Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 23=== Դատողությունները, որքանով դրանք դիտվում են միայն իբրև գիտակցության մեջ տրված պատկերացումների միավորման պայման, կանոններ են։ Այդ կանոնները, որքանով ներկայացնում են միավորումն իբրև անհրաժեշտ, a priori կանոններ են, և որքանով դրանցից այն կողմ չկան կանոններ, որոնցից վերջիններս կարող են դուրս բերվել, հիմնադրույթներ են։ Հաշվի առնելով, սակայն, որ ամեն փորձի հնարավորության վերաբերյալ, եթե դիտենք միայն մտածողության ձևը, փորձի դատողությունների համար չկան որևէ այլ պայմաններ, բացի նրանցից, որոնք երևույթներն ըստ իրենց հայեցողության ձևի բերում են դատողականության զուտ հասկացությունների ներքո, հասկացություններ, որոնք օբյեկտիվ նշանակալիություն են հաղորդում էմպիրիկ դատողությանը,- դատողականության այդ զուտ հասկացությունները հնարավոր փորձի a priori հիմնադրույթներ են։ Հնարավոր փորձի հիմնադրույթները դրա հետ մեկտեղ բնության համընդհանուր օրենքներ են, որոնք կարող են ճանաչվել a priori։ Այսպիսով, խնդիրը, որ առկա էր մեր առաջադրած երկրորդ հարցում՝ ''ինչպե՞ս է հնարավոր զուտ բնագիտությունը'', լուծված է։ Իսկապես, գիտության ձևի համար պահանջվող սիստեմատիկ պահն այստեղ լիովին մեր տրամադրության տակ է, քանզի ընդհանրապես բոլոր դատողությունների նշված ֆորմալ պայմաններից, այսինքն՝ տրամաբանության առաջարկած ընդհանրապես բոլոր կանոններից զատ մյուս բոլոր կանոններն անհնար են, և եղածները կազմում են տրամաբանական սիստեմ. սակայն, վերջինիս վրա հիմնված հասկացությունները, որոնք a priori պայմաններ են բովանդակում բոլոր սինթետիկ և անհրաժեշտ դատողությունների համար, հենց այդ պատճառով կազմում են տրանսցենդենտալ սիստեմ, և վերջապես հիմնադրույթները, որոնց օգնությամբ բոլոր երևույթները ենթադասվում են այդ հասկացություններին, կազմում են ֆիզիոլոգիական, այսինքն՝ բնության սիստեմ, որը նախորդում է բնության ամեն էմպիրիկ իմացությանը, նախ և առաջ հնարավոր դարձնում այդ իմացությունը և այդ պատճառով կարող է կոչվել իսկական համընդհանուր և զուտ բնագիտություն։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic