Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 1 ՄԵՏԱՖԻԶԻԿԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ=== Երբ ցանկանում են իբրև ''գիտություն'' ներկայացնել որևէ իմացություն, ապա հարկ է նախ հստակ որոշարկել այն տարբերակիչ հատկանիշը, որը զատում է նրան ամեն այլ իմացությունից և որը հետևաբար ''հատուկ'' է նրան, հակառակ դեպքում բոլոր գիտությունների սահմանները կխառնվեն իրար և դրանցից ոչ մեկը հնարավոր չի լինի հիմնովին քննել՝ ելնելով իր բնույթից։ Այսպիսի յուրահատկություններ կարող են լինել ''օբյեկտի'' տարբերությունը, ''իմացության աղբյուրները'', ինչպես նաև ''իմացության տեսակը'', կամ գուցե երեքն էլ միասին, այնպես որ հնարավոր գիտության և նրա տիրույթի գաղափարը նախ և առաջ հիմնվում է դրանց վրա։ Նախ, ինչ վերաբերում է մետաֆիզիկական իմացության ''աղբյուրներին'', ապա արդեն վերջինիս հասկացությունից երեում է, որ այն չի կարող լինել էմպիրիկ։ Հետևաբար այդ իմացության սկզբունքները (որոնց պատկանում են ոչ միայն մետաֆիզիկայի հիմնադրույթները, այլև հիմնական հասկացությունները) երբեք չպիտի վերցված լինեն փորձից, որովհետև վերջինս պիտի լինի ոչ թե ֆիզիկական, այլ մետաֆիզիկական իմացություն, այսինքն՝ փորձի սահմաններից անդին։ Այսպիսով, նրա հիմքում ընկած պիտի լինի ո՛չ արտաքին փորձը, որը բուն ֆիզիկայի աղբյուրն է, ո՛չ էլ ներքին փորձը, որը կազմում է էմպիրիկ հոգեբանության հիմունքը։ Այսինքն՝ դա a priori իմացություն է կամ իմացություն զուտ դատողականությունից և զուտ բանականությունից։ Այսպես, սակայն, նշված իմացությունը ոչնչով չէր տարբերվի զուտ մաթեմատիկայից, հետևապես այն պետք է կոչվի ''զուտ փիլիսոփայական իմացություն'', իսկ ինչ վերաբերում է այս արտահայտության նշանակությանը, ապա ես վկայակոչում եմ «Զուտ բանականության քննադատությունը» (էջ 712 և հաջ.)<ref>Այս և հաջորդ տեղերում Կանտը հղումներ է անում իր «Զուտ բանականության քննադատության» առաջին հրատարակության էջերին (Riga, Hartknoch, 1781)։ Մենք կնշենք այստեղ գերմաներեն և ռուսերեն համեմատաբար նոր հրատարակությունները։ Տվյալ դեպքում գերմ. «Kritik der reiner Vernunft», I.Kant, Hamburg, 1990, SS. 657 u.f., ռուս. T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 600 и сл.։</ref>, որտեղ բանականության կիրառության այս երկու եղանակների միջև եղած տարբերությունը ներկայացված է պարզ և բավարար չափով։ Մետաֆիզիկական իմացության աղբյուրների մասին այսքանը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic