Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Խմբերգեր «Վէմ»֊ից
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
==2== <poem> Այսպիսով, ձեր հայրերը դարձան սրբերի եղբայրակից քաղաքացիներ եւ առաքեալների եւ մարգարէների հիմքով կառուցուած Աստծոյ տան՝, որի անկիւնաքարը հէնց Յիսուս Քրիստոսն է։ Բայց դուք արդեօք լաւ՞ էք կառուցել, որ այժմ անօգնական նստել էք աւերուած տան մէջ, Որտեղ շատերը ծնւում են ձանձրոյթի, վատնուած կեանքի, թշուառ մահուան՝ դառնացած, արհամարուած, փեթակների մէջ։ Իսկ ովքեր կառուցելու են եւ վերականգնելու, նրանք շրջում են իրենց ձեռքերի ափերը կամ ի զուր նայում են օտար երկրներին՝ ողորմութիւն ստանալու կամ սափորը լցնելու համար։ Ձեր շինութիւնը պատշաճ չի կառուցուած որպէս միասնութիւն։ Դուք նստում էք ամօթահար եւ զարմանում էք, թէ արդեօք հնարաւո՞ր է եւ ինչպէ՞ս է հնարաւոր ինքդ քեզ ձեւաւորես, որպէսզի Աստուածն ու Ոգին միասին բնակուեն քո մէջ, այն Ոգին, որը սաւառնեց ջրի մակերեսին, ինչպէս լապտերը ՝ կրիայի մէջքին։ Իսկ ոմանք ասում են. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սիրել մեր հարեւանին։ Չէ՞ որ սէրը պէտք է իրականացուի գործողութեան մէջ, ինչպէս ցանկութիւնը միանում է ցանկալիի հետ։ մենք կարող ենք տալ լոկ մեր աշխատուժը, բայց այն ոչ մէկին պետք չէ։ Մենք սպասում ենք փողոցի խաչմերուկներում ոչինչ չունենալով առաջարկելու, բացի մեր գիտցած երգերից, բայց ոչ ոք չի ուզում լսել։ Սպասում ենք, որ վերջում մեզ շպրտեն մի կոյտի վրայ, որպէս գոմաղբից էլ քիչ արժէք ունեցող մի բան։ Դուք լաւ՞ էք կառուցել, դուք չէ՞ք մոռացել հիմնաքարը։ Խօսում էք մարդ-մարդու ճիշտ յարաբերութիւնների մասին, բայց ոչ մարդ-Աստուծոյ յարաբերութիւնների մասին։ ՙՄենք երկնքի քաղաքացի ենք», ասում ենք, ճիշտ է, բայց դա երկրի վրայ ձեր քաղաքացիութեան նախատիպն է ու կերպարը։ Երբ ձեր հայրերը սահմանեցին Աստուծոյ դիրքը, Եւ մարդկութեանը անհանգստացնող բոլոր սրբերին Առաքեալներին, նահատակներին տեղաւորեցին մի կենդանաբանութեան այգում Վիպսնեյդի նման, Յետոյ նրանք կարողացան ձեռնարկել կայսրութեան ընդարձակում, Որն ուղեկցւում էր արդիւնաբերութեան զարգացմամբ՝ Արտահանելով երկաթ, ածուխ եւ բամբակէ մանուածք, Եւ մտաւոր կրթուածութիւն, Եւ ամէն ինչ, այդ թւում կապիտալ, Եւ Աստուածաշունչը մի քանի տարբերակներով. Բրիտանական ցեղը ինքնավստահութեամբ Կատարեց իր առաքելութիւնը , բայց հայրենիքում շատ բան խախուտ թողեց։ Անցեալում կատարուած այս բոլորի պտուղը, դուք ճաշակում էք, լինի փտած, թէ հասած։ Իսկ եկեղեցին մշտապէս կառուցւում է՝ միշտ աւիրւում ու մշտապէս վերականգնւում։ Անցեալում կատարած իւրաքանչիւր չարիքի հետեւանքերը կրում ենք։ Ծուլութեան, ագահութեան, որկրամոլութեան համար, Աստուծոյ խօսքը արհամարհելու համար, Հպարտութեան, բղջախոհութեան, դաւաճանութեան, իւրաքանչիւր գործած մեղքի համար։ Իսկ բոլոր արուած բարի գործերը, դուք ժառանգութիւն էք ստացել։ Որովհետեւ բարիքն ու չարիքը լոկ մարդկութեանն են, երբ նա մենակ կանգնում է մահուան միւս կողմում։ Բայց այստեղ՝ երկրի վրայ, դուք ունէք հատուցումը ձեր նախնիների բարիքների եւ չարիքերի Եւ այն ամէնը, որ չար է, դուք կարող էք ուղղել, եթէ միասին քայլէք խոնարհ զղջմամբ՝ քաւելով ձեր հայրերի մեղքերը։ Իսկ այն ամէնը, որ բարի է, դուք պէտք է պահպանէք ձեր հայրերի հաւատարիմ անձնուէր սրտով, որով կռուել են բարու յաղթանակի համար։ Եկեղեցին մշտապէս կառուցւում է, քանզի ներսից մշտապէս փլւում է, եւ դրսից յարձակւում։ Որովհետեւ սա է կեանքի օրէնքը։ Եւ պարտաւոր էք յիշել քանի դեռ բարգաւաճման ժամանակ է, Մարդիկ կ'արհամարհեն Տաճարը, իսկ թշուառ տարիներին այն կը պարսաւեն։ Ին՞չ կեանքի մասին էք խօսում, եթէ միասին չէք ապրում։ Չկայ կեանք համայնքից դուրս, Եւ չկայ համայնք, եթէ այն չի ապրում Աստուծոյ փառքի համար։ Նոյնիսկ ճգնաւորը, որը խորհում է միայնակ, Որի օրերն ու գիշերները անցնում են անընդհատ Աստուած (Աստծուն) փառաբանելով, Աղօթում է Եկեղեցու համար, Քրիստոսի մարմնացած մարմնի համար։ ։ Եւ դուք հիմա ապրում էք՝ սփռուած ժապաւէնի նման ոլորուող ճանապարհներին։ Ու ոչ ոք չգիտի եւ չի էլ հետաքրքրւում, թէ ով է իր դրացին, Մինչեւ որ այդ դրացին չափից շատ չի անհանգստացնում։ Եւ բոլորը աւտոմեքենաներով սլանում են այս ու այն կողմ՝ Քաջածանօթ ճանապարհներին, բայց ոչ մի տեղ չհաստատուած։ Նոյնիսկ ընտանիքը միասին չի ճանապարհորդում։ Որդիներն ունեն իրենց մոտոցիկլետները, Իսկ դուստրերը հեծած մոտոցիկլետների ետեւում։ Քանդելու, կառուցեու, վերականգնելու շատ բան կայ։ Թող աշխատանքը չուշանայ, ժամանակը, ձեռքը չխնայենք։ Թող կաւը փորուի, թող քարը տաշուի, Թող կրակը չմարի դարբնոցում։ </poem>
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Խմբերգեր «Վէմ»֊ից
(section)
Add topic