Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Բարդ Բիդլի հեքիաթները
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
==Հեքիաթ երեք եղբոր մասին== :Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։ :Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։ :Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։ :Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։ :Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։ :Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։ :Հետո, Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։ :Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։ :Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ :Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։ :Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։ :Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։ :Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։ :Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։ :Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։ [[Կատեգորիա:Գրքեր]] [[Կատեգորիա:Արձակ]] [[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]] [[Կատեգորիա:Հեքիաթ]] [[Կատեգորիա:Մանկական]]
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Բարդ Բիդլի հեքիաթները
(section)
Add topic