն մետաֆիզիկական է միայն հասկացությունը և ոչ անալիտիկ դատողությունը։ Իսկապես, այս գիտության առանձնահատկությունն ու յուրահատկությունն է կազմում իր a priori իմացությունների սերումը, որոնք, հետևաբար, պետք է տարբերել այն ամենից, ինչը մետաֆիզիկայի և բոլոր մյուս դատողական իմացությունների համար ընդհանուր է. այսպես օրինակ, այն, որ իրերի մեջ որպես սուբստանց գոյող ամեն ինչ հաստատուն է, սինթետիկ և բուն մետաֆիզիկական դրույթ է։ Եթե մետաֆիզիկայի մատերիան ու շինարարական հումքը կազմող a priori հասկացությունները նախապես ժողովված են ըստ որոշակի սկզբունքների, ապա այդ հասկացությունների տարրալուծումը մեծ նշանակություն ունի, այդ տարրալուծումը կարող է նաև շարադրված լինել որպես հատուկ մի մաս (ասենք՝ որպես philosophia definitiva), որը կպարունակի մետաֆիզիկային պատկանող սոսկ անալիտիկ դրույթներ, որոնք զատվում են հենց մետաֆիզիկան կազմող բոլոր սինթետիկ դրույթներից։ Եթե իսկապես հիշյալ տարրալուծումները նշմարելի որևէ օգուտ ունեն, ապա ոչ այլուր, քան մետաֆիզիկայում, այսինքն՝ այն սինթետիկ դրույթների առումով, որոնք պիտի սերվեն այդ նախապես տարրալուծված հասկացություններից։ Սույն պարագրաֆի հետևությունն այսպիսով սա է. մետաֆիզիկան ըստ էության գործ ունի a priori սինթետիկ դրույթների հետ, և միայն դրանք են կազմում նրա նպատակը, որին հասնելու համար վերջինս, իհարկե, իր հասկացությունների բազում տարրալուծումների, այսինքն՝ անալիտիկ դատողությունների կարիք ունի, ինչը, սակայն, իրականացվում է այնպես, ինչպես ցանկացած մեկ այլ իմացության տեսակի դեպքում, որում շնորհիվ տարրալուծման փորձում են ընդամենը հասկանալի դարձնել իրենց հասկացությունները։ Մինչդեռ a priori իմացության ''սերումը'' ինչպես հայեցողության, այնպես էլ հասկացությունների հիման վրա, և վերջապես նաև a priori սինթետիկ դրույթների սերումը, այն էլ փիլիսոփայական իմացության մեջ, կազմում է մետաֆիզիկայի էական բովանդակությունը։ ===§ 3 ՆԿԱՏԱՌՈՒՄ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ԱՆԱԼԻՏԻԿՆԵՐԻ ԵՎ ՍԻՆԹԵՏԻԿՆԵՐԻ=== Այս բաժանումը անհրաժեշտ է մարդկային դատողականության քննադատության առումով և այդ պատճառով արժանի է այդ քննադատության մեջ ''դասական'' լինել, որևէ այլ տեղում ես չեմ տեսնում նրա օգուտը։ Եվ սա է, ըստ իս, պատճառը, թե ինչու դոգմատիկ փիլիսոփաները, որոնք մետաֆիզիկական դատողությունների աղբյուրները միշտ փնտրելով հենց իր՝ մետաֆիզիկայի մեջ և ոչ նրանից դուրս՝ առհասարակ զուտ բանականության օրենքներում, անտեսում էին այդ բաժանումը, որը կարծես ինքն է աչքի զարնում, և ինչու նշանավոր Վոլֆը կամ նրան կրնկակոխ հետևող խորաթափանց Բաումգարտենը կարող էին բավարար հիմունքի օրենքի, որն ակներևաբար սինթետիկ է, ապացույցը փնտրել հակասության օրենքի մեջ<ref>''Բավարար հիմունքի օրենքը'' իբրև նույնության և հակասության օրենքներին համազոր սկզբունք ներմուծել է Լայբնիցը։ Ըստ նրա հնարավոր չէ խոսել այս կամ այն իրականության ճշմարտության մասին, եթե ցույց չի տրվել հիմունքը, որով այն գոյություն ունի հենց այս և ոչ այլ կերպ։ Լայբնիցի հետևորդներից Քրիստիան Վոլֆը (1679-1754) և Ալեքսանդր Գոթլիբ Բաումգարտենը (1714-1762) հակված էին դիտելու այն որպես տրամաբանության օրենքներից մեկը և փորձում էին դուրս բերել հակասության օրենքից։</ref>։ Այդուհանդերձ, արդեն Լոկի «Փորձ մարդկային ըմբռնողության մասին» աշխատության մեջ ես հանդիպում եմ նման բաժանման ակնարկին։ Իրոք, 4-րդ գրքի 3-րդ գլխի 9-րդ և հաջորդ պարագրաֆներում վերջինս նախ խոսում է դատողությունների մեջ պատկերացումների տարբեր կապերի և դրանց աղբյուրների մասին, որոնցից մեկը նա համարում է նույնությունը կամ հակասությունը (անալիտիկ դատողություններ), իսկ մյուսը՝ սուբյեկտի մեջ պատկերացումների գոյությունը (սինթետիկ դատողություններ), որից հետո (§ 10) խոստովանում է, որ երկրորդ աղբյուրի մեր (a priori) իմացությունը շատ սահմանափակ է ու գրեթե չնչին<ref>Հիշյալ տեղում Լոկը պարզ գաղափարների միջև եղած կապերը հիմնականում անհայտ է համարում։ Դրա պատճառը նա տեսնում էր այն բանում, որ պարզ գաղափարները, որոնցից կազմված են սուբստանցների բաղադրյալ գաղափարները, չունեն ակնառու անհրաժեշտ կապ կամ այլ գաղափարների հետ անհրաժեշտ անհամատեղելիություն։ Ըստ էության, Լոկը խուսափում է նման կապերի բացատրությունից, և դա հիմնականում սենսուալիստական տեսակետի հետևանքով։</ref>։ Սակայն իմացության այս տեսակի մասին նրա ասածների մեջ այնպիսի անորոշություն է տիրում և օրենքների ենթարկված այնքան քիչ բան կա, որ պետք չէ զարմանալ, թե ինչպես ոչ ոքի, նույնիսկ Հյումի համար, դա չդարձավ նման կարգի դրույթների դիտարկման շարժառիթ։ Իսկապես, դժվար է այդպիսի ընդհանուր, բայց այդուհանդերձ որոշակի սկզբունքները սովորել ուրիշներից, ովքեր միայն մութ ձևով են պատկերացնում դրանք։ Այդ սկզբունքներին նախ հարկավոր է հասնել սեփական խորհրդածությամբ և ապա գտնել ուրիշ տեղերում, ուր սկզբում դրանք չեն էլ նկատվի, քանզի իրենք հեղինակները երբեք չգիտեն, որ իրենց դիտարկումների հիմքում նման գաղափար է ընկած։ Այնուամենայնիվ նրանք, ովքեր ինքնուրույն երբեք չեն մտածում, այնքան էլ զուրկ չեն պատշաճ խորաթափանցությունից, որպեսզի չկարողանան ամենը հայտնաբերել այն բանից հետո, երբ իրենց ցույց կտրվի մի տեղում, ուր այդ մասին արդեն խոսվել է, սակայն որտեղ այդ բանը ոչ ոք առաջ չէր տեսել։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic