Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԱՆԳԼԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ (1836 թ. հոկտեմբերի 2-ը) ՄԻՆՉԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՍ (1839 թ. հունվարի 29-ին)։=== Այդ երկու տարի և երեք ամիսը իմ ամբողջ կյանքի ամենազբաղված ժամանակաշրջանն էր, թեև ժամանակ առ ժամանակ հիվանդությունն ինձ ստիպում էր ժամանակ կորցնելու։ Շրուսբերիից Մեր, Քեմբրիջ և Լոնդոն մի քանի անգամ գնալ-գալուց հետո՝ ես վերջապես հաստատվեցի Քեմբրիջում (դեկտեմբերի 13-ին), քանի որ իմ հավաքածուները գտնվում էին այնտեղ Հենսլոյի հոգատարության տակ։ Ես այստեղ ապրեցի երեք ամիս, որի ընթացքում պրոֆեսոր Միլլերը հետազոտեց իմ հանքաքարերն ու լեռնային ապարները։ Ես սկսեցի տպագրության համար պատրաստել իմ «Ճանապարհորդության օրագիրը», որը մեծ աշխատանք չպահանջեց, որովհետև օրագրի ձեռագիրը շատ խնամքով էր մշակված, և իմ գլխավոր հոգսը ճանապարհորդության ամենահետաքրքիր արդյունքների համառոտ շարադրումն էր։ Լայելի խնդրանքով ես երկրաբանական ընկերությանը ուղարկեցի համառոտ հաշվետվություն Չիլիի ափերի բարձրացման վերաբերյալ իմ դիտումների մասին։ 1837 թ. մարտի 7-ին ես հաստատվեցի Լոնդոնում, Գրետ-Մալբորոստրիտում և այնտեղ ապրեցի համարյա երկու տարի՝ մինչև իմ ամուսնությունը։ Այդ երկու տարվա ընթացքում ես վերջացրի իմ օրագիրը, կարդացի մի քանի զեկուցումներ Երկրաբանական ընկերությունում, սկսեցի տպագրության համար պատրաստել իմ «Երկրաբանական դիտումների» ձեռագիրը և նյութեր հավաքել «Բիգլ»-ով ճանապարհորդության կենդանաբանական արդյունքները» գրքի հրատարակության համար։ Հուլիսին ես սկսեցի իմ առաջին հուշատետրը, որտեղ ես հետո գրանցում էի տեսակների ծագմանը վերաբերող փաստերը։ Վաղուց արդեն ես խորհում էի այդ նյութի մասին, բայց այդ ժամանակից սկսած չդադարեցի նրա վրա աշխատել հետագա քսան տարիների ընթացքում։ Այդ երկու տարիների ընթացքում ես լինում էի հասարակության մեջ, ինչպես նաև կատարում էի Երկրաբանական ընկերության պատվավոր քարտուղարի պաշտոնը։ Շատ հաճախ տեսնվում էի Լայելի հետ։ Նրա առանձնահատկություններից մեկն էր ուրիշի աշխատանքին եռանդուն վերաբերմունքը, ևս ես գրեթե հավասար չափով զարմացած և ուրախացած էի այն հետաքրքրությամբ, որով նա վերաբերվեց Անգլիա վերադառնալուցս հետո իմ կշռադատումներին կորալյան ծովախութերի մասին։ Դա ինձ համար զգալի խրախուսանք էր, և ընդհանրապես նրա օրինակը և նրա խորհուրդները ինձ վրա մեծ ազդեցություն գործեցին։ Այդ ժամանակ ես բավական հաճախ էի տեսնում նաև Ռոբերտ Բրոունին. ես հաճախ կիրակի օրերը այցելում էի նրան՝ նրա վաղ նախաճաշի ժամանակ։ Նրա զրույցները հարուստ էին նրբամիտ նկատումներով և հետաքրքիր դիտողություններով, բայց նրանք սովորաբար շոշափում էին մանրուքներ, և նա ոչ մի անգամ իմ ներկայությամբ որևէ ընդհանուր կամ լայն գիտական հարցի քննարկման մեջ չի մտել։ Այդ երկու տարիների ընթացքում աշխատանքից հանգստանալու նպատակով ես ձեռնարկեցի մի քանի փոքր էքսկուրսիաներ և մեկ հեռավոր էքսկուրսիա դեպի Գլեն-Ռոյի Զուգահեռ ճանապարհները, որի մասին հաշվետվությունը զետեղվել է «Philosophical Transactions»-ում<ref>Գիտական հանդեսի անունը։— ''Խմբ.։''</ref>։ Այդ հետազոտությունը իմ խոշոր անհաջողությունն էր, և ես մինչև հիմա ամաչում եմ նրանից։ Ցամաքի բարձրացման վերաբերյալ Հարավային Ամերիկայում իմ կատարած դիտումների խոր տպավորության տակ ես այդ զուգահեռ գծերը ևս վերագրեցի ծովի ներգործությանը, բայց ես ստիպված էի հրաժարվել իմ տեսակետից, երբ Ագասիսը առաջադրեց սառցադաշտային լճերի իր տեսությունը։ Քանի որ այն ժամանակ եղած տվյալների հիման վրա ուրիշ բացատրություն գոյություն չուներ, ուստի ես արտահայտվեցի ծովի քայքայիչ ազդեցության օգտին։ Այդ սխալը ինձ դաս եղավ՝ գիտության մեջ երբեք չղեկավարվել բացառման մեթոդով։ Որովհետև ես ի վիճակի չէի ամբողջ օրը զբաղվել գիտական աշխատանքով, ուստի այդ ժամանակամիջոցում կարողացա կարդալ գիտության ամենաբազմազան ճյուղերին վերաբերող գրքեր, այդ թվում նաև մի քանիսը մետաֆիզիկական բովանդակությամբ. սակայն այդ տեսակ պարապմունքների համար ես պիտանի չէի։ Այդ տարիներում ես մեծ հաճույք էի զգում Ուորդսուորտի և Կոլրիջի բանաստեղծական գրվածքների ընթերցումից, կարող եմ պարծենալ, որ «Excursion»-ը երկու անգամ կարդացել եմ ծայրե-ծայր։ Անցյալում իմ սիրելի ընթերցանությունն էր Միլտոնի «Դրախտ կորուսյալ»-ը և «Բիգլի» վրա ճանապարհորդելիս էքսկուրսիաների ժամանակ, երբ ես կարող էի ինձ հետ միայն մի հատոր վերցնել, ապա դա միշտ Միլտոնն էր։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Add topic