Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ «ԲԻԳԼ»-ՈՎ (1831 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 1836 թ. հոկտեմբերի 2-ը)=== Հյուսիսային Ուելսում իմ կարճատև երկրաբանական էքսկուրսիայից տուն վերադառնալով, ես գտա մի նամակ Հենսլոյից, որով նա տեղեկացնում էր ինձ, որ կապիտան Ֆից-Ռոյը համաձայն է զիջելու իր սեփական նավասենյակի մի մասը մի երիտասարդի, որ կհամաձայներ առանց վարձատրություն ստանալու «Բիգլ»-ով ճանապարհորդել որպես բնախույզ։ Ես, կարծեմ, պատմել եմ իմ օրագրում բոլոր հանգամանքները, որոնք ուղեկցում էին իմ մեկնումին։ Միայն կասեմ, որ ես առանց մի րոպե մտածելու պատրաստ էի ընդունել առաջարկը, իսկ հայրս կտրականապես մերժեց ինձ, բայց բարեբախտաբար վերջում ավելացրեց. «Ես կհամաձայնեմ, եթե գոնե մեկ առողջամիտ մարդ քեզ խորհուրդ տա գնալու»։ Ես հենց նույն երեկոյան պատասխանեցի, մերժելով առաջարկը։ Մյուս առավոտյան մեկնեցի Մեր, որպեսզի նախապատրաստվեմ որսի սկզբին՝ սեպտեմբերի 1-ին։ Մինչ ես որս էի անում, մորեղբայրս իմ հետևից ուղարկեց, առաջարկելով ինձ տանել Շրուսբերի և խոսել հորս հետ, որովհետև մորեղբայրս կարծում էր, որ ես խոհեմաբար վարված կլինեի, ընդունելով առաջարկությունը։ Իմ հայրը միշտ էլ մորեղբորս համարում էր աշխարհում իր գիտեցած ամենախելացի մարդկանցից մեկը և անմիջապես իր համաձայնությունը տվեց ամենասիրալիր արտահայտումներով։ Քեմրբիջում ես իսկապես բավական փող էի վատնում և հորս մխիթարելու համար ասացի. «Հարկավոր է սարսափելի ճարպիկ լինել, որ «Բիգլ»-ի վրա կարողանամ ծախսել ավելի, քան ես ստանալու եմ», որին հայրս ժպտալով պատասխանեց։ «Բայց ասում են, որ դու այժմ էլ արդեն շատ ճարպիկ մարդ ես»։ Հետևյալ օրը ես մեկնեցի Քեմբրիջ՝ Հենսլոյի հետ տեսնվելու համար, իսկ այնտեղից Լոնդոն, որպեսզի ծանոթանամ Ֆից-Ռոյի հետ, և ամեն ինչ կարգավորված էր։ Հետագայում մտերմանալով Ֆից-Ռոյի հետ, ես իմացա, որ քթիս ձևի պատճառով քիչ էր մնացել նա չընդուներ ինձ։ Լաֆատերի ջերմ երկրպագու լինելով, նա համոզված էր, որ մարդու բնավորության մասին կարող է դատել ըստ նրա արտաքինի, շատ կասկածում էր այն բանում, թե իմ քթիս պես քիթ ունեցող մարդը արդյոք այդպիսի ճանապարհորդության համար կարո՞ղ է ունենալ անհրաժեշտ եռանդն ու վճռականությունը։ Բայց, ես կարծում եմ, հետագայում նա առիթ ունեցավ համոզվելու, որ քիթս նրան խաբել էր։ Ֆից-Ռոյը չափազանց ինքնօրինակ և ազնիվ բնավորություն ուներ։ Նա իր պարտքին հավատարիմ էր, ծանր աստիճան մեծահոգի, համարձակ, վճռական, անզուսպ եռանդի տեր և անձնվեր բարեկամ էր յուրաքանչյուրի համար, ովքեր նրան ենթակա էին։ Նա ոչ մի հոգատարություն չէր խնայում, երբ կարելի էր օգնել որևէ մեկին, ով որ նրա կարծիքով արժանի է դրան։ Դա մի զարմանալի գեղեցիկ մարդ էր, ոտքից մինչև գլուխ ջենտլմեն, նրբին քաղաքավարի և գեղակազմ, շարժուձևով նմանվում էր, ինչպես ինձ պատմում էր Ռիոյի դեսպանը, իր մորեղբորը՝ համբավավոր լորդ Կեստելրիին, բայց նա իր արտաքինով հավանորեն շատ բան էր ժառանգել Կարլոս 2-րդից, որովհետև մի անգամ դոկտոր Վալլիխի մոտ լուսանկարների կոլեկցիան դիտելիս ես զարմացա մի դիմանկարի և Ֆից-Ռոյի նմանությամբ, և պարզվեց, որ դա Սոբեսկի Ստյուարտ դուքս դ’Օլբենին էր, որը նույնպես այդ միապետի սերունդն էր։ Բայց Ֆից-Ռոյի բնավորությունը ամենաանտանելին էր։ Առանձնապես նա անտանելի էր լինում առավոտները, իր արծվի հայացքով նա անպայման նկատում էր որևէ զանցառություն նավի վրա և անխնայորեն հարձակվում էր մեղավորի վրա, նա իմ վերաբերմամբ չափազանց բարի էր, բայց խիստ դժվար էր նրա հետ յոլա գնալ այն մոտիկության պայմաններում, որը բխում էր մեր համատեղ կյանքից միևնույն նավասենյակում, որտեղ մենք երկուսով ճաշում էինք մնացած սպաներից առանձին։ Պատահել է մի քանի անգամ գժտվել ենք նրա հետ։ Այսպես, դեռ սկզբնական շրջանում՝ Բրազիլիայում Բահիան այցելելու ժամանակ նա սկսեց պաշտպանել ու գովաբանել ստրկատիրությունը, որի նկատմամբ ես նողկանք էի զգում, և պատմեց ինձ, որ հենց նոր վերադարձել է մի խոշոր ստրկատիրոջ մոտից, որը նրա ներկայությամբ կանչել է իր ստրուկներին ու հարցրել նրանց, թե նրանք արդյոք գո՞հ են իրենց վիճակից և արդյոք կուզենայի՞ն ազատություն ստանալ, որին բոլորը միաբերան պատասխանել են «Ո՛չ»։ Ես իմ հերթին նրան հարցրի, երևի ոչ առանց որոշ ծաղրի, արդյոք նա կարծում է, թե ստրուկների խոսքերին, որ ասել են իրենց տիրոջ ներկայությամբ, կարելի է որևէ նշանակություն տալ։ Դա սարսափելի զայրացրեց նրան, և նա ինձ հայտարարեց, քանի որ ես թույլ եմ տալիս կասկածել նրա խոսքերի ճշմարտության վրա, մենք այլևս չենք կարող միասին ապրել։ Ես մտածում էի, որ ստիպված եմ լինելու թողնել նավը։ Բայց հենց որ մեր գժտությունը հասավ սպաներին, իսկ այդ մասին Ֆից-Ռոյը ինքը հոգ տարավ, ուղարկելով անձնակազմի ավագի հետևից և նրա ներկայությամբ թափելով իր բարկությունը ինձ վրա,— ես, ի մեծագույն սփոփումն իմ, նրանցից հրավեր ստացա միասին ճաշելու։ Բայց մի քանի ժամ հետո Ֆից-Ռոյը ցուցաբերեց իր սովորական մեծահոգությունը, ինձ մոտ ուղարկելով մի սպայի, որ ներողություն է խնդրում և խնդրում է առաջվա պես ապրել միասին։ Շատ տեսակետներից դա ամենաազնիվ մարդկանցից մեկն էր, որոնց հետ բախտ եմ ունեցել հանդիպելու։ «Բիգլ»-ի վրա ճանապարհորդությունս իմ կյանքի ամենակարևոր իրողությունն էր, որը որոշեց իմ ամբողջ հետագա գործունեությունը։ Իսկ մինչդեռ նա կախված էր այնպիսի աննշան հանգամանքից, ինչպիսին էր իմ մորեղբոր առաջարկությունը՝ երեսուն մղոն հեռավորությունից ինձ բերել Շրուսբերի,— որը անշուշտ ուրիշ մորեղբայր չէր անի,— և այնպիսի դատարկ բանից, ինչպիսին իմ քթի ձևն էր։ Ես միշտ գիտակցել եմ, որ այդ ճանապարհորդությանն եմ պարտական առաջին իսկական դաստիարակությամբ կամ մի մտքի կարգապահությամբ։ Ես ստիպված էի ուշադիր կերպով կենտրոնանալ բնագիտության մի քանի ճյուղերի վրա, որի շնորհիվ իմ դիտելու ընդունակությունները սրվեցին, թեև նրանք առաջ էլ լավ զարգացած էին։ Ամենից կարևոր էր իմ այցելած բոլոր երկրների երկրաբանության ուսումնասիրությունը, որովհետև այդ տեսակ հետազոտությունների ժամանակ լիակատար ընդարձակություն է բացվում մտածողական ընդունակության համար։ Ոչ մի բան առաջին հայացքից չի կարող ավելի անհուսալի թվալ, ինչպես բոլորովին նոր տեղանքի երկրաբանական կառուցվածքի ներկայացրած քաոսը։ Բայց աստիճանաբար ուսումնասիրելով շատ տեղերում լեռնային ապարների և բրածոների շերտերն ու բնույթը, շարունակ համեմատելով, կշռադատելով և ջանալով կռահել, թե ինչ պետք է սպասել հետո, սկսում ես նշմարել լույսի նշույլներ և, վերջապես շատ թե քիչ հասկանալի է դառնում ամբողջ հետազոտվող մարզի կառուցվածքը։ Ես վերցրել էի ինձ հետ Լայելի «Երկրաբանության հիմունքների» առաջին հատորը, որը մանրազնին կերպով ուսումնասիրում էի. այդ գիրքը շատ տեսակներից ինձ մեծ օգուտ տվեց։ Կանաչ հրվանդանի կղզիների վրա, հատկապես Սանտ-Յագոյում իմ կատարած առաջին հետազոտությունը լիակատար ակներևությամբ իմ առաջ բացեց Լայելի հիմնական տեսակետի հսկայական առավելությունը՝ համեմատած այլ հեղինակների գաղափարների հետ, որոնց երկերը վերցրել էի ինձ հետ կամ հետագայում ինձ վիճակվեց կարդալ դրանք։ Իմ մյուս զբաղմունքն էր բոլոր դասերի կենդանիների հավաքածուներ հավաքելը, ինչպես նաև ծովային օրգանիզմների նկարագրությունը և դիահերձումը, բայց նկարել չկարողանալու և անատոմիայից բավականաչափ գիտելիքներ չունենալու պատճառով ճանապարհորդության ժամանակ կուտակված ձեռագրերիս ամբողջ կույտերը գրեթե անօգուտ եղան։ Այսպիսով, ես շատ ժամանակ կորցրի, օգտակար եղավ միայն այն ժամանակը, որը նվիրվել էր խեցեմուրթների ուսումնասիրությանը, որովհետև այդ ուղղությամբ ձեռք բերած գիտելիքներս հետագայում ինձ օգնեցին, երբ ես հետազոտություն ձեռնարկեցի փնջոտնյա խեցգետինների մասին։ Օրվա մի մասը գնում էր օրագիրս կազմելու վրա, ընդամեն ես մեծ ջանք էի թափում, որպեսզի ամբողջ տեսածիս նկարագրությունները լինեն մանրազնին ու վառ. դա շատ օգտակար վարժություն եղավ։ Այդ օրագիրը մասամբ ծառայեց ինձ որպես նամակներ հարազատներիս, ես այն մաս առ մաս առաքում էի Անգլիա՝ երբ հարմար առիթ էր ներկայանում։ Բայց բոլոր այդ մասնագիտական զբաղմունքները ինձ քիչ օգուտ բերին՝ համեմատած այն բանի հետ, որ ես այդ ժամանակամիջոցում ձեռք բերի եռանդուն աշխատանքի և կենտրոնացած ուշադրության սովորություն։ Իմ բոլոր մտորումները, իմ բոլոր ընթերցումը մշտապես կապված էին տեսածիս հետ կամ այն բանի հետ, ինչ որ ակնկալում էի տեսնել, և մտավոր այդ ունակությունը պահպանվում էր հինգ տարիների ընթացքում։ Ես համոզված եմ, որ հենց այդ ձևով ձեռք բերված ունակությունը ինձ հնարավորություն տվեց անելու այն ամենը, ինչ որ ինձ հաջողվեց անել գիտության ասպարեզում։ Հետ նայելով անցյալին, ես նկատում եմ, թե ինչպես գիտության սերն իմ մեջ հետզհետե դուրս մղեց մնացած բոլոր հակումները։ Առաջին երկու տարիների ընթացքում որսորդության նկատմամբ սերը իմ մեջ պահպանվում էր ամբողջ իր ուժով, իմ հավաքածուի համար թռչուններին և կենդանիներին ինքս որսացի, բայց քիչ-քիչ ես սկսեցի ավելի հաճախակի տալ հրացանս իմ ծառային, որովհետև որսորդությունը խանգարում էր մյուս պարապմունքներիս, մանավանդ երկրաբանական էքսկուրսիաներին։ Ինձ համար աննկատելիորեն և գրեթե անգիտակցաբար ես երևան հանեցի, որ դիտելու և դատողության պատճառած բավականությունը անհամեմատ ավելի բարձր է, քան սպորտի պատճառածը։ Որ իմ միտքը զարգացավ ճանապարհորդության ժամանակ իմ պարապմունքների շնորհիվ, այդ ինձ հավանական է թվում մի դիտողության հիման վրա, որ արել է իմ հայրը, որը ամենից խորաթափանց դիտող էր, որպիսին ինձ երբևիցե հանդիպել է, մի մարդ, որը ավելի շուտ հակված էր կասկածամտության և համենայն դեպս գանգաբանությանը չէր հավատում։ Ճանապարհորդությունից հետո առաջին անգամ ինձ հանդիպելիս նա՝ դառնալով քույրերիս, բացականչեց. «Տեսե՛ք, նույնիսկ նրա գլխի ձևը բոլորովին փոխվել է»։ Բայց վերադառնում եմ ճանապարհորդությանս։ Սեպտեմբերի 11-ին (1831 թ.) ես Ֆից-Ռոյի հետ միասին եղա Պլիմուտում, որպեսզի զննենք «Բիգլ»-ը, այդտեղից ուղևորվեցի Շրուսբերի՝ հորս և քույրերիս երկար ժամանակով հրաժեշտ տալու համար։ Հոկտեմբերի 24-ին ես բնակվեցի Պլիմուտում և այնտեղ մնացի մինչև դեկտեմբերի 27-ը, երբ «Բիգլ»-ը, վերջապես, ուղևորվեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարելու։ Դեռ մինչ այդ մենք երկու անհաջող փորձ էինք արել ծով դուրս գալու համար, բայց ուժեղ փոթորիկները մեզ երկու անգամն էլ նավահանգիստ էին քշում։ Պլիմուտում անցկացրած այդ երկու ամիսները իմ կյանքի ամենադժբախտն էին, թեև ամեն տեսակի ջանք գործադրում էի, որ հաղթահարեմ ինձ։ Բոլոր հարազատներից ու ընկերներից առաջիկա այդքան երկարատև անջատման մասին մտածելիս ես վհատվում էի, իսկ եղանակն էլ թախիծ և հուսալքություն էր բերում։ Բացի դրանից, ես տառապում էի սրտախփոցով և ցավով սրտիս շրջանում ինչ որ տեղում և, ինչպես այդ հաճախ պատահում է երիտասարդների հետ, մանավանդ բժշկականությունից որոշ բաներ մակերեսորեն վերցնողների հետ, երևակայում էի, թե իմ սիրտը հիվանդ է։ Ես բժշկի հետ չխորհրդակցեցի, հավատացած լինելով, որ նա թույլ չի տա ինձ ճանապարհորդել, իսկ ես որոշել էի, ինչ գնով էլ լինի, ճանապարհ ընկնել։ Այստեղ ավելորդ է կանգ առնել ճանապարհորդության դեպքերի վրա՝ այսինքն այն բանի վրա, թե մենք ինչ էինք անում և որտեղ եղանք, որովհետև այդ մասին բավականաչափ հաշվետվություն ես տվել եմ իմ հրատարակած օրագրում։ Արևադարձային բուսականության շքեղ պատկերները այժմ էլ կանգնած են աչքերիս առջև ավելի պայծառ կերպով, քան որևէ այլ հիշողություն, բայց նաև Պատագոնիայի վեհասքանչ անապատները և Հրո երկրի անտառապսակ լեռները ինձ վրա անջնջելի տպավորություն թողեցին։ Մերկ վայրենու տեսքը իրեն հարազատ երկրում՝ դա մի դիպված է, որն ամբողջ կյանքում չես մոռանա։ Ձիով կամ մակույկով կատարած իմ էքսկուրսիաներից շատերը, որոնք տևում էին մի քանի շաբաթ, չափազանց հետաքրքիր էին. դրանց հետ կապված որոշ վտանգը և իմ կրած զրկանքները ետ չէին կանգնեցնում ինձ այն ժամանակ, իսկ հետո ոչ մի հետևանք չունեցան։ Մեծ գոհունակության զգացմունքով եմ հիշում իմ ստացած որոշ գիտական արդյունքները, ինչպես, օրինակ, կորալյան կղզիների ներկայացրած հանելուկի լուծումը և որոշ կղզիների, օրինակ՝ սուրբ Հեղինեի կղզու, երկրաբանական կառուցվածքի բացատրությունը։ Չեմ կարող լռության մատնել նաև իմ հայտնագործությունը, որը վերաբերում է Գալապագոսի արշիպելագի զանազան կղզիների վրա ապրող բույսերի և կենդանիների ինչպես միմյանց հետ, այնպես էլ Հարավային Ամերիկայի մերձակա մայր ցամաքի բնակչության հետ ունեցած տարօրինակ հարաբերություններին։ Որքան ես ինքս կարող եմ դատավոր լինել այդ գործում, ինձ թվում է, որ ես այդ ճանապարհորդության ժամանակ լարում էի իմ բոլոր ուժերը միայն այն պատճառով, որ բավականություն էի զգում այդ հետազոտություններում և խիստ փափագում էի մի քանի նոր փաստեր ևս ավելացնել բնապատմական տեղեկությունների հսկայական բազմությանը։ Սակայն ես ղեկավարվում էի նաև փառասիրական մտադրությամբ, այն է՝ իմ տեղն ունենալ գիտնականների շարքում. արդյոք ես ավելի փառասեր էի, քան գիտությամբ զբաղվող իմ ընկերակիցներս, հանձն չեմ առնում դատել։ Սանտ-Յագոյի երկրաբանությունն ապշեցուցիչ է, թեպետ չափազանց պարզ. լավայի հոսանքը տարածվել է ծովի հատակին, որը ծածկված է եղել խեցիների և կորալների բեկորներով, որոնք իրար են կպել ու դարձել կարծր սպիտակ ապար։ Իսկ դրանից հետո ամբողջ կղզին բարձրացել է ծովի մակերևույթի նկատմամբ։ Բայց այդ սպիտակ ապարի շերտը ինձ ընձեռեց մի նոր ու կարևոր փաստ, այն է, որ հետագայում հողը իջել է խառնարանների շուրջը, իսկ վերջիններս հետո գործել են ու լավայի նոր հոսանքներ ժայթքել։ Այդ ժամանակ առաջին անգամ գլխումս միտք ծագեց, որ ես թերևս կգրեմ մի ամբողջ գիրք իմ տեսած երկրների երկրաբանության մասին, և այդ միտքը իմ մեջ առաջացրեց ուրախ հուզմունք։ Երբեք չեմ մոռանա այդ րոպեն, և այժմ էլ դեռ լրիվ պարզությամբ կարող եմ պատկերացնել լավայի ցածլիկ կախվածքը, որի տակ ես հանգստանում էի, մինչդեռ ամեն ինչ շուրջս ողողված էր արևի կիզիչ ճառագայթներով. ժայռերի ծերպերից այստեղ ու այնտեղ դուրս էին ցցվում անապատի արտասովոր բույսերը, իսկ ոտքերիս մոտ՝ տեղատվությունից հետո մնացած լճակներում երևում էին կենդանի կորալները։ Մի քիչ ավելի ուշ մեր ճանապարհորդության ժամանակ Ֆից-Ռոյը ինձ առաջարկեց իրեն կարդալ իմ օրագրից մի քանի հատվածներ և ասաց ինձ, որ այն արժեր հրատարակել։ Դա արդեն ապագայում աչքի առաջ ունեցված երկրորդ գիրքն էր։ Ճանապարհորդության վերջին, երբ մենք Համբարձման կղզու վրա էինք, քույրերիցս նամակ ստացա, որով նրանք ինձ հաղորդում էին, որ Սեջվիկը այցելել է հորս և ասել է նրան, թե ես տեղ կգրավեմ ականավոր գիտնականների մեջ։ Այն ժամանակ ես չէի կարող հասկանալ, թե որտեղից կարող էր նա որևէ բան իմանալ իմ աշխատանքների մասին, սակայն հետո (կարծեմ, շատ ավելի ուշ) ես իմացա, որ Հենսլոն իմ նամակներից մի քանիսի բովանդակությունը հաղորդել է Քեմբրիջի փիլիսոփայական ընկերությանը և տպագրել է դրանք ընկերության անդամների մեջ տարածելու համար։ Բրածո ոսկորների իմ կոլեկցիան, որ ես ուղարկել էի Հենսլոյին, նույնպես իր վրա էր գրավել հնէաբանների ուշադրությունը։ Կարդալով այդ նամակը, ես թռչկոտելով սկսեցի բարձրանալ Համբարձման սարերը, և հրաբխային ժայռերն սկսեցին բարձրաձայն հնչել երկրաբանական մուրճիս տակ։ Այդ ամենը ցույց են տալիս, թե ես որքան փառասեր էի այն ժամանակ, սակայն ինձ թվում է, ես կարող եմ ավելացնել, չմեղանչելով ճշմարտության դեմ, որ հետագա տարիներում, թեև ես բարձր էի գնահատում այնպիսի մարդկանց խրախուսանքը, ինչպիսիք էին Լայելը և Հուկերը, որոնք իմ բարեկամներն էին, իսկ ընդհանրապես հասարակության կարծիքի մասին քիչ էի հոգ տանում։ Ես չեմ սկսի հավատացնել, որ իմ գրքերի մասին մամուլում բարենպաստ գրախոսականը կամ նրանց արագ վաճառքը ինձ բավականություն չէին պատճառում, բայց այդ բավականությունը կարճատև էր, և ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ հռչակ ձեռք բերելու համար ոչ մի քայլ անգամ չեմ շեղվել իմ բռնած ուղուց։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Add topic