Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 14=== Բնությունը իրերի ''գոյությունն'' է, որքանով որ վերջինս որոշարկված է համաձայն ընդհանուր օրենքների։ Եթե բնությունը նշանակեր ''ինքնին'' իրերի գոյություն, ապա մենք երբեք չէինք կարողանա ճանաչել այն ո՛չ a priori, ո՛չ էլ a posteriori։ Չէինք կարողանա ճանաչել a priori, քանզի այդ դեպքում ինչպե՞ս կիմանայինք, թե ինչ է հատուկ ինքնին իրերին, եթե մեր հասկացությունները տարրալուծելու (անալիտիկ դրույթների) շնորհիվ դա չի կարող իրագործվել, որովհետև ես ուզում եմ իմանալ ոչ թե որևէ իրի մասին իմ հասկացության մեջ բովանդակվածը (չէ՞ որ դա պատկանում է հասկացության տրամաբանական էությանը), այլ այն, ինչը հատուկ է այդ հասկացությանը իրի իրականության մեջ և ինչի շնորհիվ ինքը իրը իր իրականության մեջ որոշարկվում է իմ հասկացությունից դուրս։ Իմ դատողականությունը և այն պայմանները, որոնց առկայությամբ միայն վերջինս կարող է իրերի որոշարկումները միացնել իրենց գոյության մեջ, հենց իրերին ոչ մի կանոն չեն պատվիրում, ոչ թե իրերն են ղեկավարվում իմ դատողականությամբ, այլ իմ դատողականությունը պետք է ղեկավարվեր նրանցով, հետևաբար իրերը պետք է տրված լինեին ինձ նախապես, որպեսզի այդ որոշարկումները վերցվեին նրանցից, բայց չէ՞ որ այդ դեպքում իրերը կճանաչվեին ոչ a priori։ Ինքնին իրերի բնության այսպիսի ճանաչողությունը անհնար կլիներ նաև a posteriori։ Իսկապես, եթե փորձը պիտի սովորեցնի ինձ այն ''օրենքները'', որոնց ենթարկվում է իրերի գոյությունը, ապա այդ օրենքները, քանի որ առնչվում են ինքնին իրերին, պիտի ''անհրաժեշտաբար'' հատուկ լինեն հիշյալ իրերին նաև իմ փորձից դուրս։ Արդ, թեև փորձը սովորեցնում է ինձ, թե ինչ գոյություն ունի և ինչպես գոյություն ունի, սակայն երբեք չի սովորեցնում, որ դա անհրաժեշտաբար պետք է լինի այդպես և ոչ այլ կերպ։ Հետևաբար փորձը երբեք չի կարող սովորեցնել, թե ինչպիսին է ինքնին իրերի բնությունը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic