Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 22=== Ամփոփելով արդյունքները՝ ասենք, զգացումների գործը հայեցելն է, դատողականության գործը՝ մտածելը, իսկ մտածել նշանակում է միավորել պատկերացումները գիտակցության մեջ։ Այս միավորումն առաջանում է կա՛մ սոսկ սուբյեկտի հարաբերությամբ, և պատահական ու սուբյեկտիվ է, կա՛մ էլ տեղի է ունենում ուղղակի, և անհրաժեշտ է կամ օբյեկտիվ։ Պատկերացումների միավորվելը գիտակցության մեջ դատողություն է։ Հետևաբար, մտածելը նույնն է, ինչ դատելը կամ ընդհանրապես պատկերացումները դատողություններին հարաբերեցնելը։ Այդ պատճառով դատողությունները կա՛մ ընդամենը սուբյեկտիվ են, եթե պատկերացումները գիտակցությանն են վերաբերում միայն սուբյեկտի մեջ և միավորվում են նրանում, կա՛մ էլ օբյեկտիվ են, եթե պատկերացումները միավորվում են գիտակցության մեջ ընդհանրապես, այսինքն՝ անհրաժեշտաբար։ Բոլոր դատողությունների տրամաբանական պահերը պատկերացումները գիտակցության մեջ միավորելու հնարավոր եղանակներ են։ Բայց եթե դրանք ծառայում են իբրև հասկացություններ, ապա հասկացություններ են գիտակցության մեջ պատկերացումների ''անհրաժեշտ'' միավորման մասին, այսինքն՝ օբյեկտիվ նշանակալի դատողությունների սկզբունքներ։ Այս միավորումը գիտակցության մեջ կա՛մ անալիտիկ է՝ շնորհիվ նույնության, կա՛մ էլ սինթետիկ՝ շնորհիվ տարբեր պատկերացումների բաղադրման կամ միմյանց ավելանալու։ Փորձը գիտակցության մեջ երևույթների (ընկալումների) սինթետիկ կապն է, որքանով որ այդ կապն անհրաժեշտ է։ Այդ իսկ պատճառով դատողականության զուտ հասկացությունները նրանք են, որոնց պետք է ենթադասվեն բոլոր ընկալումները նախքան փորձի դատողություններ ծառայել կարողանալը, դատողություններ, որոնցում ընկալումների սինթետիկ միասնությունը ներկայանում է իբրև անհրաժեշտ և համընդհանուր նշանակալիություն ունեցող<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Բայց ինչպե՞ս պիտի այս դրույթը, ըստ որի փորձի դատողությունները պետք է ընկալումների սինթեզի մեջ անհրաժեշտություն բովանդակեն, համաձայնության մեջ լինի իմ կողմից վերը բազում անգամ բերված դրույթի հետ, այն է՝ փորձն իբրև a posteriori իմացություն կարոդ է տալ միայն պատահական դատողություններ։ Երբ ես ասում եմ, որ փորձն ինձ ինչ-որ բան է սովորեցնում, ապա ամեն անգամ նկատի ունեմ սոսկ նրանում բովանդակված ընկալումը, այսպես օրինակ, արեգակի կողմից քարի լուսավորմանը միշտ հետևում է ջերմությունը, և հետևաբար փորձի այս դատողությունն ամեն անգամ պատահական է։ Այն, որ այս տաքացումը անհրաժեշտաբար հետևում է արեգակի լուսավորմանը, թեպետ բովանդակված է փորձի դատողության մեջ (շնորհիվ պատճառի հասկացության), ես սակայն չեմ սովորում փորձից, այլ հակառակը, փորձը նախ և առաջ գոյանում է շնորհիվ այն բանի, որ ընկալմանը կցվում է դատողականության հասկացություն (պատճառի)։ Թե ինչպես է ընկալումը գալիս այդ կցմանը, տե՛ս «Զուտ բանականության քննադատության» մեջ, տրանսցենդենտալ դատողունակության մասին բաժնում, էջ 137 և հաջ.։</ref><ref>Տե՛ս «Kritik der reiner Vernunft», I. Kant, Hamburg, 1990, SS. 193 u.f., T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 217 и сл.։</ref>։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic