Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 26=== Թեև քննադատական մեթոդի համաձայն ''հենց դատողականության բնույթից'' դուրս բերված հիմնադրույթների երրորդ աղյուսակն ունի մի կատարելություն, որով այն գերազանցում է ցանկացած մեկ ուրիշի, որը երբևէ փորձել են կամ կփորձեն (սակայն ապարդյուն) դոգմատիկ եղանակով կազմել ''հենց իրերի մասին''. չէ՞ որ մեր աղյուսակում են ամբողջությամբ ներկայացված բոլոր a priori սինթետիկ հիմնադրույթները, և այն էլ ըստ սկզբունքի՝ ելնելով դատելու ունակությունից ընդհանրապես, որը կազմում է դատողականության վերաբերյալ փորձի էությունը, այնպես որ կարելի է վստահ լինել, թե նման հիմնադրույթներ այլևս չկան (բավարարվածություն, որ երբեք չի կարող ապահովվել դոգմատիկ մեթոդով), սակայն դեռ սա չէ այդ աղյուսակի ամենամեծ արժանիքը։ Պետք է ուշադրություն դարձնել այն փաստարկի վրա, որը բացում է այդ a priori իմացության հնարավորությունը և միևնույն ժամանակ սահմանափակում բոլոր նման հիմնադրույթները մեկ պայմանով, որը երբեք չի կարելի բաց թողնել ուշադրությունից, եթե չեն ցանկանում թյուրըմբռնման գալ և կիրառել այն նախնական իմաստից դուրս, որը նրա մեջ էր ներդրել դատողականությունը. այն է՝ հիշյալ հիմնադրույթները բովանդակում են միայն հնարավոր փորձի պայմաններ ընդհանրապես, որովհետև այդ փորձը ենթարկված է a priori օրենքների։ Այսպիսով, ես չեմ ասում, թե ''ինքնին'' իրերը մեծություն ունեն, թե նրանց ռեալությունն ունի աստիճան, թե նրանց գոյությունը սուբստանցի մեջ բովանդակում է ակցիդենցների կապը, և այլն, չէ՞ որ դա ոչ ոք չի կարող ապացուցել, քանզի նման սինթետիկ կապը պարզապես անհնար է սոսկ հասկացություններից, որտեղ բացակայում է ամեն վերաբերություն զգայական հայեցողության հանդեպ՝ մի կողմից, և հասկացությունների ամեն կապը հնարավոր փորձի մեջ՝ մյուս կողմից։ Այսպիսով, հիշյալ հիմնադրույթների մեջ հասկացությունների էական սահմանափակումն այն է, որ բոլոր իրերն անհրաժեշտաբար a priori ենթարկված են նշված պայմաններին սոսկ իբրև ''փորձի առարկաներ''։ Այնուհետև, այստեղից բխում է նաև դրանց ապացուցման սպեցիֆիկորեն յուրահատուկ եղանակը, այդ հիմնադրույթները վերաբերում են ոչ թե անմիջապես երևույթներին և դրանց հարաբերակցությանը, այլ փորձի հնարավորությանը, որի համար երևույթները կազմում են միայն մատերիա, բայց ոչ ձև, այսինքն՝ վերաբերում են օբյեկտիվ և համընդհանուր նշանակալի սինթետիկ դրույթներին, ինչը և տարբերում է փորձի դատողությունները ընդամենը ընկալման դատողություններից։ Սա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ երևույթները, որպես ընդամենը հայեցողություններ, ''որոնք զբաղեցնում են տարածության և ժամանակի մի մասը'', ենթարկվում են մեծության հասկացությանը, որն a priori համաձայն կանոնների սինթետիկորեն միավորում է դրանց [մեջ եղած] բազմազանը, և քանի որ ընկալումը բացի հայեցողությունից բովանդակում է նաև զգայություն, որի և զրոյի, այսինքն՝ դրա կատարյալ չքացման միջև մշտապես առկա է անցում նվազման միջոցով, ապա երևույթների ռեալը պետք է ունենա աստիճան, այսինքն՝ թեև ինքը զգայությունը ''տարածության և ժամանակի ոչ մի մաս չի զբաղեցնում''<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Ջերմությունը, լույսը և այլն փոքր տարածության մեջ նույնքան մեծ են (ըստ աստիճանի), որքան մեծի մեջ. ճիշտ այդպես ներքին պատկերացումները՝ ցավը, գիտակցությունն ընդհանրապես, ըստ աստիճանի ավելի փոքր չեն դառնում երկար կամ կարճ տևողությունից։ Այդ իսկ պատճառով մեծությունն այստեղ մեկ կետում և մեկ ակնթարթում նույնն է, ինչ ցանկացած ավելի մեծ տարածության և ժամանակի մեջ։ Աստիճանները, հետևաբար, մեծություններ են, բայց ոչ թե հայեցողության մեջ, այլ ըստ զգայության կամ նաև ըստ հայեցողության պատճառի մեծության, և կարող են մեծություններ համարվել 1-ից դեպի 0-ն եղած հարաբերության միջոցով, այսինքն՝ շնորհիվ այն բանի, որ յուրաքանչյուր զգայություն կարոդ է որոշակի ժամանակի մեջ անվերջ թվով միջանկյալ աստիճաններով նվագել ընդհուպ մինչև չքանալը, կամ ավելացման անվերջ պահերի միջով զրոյից աճել մինչև որոշակի զգայություն։ (Quantitas qualitates est gradus.)</ref>, սակայն անցումը դատարկ ժամանակից կամ տարածությունից դեպի իրեն հնարավոր է միայն ժամանակի մեջ, հետևաբար, թեև զգայությունն իբրև էմպիրիկ հայեցողության որակ երբեք չի կարելի ճանաչել a priori` հաշվի առնելով այն, ինչով որ վերջինս սպեցիֆիկորեն տարբերվում է այլ զգայություններից, սակայն որպես ընկալման մեծություն այն կարելի է ըստ ինտենսիվության տարբերել հնարավոր փորձի մեջ ցանկացած ուրիշ համանման զգայությունից, սա առաջին հերթին հնարավոր է դարձնում և որոշարկում է մաթեմատիկայի կիրառությունը բնության նկատմամբ` հաշվի առնելով զգայական հայեցողությունը, որով այն մեզ տրվում է։ Բայց ամենից շատ ընթերցողը պիտի ուշադրությունը բևեռի այն հիմնադրույթների ապացուցման եղանակի վրա, որոնք հանդես են գալիս փորձի համաբանություններ անվան տակ։ Իսկապես, քանի որ սրանք ի տարբերություն ընդհանրապես բնագիտության նկատմամբ մաթեմատիկայի կիրառության հիմնադրույթների առնչվում են ոչ թե հայեցողությունների ստեղծմանը, այլ դրանց գոյության կապին փորձում, իսկ այս կապը կարող է լինել միայն որոշարկում ժամանակի մեջ ըստ անհրաժեշտ օրենքների, որոնց ներքո միայն վերջինս օբյեկտիվ նշանակալի է, այսինքն` փորձ է, ապա ապացույցը վերաբերում է ոչ թե ինքնին ''իրերի'' կապի մեջ եղած սինթետիկ միասնությանը, այլ ''ընկալումներին'', ընդ որում ոչ թե սրանց բովանդակությանը, այլ այդ բովանդակության մեջ ժամանակային որոշարկմանը և դրանց գոյության հարաբերությանը նրանում` համաձայն համընդհանուր օրենքների։ Այս համընդհանուր օրենքները բովանդակում են, այսպիսով, ժամանակի մեջ գոյության որոշարկվելու անհրաժեշտությունն ընդհանրապես (հետևապես, համաձայն դատողականության a priori կանոնի), եթե էմպիրիկ որոշարկումը պիտի օբյեկտիվ նշանակալի լինի հարաբերական ժամանակի մեջ, այսինքն` լինի փորձ։ Ես չեմ կարող այստեղ` պրոլեգոմեններում, ասել ավելին, ես խորհուրդ եմ տալիս ընթերցողին, ում համար վաղուց ի վեր սովորական է դարձել փորձ համարել ընդամենը ընկալումների էմպիրիկ կապակցությունը և որն այդ պատճառով բնավ չի էլ մտածում, որ փորձը շատ ավելի հեռու է անցնում ընկալումների ոլորտից, այն է` համընդհանուր նշանակալիություն է հաղորդում էմպիրիկ դատողություններին, ինչի համար նա կարիք ունի զուտ a priori նախորդող դատողականության միասնության,- ես խորհուրդ եմ տալիս ընթերցողին լավ ուշադրության առնել այն հանգամանքը, որ փորձը տարբերվում է սոսկ ընկալումների ագրեգատից, և այս տեսանկյունից դատել ապացուցման եղանակի մասին։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic