Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== II. Հայր և որդի === Մինչ ատելությամբ տոգորված Դանգլարը ճգնում է նավատիրոջ աչքին ընկերոջը սևացնել, մենք հետևենք Դանտեսին, որը, անցնելով ամբողջ Կաննեբյեր փողոցը, թեքվեց Նոյալ փողոցի մոտով, մտավ Մելյանի ծառուղու ձախակողմում գտնվող մի փոքրիկ տուն, մթին սանդուղքով արագ բարձրացավ հինգերորդ հարկը և, մի ձեռքով բազրիքից բռնած, իսկ մյուս ձեռքը թունդ բաբախող սրտին դրած, կանգ առավ մի կիսաբաց դռան առաջ, որի միջով կարելի էր տեսնել ամբողջ խցիկը։ Այդ խցիկում ապրում էր նրա հայրը։ «Փարավոնի» ժամանման լուրը դեռ չէր հասել ծերունուն, որը աթոռի վրա բարձրացած, դողդոջուն ձեռքով կարգի էր բերում իր լուսամուտը պատած հնդկոտեմներն ու մամրիչները։ Հանկարծ մեկը հետևից գրկեց նրան, և նա լսեց մի ծանոթ ձայն. — Հա՛յր։ Ծերունին ճչաց ու շուռ եկավ։ Տեսնելով որդուն՝ նա, գունատված ու դողդողալով, նրա գիրկն ընկավ։ — Ի՞նչ է պատահել քեզ, հայր,— հարցրեց որդին անհանգստացած։— Հիվա՞նդ ես։ — Ո՛չ, ո՛չ սիրելի Էդմոն, որդի՛ս, զավա՜կս։ Բայց ես քեզ չէի սպասում... Դու ինձ հանկարծակիի բերիր... Ուրախությունի՜ցս է։ Աստվա՜ծ իմ, ինձ թվում է կմեռնեմ։ — Հանգստացի՛ր, հայր, չէ՞ որ ես եմ, ոչ թե ուրիշը։ Բոլորն ասում են, թե ուրախությունը մարդու վնասել չի կարող, այդ պատճառով էլ այդպես միանգամից մտա սենյակդ։ Դեհ, ժպտա, մի նայիր ինձ շվար աչքերով։ Ես տուն եմ վերադարձել, և ամեն ինչ լավ կլինի։ — Ավելի լավ, զավակս,— պատասխանեց ծերունին,— բայց ի՞նչպես պետք է ամեն ինչ լավ լինի։ Մի՞թե մենք նորից չենք բաժանվի։ Դե՛հ, պատմիր ինձ քո երջանկության մասին։ — Թող աստված ինձ ների, որ ես ուրախանում եմ մի երջանկությամբ, որ կառուցված է մի ամբողջ ընտանիքի դժբախտության վրա։ Բայց վկա է աստված, որ ես չէի ցանկանում այդ երջանկությունը։ Նա եկավ ինքն իրեն, ինքն իրեն, և ես անկարող եմ տխրել։ Նավապետ Լեկլերը վախճանվեց, և շատ հավանական է, որ ես Մորելի հովանավորության շնորհիվ ստանամ նրա պաշտոնը։ Հասկանո՞ւմ եք, հայր, քսան տարեկան հասակում ես նավապետ կլինեմ։ Հարյուր լուիդոր ռոճիկ և եկամտաբաժի՜ն։ Արդյոք կարո՞ղ էի ես՝ աղքատ նավաստիս, այդպիսի բան սպասել։ — Այո, որդիս, իրավացի ես,— ասաց ծերունին,— դա մե՜ծ երջանկություն է։ — Եվ ես ուզում եմ, որ առաջին իսկ ստացածս փողով դուք մի փոքրիկ տուն շինեք և մի պարտեզ ունենաք ձեր մամրիչների, ցախկեռասների ու հնդկոտեմների համար... Բայց ի՞նչ պատահեց, հայր, քեզ վա՞տ ես զգում։ — Ոչինչ, ոչինչ... հիմա կանցնի։ Ուժերը դավաճանեցին ծերունուն, և նա դեպի ետ թեքվեց։ — Այս րոպեիս, հա՛յր։ Մի բաժակ գինի խմիր, դա քեզ կկազդուրի։ Որտե՞ղ ես դրել գինին։ — Ոչ, շնորհակալ եմ, մի փնտրիր, հարկավոր չէ,— ասաց ծերունին, փորձելով նրան կանգնեցնել։ — Ինչպե՜ս թե պետք չէ... Ասացեք, որտե՞ղ է գինին։ Նա սկսեց պրպտել պահարանը։ — Մի փնտրիր,— ասաց ծերունին։— Գինի չկա։ — Ինչպե՜ս թե չկա,— աղաղակեց Դանտեսը։ Նա վախեցած նայում էր մերթ հոր ներս ընկած գունատ այտերին, մերթ դատարկ դարակներին։— Ինչպե՜ս թե գինի չկա։ Դուք փող չե՞ք ունեցել, հայր։ — Ես ուզածիս չափ ամեն ինչ ունեմ, քանի որ դու ինձ հետ ես,— պատասխանեց ծերունին։ — Սակայն,— շշնջաց Դանտեսը՝ սրբելով երեսի քրտինքը,— երեք ամիս առաջ ճանապարհ ընկնելիս ես ձեզ երկու հարյուր ֆրանկ էի թողել։ — Այո՛, այո՛, Էդմոն, բայց դու ճանապարհվելիս մոռացել էիր վերադարձնել հարևան Կադրուսից վերցրած փոքրիկ պարտքդ։ Սա ինձ հիշեցրեց այդ պարտքն ու ասաց, որ եթե քո փոխարեն չվճարեմ, կգնա պարոն Մորելի մոտ։ Վախեցա, որ գա քեզ կվնասի... — Եվ ի՞նչ։ — Ես վճարեցի։ — Բայց չէ՞ որ ես Կադրուսին պարտք էի հարյուր քառասուն ֆրանկ,— գոչեց Դանտեսը։ — Ա-այո,— թոթովեց ծերունին։ — Եվ դուք պարտքը վճարել եք թողածս երկու հարյուր ֆրանկի՞ց։ Ծերունին գլխով արեց։ — Եվ ամբողջ երեք ամիս ապրել վաթսու՜ն ֆրանկով։ — Մի՞թե ինձ ավելին է պետք,— պատասխանեց ծերունին։ — Աստվա՜ծ իմ,— տնքալով ասաց Էդմոնը՝ ծնկի գալով հոր առաջ։ — Ի՞նչ պատահեց քեզ։ — Երբեք ինձ չեմ ների դրա համար։ — Թող,— ասաց ծերունին ժպտալով,— դու վերադարձել ես, և ամեն ինչ լավ է։ — Այո, ես վերադարձել եմ,— ասաց երիտասարդը,— վերադարձել եմ լավագույն հույսերով և հետս մի քիչ փող եմ բերել։ Ահա, Հա՛յր, վերցրեք, վերցրեք և իսկույն ուղարկեք որևէ բան գնելու։ Եվ նա սեղանի վրա թափեց մի տասնյակ ոսկյա հինգֆրանկանոցներ և մանր դրամներ։ Ծերունի Դանտեսի դեմքը փայլեց։ — Ո՞ւմն է դա,— հարցրեց նա։ — Իմը... քոնը... մերը։ Վերցրու, մթերք գնիր, փող մի խնայիր, վաղը էլի կբերեմ։ — Սպասի՞ր, սպասի՞ր,— ասաց ծերունին ժպտալով։— Քո թույլտվությամբ ես փողը քիչ-քիչ կծախսեմ. եթե միանգամից շատ բան գնեմ, թերևս մարդիկ մտածեն, թե այդ անելու համար ստիպված եմ եղել սպասել վերադարձիդ։ — Վարվիր, ինչպես կկամենաս։ Բայց նախևառաջ մի աղախին վարձիր։ Ես չեմ ուզում, որ դու մենակ ապրես։ Նավամբարում ես մաքսանենգ սուրճ ու սքանչելի ծխախոտ եմ թաքցրել։ Սը՜ս, մարդ է գալիս։ — Երևի Կադրուսն է։ Անշուշտ գալդ իմացել է և գալիս է երջանիկ վերադարձդ շնորհավորելու։ — Ահա մի մարդ, որի շրթունքները մի բան են ասում, իսկ սիրտն այլ բան է մտածում,— շշնջաց Էդմոնը։— Բայց, ոչինչ, նա մեր հարևանն է և մի ժամանակ մեզ լավություն է արել, սիրալիր ընդունենք նրան։ Էդմոնը դեռ խոսքը չէր ավարտել, երբ դռան մեջ երևաց Կադրուսի գլուխը։ Նա մի քսանհինգ-քսանվեց տարեկան մարդ էր. ձեռքին բռնած ուներ մի կտոր մահուդ, որը, իր՝ դերձակի արհեստի բերումով, մտադիր էր հագուստի վերածել։ — Ա՜, եկե՞լ ես, Էդմոն,— ասաց նա մարսելցիների թունդ առոգանությամբ և այնպես ժպտալով, որ երևացին փղոսկրի պես սպիտակ բոլոր ատամները։ — Ինչպես տեսնում եք, հարևան Կադրուս, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու, եթե դրա կարիքն ունեք,— պատասխանեց Դանտեսը՝ սիրալիր տոնի տակ դժվարությամբ թաքցնելով սառնությունը։ — Մեծապես շնորհակալ եմ։ Բարեբախտաբար, ինձ ոչինչ պետք չէ, և նույնիսկ երբեմն ուրիշներն են իմ կարիքն զգում։ (Դանտեսը ցնցվեց)։ Խոսքս քո մասին չէ, Էդմոն։ Ես քեզ պարտքով փող եմ տվել, իսկ դու տվածս վերադարձրել ես։ Լավ հարևաններն իրար հետ այդպես են վարվում, և մենք քվիթ ենք։ — Մարդ երբեք քվիթ չի լինում այն անձանց հետ, որոնք իրեն օգնել են,— ասաց Դանտեսը։— Փողի պարտքը փակելուց հետո մնում է երախտագիտության պարտքը։ — Ի՞նչ կարիք կա այդ մասին խոսելու։ Անցա՜ծ բան է։ Ավելի լավ է խոսենք քո երջանիկ վերադարձի մասին։ Գնացել էի նավահանգիստ դարչնագույն մահուդ գտնելու և այնտեղ պատահեցի իմ բարեկամ Դանգլարին։ «Ուրեմն դու Մարսելու՞մ ես»,— ասում եմ նրան։ «Այո՛, ինչպես տեսնում ես»։ «Իսկ ես կարծում էի, թե դու Իզմիրում պետք է լինես»։ «Կարող է պատահել, որ այնտեղ եմ, որովհետև հենց այնտեղից եմ գալիս»։ «Իսկ ո՞րտեղ է մեր Էդմոնը»։ «Երևի հոր մոտ է»,— պատասխանեց ինձ Դանգլարը։ Ահա ես էլ եկա,— շարունակեց Կադրուսը,— բարեկամիս ողջունելու։ — Մեր լա՜վ Կադրուս, ինչպես նա սիրո՞ւմ է մեզ,— ասաց ծերունին։ — Իհարկե սիրում եմ, նաև հարգում, որովհետև ազնիվ մարդիկ հազվագյուտ են... Բայց դու, կարծես, հարստացել ես, բարեկա՛մս,— շարունակեց դերձակը՝ խեթ-խեթ նայելով սեղանի վրա Դանտեսի թափած ոսկու և արծաթի փոքրիկ կույտին։ Երիտասարդը նկատեց հարևանի աչքերում շողացող ագահության կայծը։ — Դրանք իմ փողերը չեն,— պատասխանեց նա անփութորեն,— ես հորս ասացի, թե վախենում էի, որ նրան կարիքի մեջ կտեսնեմ, իսկ նա ինձ հանգստացնելու համար սեղանի վրա թափեց ինչ որ իր քսակում կար։ Պահեք փողերը, հա՛յր, եթե միայն դրանք հարևանին պետք չեն, այլապես, խնդրե՜մ, թող վերցնի։ — Ո՛չ, բարեկամս,— ասաց Կադրուսը,— ինձ ոչինչ պետք չէ, փառք աստծո, արհեստը արհեստավորին կուշտ է պահում։ Պահիր, դրանք երբեք ավելորդ չեն լինում։ Այնուամենայնիվ, առաջարկիդ համար շնորհակալ եմ ոչ պա-կաս, քան եթե դրանից օգտված լինեի։ — Ես անկեղծորեն առաջարկեցի,— ասաց Դանտեսը։ — Չեմ կասկածում։ Ուրեմն Մորելի հետ շա՞տ մոտ ես, ա՜յ դու խորամանկ։ — Պարոն Մորելը միշտ էլ շատ բարի է եղել իմ հանդեպ,— պատասխանեց Դանտեսը։ — Որ այդպես է, ինչո՞ւ հրաժարվեցիր ճաշից։ — Ինչպե՜ս թե հրաժարվեցիր ճաշից,— հարցրեց ծերունի Դանտեսը։— Մի՞թե նա քեզ ճաշի հրավիրեց։ — Այո՛, հայր,— պատասխանեց Դանտեսը և ժպտաց՝ տեսնելով թե ծերունուն ինչպես զարմացրեց այն արտակարգ պատիվը, որ արել էին նրա որդուն։ — Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիր, որդիս,— հարցրեց ծերունին։ — Որպեսզի ավելի շուտ գայի ձեզ մոտ, հայր,— պատասխանեց երիտասարդը։— Ես անհամբեր էի ձեզ տեսնելու։ — Մորելը վայ թե նեղացավ,— շարունակեց Կադրուսը,— իսկ դու մտքումդ դրել ես նավապետ դառնալ. պետք չէ նավատիրոջը հակառակել։ — Ես նրան բացատրեցի հրաժարվելուս պատճառը, և հուսով եմ, որ ինձ հասկացավ։ — Նավապետ, դառնալու համար հարկավոր է մի քիչ տերերի աչքը մտնել։ — Հույս ունեմ, որ նավապետ կդառնամ և առանց այդ անելու,— պա-տասխանեց Դանտեսը։ — Ավելի լավ, ավելի լավ։ Դա կուրախացնի քո բոլոր հին բարեկամներին։ Իսկ այնտեղ, Սբ Նիկողայոսի ամրոցի հետևում, ես գիտեմ մեկին, որն ավելի գոհ կլինի։ — Մերսեդե՞սը,— հարցրեց ծերունին։ — Այո՛, հայր,— ասաց Դանտեսը։— Եվ հիմա, երբ ձեզ տեսա, երբ գիտեմ, որ առողջ եք և ունեք այն ամենը, ինչ որ ձեզ պետք է, խնդրում եմ ինձ թույլ տաք Կատալանի գնալ։ — Գնա՛, որդիս, գնա՛,— պատասխանեց ծերունի Դանտեսը,— թող աստված օրհնե կնոջդ ու քեզ, ինչպես օրհնել է ինձ ու որդուս։ — Կնո՞ջը,— ասաց Կադրուսը,— բայց որքան շտապու՜մ եք. նա, կարծեմ, դեռ նրա կինը չէ։ — Դեռ ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, շուտով կինս կլինի,— պատասխանեց Էդմոնը։ — Ինչևիցե,— ասաց Կադրուսը,— լավ ես արել, որ շտապել ես վերադառնալ։ — Ինչո՞ւ։ — Որովհետև Մերսեդեսը գեղեցկուհի է, իսկ գեղեցկուհիները երկրպագուների պակաս չեն զգում։ Մանավանդ նա։ Նրանք տասնյակներով են քարշ գալիս Մերսեդեսի հետևից։ — Իսկապե՞ս,— ասաց Դանտեսը մի ժպիտով, որի մեջ նկատելի էր անհանգստության մի մեղմ ստվեր։ — Այո՛, այո՛,— շարունակեց Կադրուսը,— և, պետք է ասել նախանձելի փեսացուներ են։ Բայց ի՞նչ ասել կուզի, դու շուտով նավապետ կդառնաս, և քեզ հազիվ թե մերժեն։ — Կնշանակի,— վրա բերեց Դանտեսը մի ժպիտով, որ հազիվ էր թաքցնում նրա անհանգստությունը,— կնշանակի, որ եթե նավապետ չդառնայի... — Հը՜մ, հը՜մ,— փնթփնթաց Կադրուսը։ — Է՛հ,— ասաց երիտասարդը,— ես ձեզնից ավելի լավ կարծիք անեմ առհասարակ կանանց և, մասնավորապես, Մերսեդեսի մասին և համոզված եմ, որ նավապետ դառնամ թե ոչ, նա ինձ հավատարիմ կմնա։ — Ավելի՜ լավ,— ասաց Կադրուսը,— ավելի՜ լավ։ Երբ ամուսնանում ես, պետք է հավատալ կարողանաս։ Բայց միևնույն է, բարեկամս քեզ ասում եմ, ժամանակ մի կորցնի. գնա, իմաց արա նրան, որ վերադարձել ես և պատմիր, թե ինչ հույսեր ունես։ — Գնում եմ,— պատասխանեց Էդմոնը։ Նա համբուրեց հորը, գլխով հրաժեշտ տվեց Կադրուսին և դուրս եկավ։ Կադրուսը մի փոքր էլ նստեց ծերունու մոտ, ապա նրան հրաժեշտ տալով ինքն էլ դուրս եկավ ու վերադարձավ Դանգլարի մոտ, որը նրան սպասում էր Սենակ փողոցի անկյունում։ — Ի՞նչ կասես,— հարցրեց Դանգլարը։— Տեսա՞ր նրան։ — Տեսա,— պատասխանեց Կադրուսը։ — Եվ ասաց, թե հույս ունի նավապե՞տ դառնալ։ — Նա այդ մասին այնպես է խոսում, որ կարծես արդեն նավապետ է։ — Ահա՜ թե ինչ,— ասաց Դանգլարը։— Շա՜տ է շտապում։ — Բայց Մորելը, ինչպես երևում է, նրան խոսք է տվել... — Ուրեմն շա՞տ է ուրախ։ — Նույնիսկ հանդգնանալու աստիճան։ Արդեն ինձ իր ծառայություններն էր առաջարկում, որպես թե մի երևելի մարդ է։ Փող առաջարկեց, կարծես բանկիր լինի։ — Եվ դու հրաժարվեցի՞ր։ — Հրաժարվեցի։ Թեև կարող էի պարտքով վերցնել, քանզի ոչ այլ ոք, քան ես եմ նրան պարտք տվել այն առաջին փողերը, որ նա տեսել իր կյանքում։ Բայց հիմա պարոն Դանտեսը ոչ ոքի օգնության կարիքը չի զգում, նա շուտով նավապետ կդառնա։ — Չէ՛, դեռ նավապետ չի։ — Ճիշտն ասած, լավ կլինի, որ չդառնա, թե չէ հետն էլ խոսել չի լինի։ — Եթե մենք ցանկանանք,— ասաց Դանգլարը,— նա կլինի նույնը, ինչ հիմա է, և գուցե դրանից էլ պակաս։ — Այդ ի՞նչ ես ասում։ — Ոչինչ ինքս ինձ հետ եմ խոսում։ Եվ նա դեռ սիրահարվա՞ծ այն չքնաղ կատալանուհուն։ — Խելագարվելու չափ։ Արդեն վազ տվեց այնտեղ։ Բայց կամ ես չարաչար սխալվում եմ, կամ այդ գործում նրան մեծ անախորժություններ են սպասում։ — Պարզ ասա, բան հասկանանք։ — Իսկ ինչի՞ համար։ — Դա շատ ավելի կարևոր է, քան դու կարծում ես։ Կարծեմ դու Դանտեսին չես սիրում։ — Ես գոռոզամիտներին չեմ սիրում։ — Դե որ այդպես է, ասա ինձ այն ամենը, ինչ որ կատալանուհու մասին գիտես։ — Ոչ մի ստույգ բան չգիտեմ, բայց այնպիսի բաներ եմ տեսել, որ մտածում եմ, թե միգուցե մեր ապագա նավապետին Հին Հիվանդանոցի ճանապարհին անախորժություններ պատահեն։ — Իսկ ի՞նչ ես տեսել, ասա՛։ — Տեսել եմ, որ ամեն անգամ քաղաք գալիս Մերսեդեսին ուղեկցում է մի հաղթանդամ երիտասարդ, մի սևաչյա, կարմրերես, սևահեր ու բարկացկոտ կատալանցի։ Մերսեդեսը նրան զարմիկ է անվանում։ — Իսկապես... Եվ կարծո՞ւմ ես, որ այդ զարմիկը նրա հետևից քարշ է գալիս։ — Ենթադրում եմ. էլ ուրիշ ի՞նչ կարող է լինել քսան տարեկան զռփի երիտասարդի և տասնյոթ տարեկան գեղեցկուհու միջև։ — Եվ ասում ես, թե Դանտեսը գնաց Կատալանի՞։ — Իմ ներկայությամբ գնաց։ — Եթե մենք գնանք նույն տեղը, կարող ենք նստել «Ռեզերվում» և, մի բաժակ Մալգի գինի խմելով, նորությունների սպասել։ — Իսկ ո՞վ կհաղորդի մեզ այդ նորությունները։ — Մենք կգտնվենք նրա ճանապարհի վրա և Դանտեսի դեմքի արտահայտությունից կկռահենք, թե ի՛նչ է տեղի ունեցել։ — Գնանք,— ասաց Կադրուսը,— միայն թե դու՛ պետք է վճարես։ — Իհարկե,— պատասխանեց Դանգլարը։ Եվ երկուսով արագ-արագ դիմեցին դեպի հիշյալ վայրը։ Հասնելով գի-նետուն՝ նրանք մի շիշ գինի և երկու բաժակ բերել տվին։ Ծերունի Պամֆիլից նրանք իմացան, որ տասը րոպե առաջ Դանտեսն անցել է գինետան մոտով։ Հավաստիանալով, որ Դանտեսը գտնվում է Կատալանիում, նրանք նստեցին նորականաչ չինարիների և ժանտաթզենիների տակ, որոնց ճյուղերի մեջ թռչունների ուրախ երամը գովերգում էր գարնան առաջին օրերից մեկը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic