Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 25=== Ինչ վերաբերում է երևույթների հարաբերակցությանը, ընդ որում բացառապես իրենց գոյության տեսակետից, ապա այս հարաբերակցության որոշարկումը ոչ թե մաթեմատիկական է, այլ դինամիկ և երբեք չի կարող օբյեկտիվ նշանակալի լինել, այսինքն՝ պիտանի լինել որևէ փորձի համար, եթե այն ենթարկված չէ a priori հիմնադրույթներին, որոնք էլ նախ և առաջ հնարավոր են դարձնում փորձի ճանաչողությունը այդ որոշարկման վերաբերությամբ։ Ահա ինչու երևույթները պետք է ենթադասված լինեն սուբստանցի հասկացությանը, որն իբրև հենց իրի որոշարկում ընկած է գոյության ամեն որոշարկման հիմքում, կամ էլ, որքանով որ երևույթների մեջ առկա է ժամանակային հաջորդականություն, այսինքն՝ իրադարձություն, պետք է ենթադասվեն պատճառի վերաբերությամբ որևէ գործողության հասկացությանը, կամ էլ հաղորդակցության (փոխներգործության) հասկացությանը, որովհետև միաժամանակյա գոյությունը պիտի ճանաչվի օբյեկտիվորեն, այն է՝ փորձի դատողության միջոցով. և այսպես, օբյեկտիվ նշանակալի, թեև էմպիրիկ դատողությունների, այսինքն՝ փորձի հնարավորության հիմքում, քանի որ այն պիտի բնության մեջ միացնի առարկաներն ըստ գոյության, ընկած են a priori հիմնադրույթները։ Այս հիմնադրույթները հանդիսանում են բնության բուն օրենքներ, որոնք կարող են կոչվել դինամիկ։ Վերջապես փորձի դատողություններին է պատկանում նաև երևույթների համաձայնության և կապի իմացությունը, բայց ոչ այնքան փորձում միմյանց նկատմամբ, որքան իրենց հարաբերության մեջ փորձի հանդեպ ընդհանրապես։ Այս հարաբերությունը միավորում է կա՛մ երևույթների համաձայնությունը ֆորմալ պայմանների հետ, որոնք ճանաչում է դատողականությունը, կա՛մ դրանց կապը զգացումների և ընկալման նյութի հետ և կա՛մ էլ այդ երկուսը մեկ հասկացության մեջ. հետևապես բովանդակում է հնարավորություն, իրականություն և անհրաժեշտություն ըստ բնության համընդհանուր օրենքների, ինչը կկազմեր մեթոդի մասին ֆիզիոլոգիական ուսմունքը (ճշմարտության ու հիպոթեզների տարբերակումը և հիպոթեզների ստուգության սահմանները)։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic