Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== III. Կատալանցիները === Հարյուր քայլ հեռու այն տեղից, ուր երկու ընկերները ականջները սրած ու ճանապարհին նայելով Մալգի կայծկլտուն գինին էին խմում, արևից ու միստրալներից<ref>Միստրալ — հյուսիսարևմտյան չոր քամի Հարավային Ֆրանսիայում։</ref> բզկտված մի ճաղատ բլրակի հետևում ընկած էր Կատալանի գյուղը։ Մի ժամանակ Իսպանիայից դուրս են եկել ինչ-որ խորհրդավոր գաղթականներ և գալով կառչել այն մի կտոր հողից, որի վրա մինչև հիմա ապրում են։ Նրանք հայտնվել էին հայտնի չէ թե որտեղից և խոսում էին մի անծանոթ լեզվով։ Նրանց պարագլուխներից մեկը, որ Պրովանսի լեզուն գիտեր, Մարսել քաղաքից խնդրել էր թույլ տալ տիրանալու ամայի հրվանդանին, ուր նրանք, հին ծովագնացների օրինակով, դուրս էին քաշել իրենց նավերը։ Խնդրանքը հարգվել էր, և երեք ամիս հետո այդ ծովագնչուների բերած տասը նավերի շուրջն աճել էր մի փոքրիկ գյուղ։ Այդ կիսամավրիտանական կիսաիսպանական ինքնատիպ ու գեղատեսիլ գյուղում մինչև հիմա էլ ապրում են այդ մարդկանց ժառանգները, որոնք խոսում են իրենց պապերի լեզվով։ Արդեն երեք թե չորս դար նրանք հավատարիմ են իրենց հրվանդանին, որի վրա թառել էին ծովային թռչունների երամի պես։ Նրանք բոլորովին չեն ձուլվել Մարսելի բնակիչներին, ամուսնանում են միմիայն յուրայինների հետ և իրենց հայրենիքից բերած բարքերն ու հագուստը պահպանում են ճիշտ այնպես, ինչպես նրա լեզուն։ Մենք ընթերցողին հրավիրում ենք մեզ հետևել գյուղի միակ փողոցով և մտնել տնակներից մեկը։ Դրսից այդ տնակի պատերն արևը ներկել է դեղնած սաղարթի գույնով, որն ընդհանուր է այդ կողմի բոլոր հինավուրց շինությունների համար, իսկ ներսից ներկարարի վրձինը նրանց ավել է սպի-տակություն, որն իսպանական posada-ների<ref>Posada — տուն։</ref> միակ զարդն է։ Մի գեղեցիկ դեռատի աղջիկ, ձյութի պես սև մազերով, գազելի թավշյա աչքերով, կանգնած էր միջնորմին հենված և իր նուրբ, կարծես անտիկ արձանագործի ձեռքով հղկած մատների մեջ փեթտում էր հավամրգու անմեղ մի ոստ. պոկված ծաղիկներն ու տերևներն արդեն ծածկել էին հատակը։ Նրա արևառ, բայց կարծես Առլի Վեներայի բազուկներից ընդօրինակված թևերը, որ մինչև արմունկները մերկ էին, դողում էին հուզմունքից, իսկ իր գողտրիկ ոտիկով նա անհամբեր տկտկացնում էր հատակը, այնպես, որ կարելի էր տեսնել բարեկազմ գեղեցիկ սրնքամասերը, որ պրկված էին գորշ ու կապույտ սլաքներ ունեցող կարմիր գուլպաների մեջ։ Նրանից երեք քայլ հեռու, աթոռի վրա ճոճվելով, արմունկը հին կոմոդին հենած, մի քսան-քսաներկու տարեկան վայելչակազմ կտրիճ անհանգիստ ու վրդովված նրան էր նայում։ Երիտասարդի աչքերը հիացմունք էին արտահայտում, սակայն աղջկա վճ-ռական ու անհողդողդ հայացքը սաստում էր զրուցակցին։ — Լսիր, Մերսեդես, շուտով զատկի տոնն է, հարսանիքի իսկական ժամանակը... Դե՛հ, պատասխան տուր ինձ։ — Ես արդեն հարյուր անգամ քեզ պատասխանել եմ, Ֆերնան, և դու ինքդ քո թշնամին ես, եթե նորից ես ինձ հարցնում։ — Որ այդպես է, նորից կրկնիր, խնդրում եմ, նորից կրկնիր, որ հավատամ։ Հարյուրերորդ անգամ ասա, թե մերժում ես իմ սերը, որ մայրդ օրհնել է։ Ստիպիր ինձ հասկանալ, որ խաղ ես անում իմ երջանկության հետ, որ իմ կյանքը կամ մահը քեզ համար ոչինչ է։ Աստվա՜ծ իմ, տասը տարի երազեմ քո ամուսինը դառնալ, Մերսեդես, և հանկարծ կորցնե՜մ այն հույսը, որ կյանքիս միակ նպատակն է եղել։ — Համենայնդեպս, ես չեմ քեզ հուսադրել,— պատասխանեց Մերսեդեսը,— դու ինձ չես կարող կշտամբել, թե երբևէ գայթակղել եմ քեղ։ Ես միշտ ասել եմ, որ քեզ սիրում եմ եղբոր պես։ Ինձնից մի պահանջիր ոչինչ, բացի այդ եղբայրական մտերմությունից, որովհետև իմ սիրտը ուրիշին է տրված։ Մի՞թե ես այդ չեմ ասել, Ֆերնան։ — Գիտե՛մ, գիտե՛մ, Մերսեդես,— ընդհատեց երիտասարդը։— Այո՛, դու միշտ էլ իմ նկատմամբ դաժան լինելու չափ անկեղծ ես եղել, բայց մոռանում ես, որ կատալանցիների համար սրբազան օրենք է միայն կատալանցու հետ ամուսնանալը։ — Սխալվում ես, Ֆերնան, դա օրենք չէ, այլ պարզապես սովորություն և, հավատա ինձ, դու հարկ չունես այդ սովորությունը վկայակոչելու։ Դու վի-ճակ ես հանել, Ֆերնան։ Եթե հիմա դեռ ազատ ես, ապա վաղը կարող են քեզ զենքի կոչել։ Իսկ երբ զինվոր գնաս, ի՞նչ պիտի անես խեղճ աղջկան, թշվառ ու անփորձ որբուհուն, որը չունի ոչինչ, բացի իր փլվող խրճիթից, ուր կախված են մի քանի հին ուռկաններ, ողորմելի մի ժառանգություն, որ հայրս թողել է մորս, մայրս էլ՝ ինձ։ Ահա մի տարի է, ինչ մայրս մեռել է, և մտածիր, Ֆեր-նան, չէ՞ որ ես գրեթե ողորմությամբ եմ ապրում։ Երբեմն դու այնպես ես ցույց տալիս, որ իբր թե քեզ օգնում եմ, և դա նրա համար, որ իրավունք ունենաս ձկան որսիցդ ինձ բաժին հանելու։ Եվ ես դա ընդունում եմ, որովհետև հայրդ հորեղբայրս է եղել, որովհետև մենք միասին ենք մեծացել, և մանավանդ այն պատճառով, որ մերժումս քեզ շատ կվշտացներ։ Սակայն ես զգում եմ, որ քո տված ձկան վաճառքից ստացածս փողը, որով մանելու վուշ եմ առնում, պարզապես ողորմություն է։ — Մի՞թե ինձ համար մեկ չէ, Մերսեդես։ Դու, որ աղքատ ես ու միայնակ, ինձ համար ավելի թանկ ես, քան Մարսելի ամենագոռոզ նավատիրոջ կամ բանկիրի աղջիկը։ Աղքատներիս ի՞նչ է հարկավոր, եթե ոչ ազնիվ կին ու լավ տնտեսուհի։ Իսկ քեզանից լավը ո՞րտեղից կգտնեմ։ — Ֆերնան,— պատասխանեց Մերսեդեսը, գլուխը շարժելով,— կինը կարող է վատ տնտեսուհի դառնալ և չի կարող ասել, թե անհավատարիմ կլինի, եթե սիրում է ոչ թե ամուսնուն, այլ ուրիշի։ Բավականացիր բարեկամությամբ, որովհետև, նորից եմ ասում, դա բոլորն է, որ կարող եմ քեզ խոստանալ, իսկ ես խոստանում եմ միայն այն, ինչ կարող եմ անպայման անել։ — Հասկանում եմ,— ասաց Ֆերնանը,— դու քո աղքատությունը համբերությամբ տանում ես, բայց իմինից վախենում ես։ Դե, ուրեմն, իմացած եղիր, Մերսեդես, եթե դու ինձ սիրես, ես կսկսեմ բախտս փորձել։ Դու ինձ հաջողություն կբերես, և ես կհարստանամ։ Ես ձկնորս չեմ մնա, կարող եմ գրասենյակային ծառայող դառնալ, ես էլ կարող եմ առևտրով զբաղվել... — Ոչ մի այդպիսի բան չես կարող անել։ Դու զինվոր ես, և եթե հիմա գտնվում ես Կատալանիում, ապա միայն այն պատճառով, որ պատերազմ չկա։ Շարունակիր մնալ ձկնորս, մի կառուցիր օդային ամրոցներ, որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա և բավականացիր իմ բարեկամությամբ։ Ուրիշ ոչ մի բան քեզ տալ չեմ կարող։ — Այո, դու իրավացի ես, Մերսեդես, ես նավաստի կդառնամ Պապենա-կան հագուստիս փոխարեն, որը դու արհամարհում ես, կգնեմ լաքած գլխարկ, կհագնեմ զոլավոր մայկա և խարսխազարդ կոճակներով կապույտ բաճկոնակ։ Չէ՞ որ այդպես պետք է հագնված լինի նա, ով ցանկանում է քեզ դուր գալ։ — Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մերսեդեսը, հպարտ արհամարհանքով նայելով նրան։— Ի՞նչ ես ուզում ասել, քեզ չեմ հասկանում։ — Ուզում եմ ասել, Մերսեդես, որ դու իմ նկատմամբ այդքան խիստ ու դաժան ես միայն այն պատճառով, որ սպասում ես մի մարդու, որ հագնված է ասածիս պես։ Բայց նա, ում դու սպասում ես, գուցե և անկայուն է, և եթե ոչ ին-քը, ապա ծովն է անկայուն նրա համար։ — Ֆերնան,— գոչեց Մերսեդեսը,— կարծում էի, թե դու բարի ես, բայց սխալվել եմ։ Դու չար ես, եթե խանդիդ համար օգնության ես կանչում աստծո զայրույթը։ Այո, չեմ թաքցնում։ Ես սպասում ու սիրում եմ նրան, ում մասին խոսում ես, և եթե նա չվերադառնա, ես նրան չեմ մեղադրի անկայունության մեջ, այլ կասեմ, որ ինձ սիրելով է մեռել։ Կատալանցին կատաղաբար սեղմեց բռունցքները։ — Ես քեզ հասկացա, Ֆերնան, դու ուզում ես նրանից վրեժ առնել այն բանի համար, որ քեզ չեմ սիրում։ Դու ուզում ես խաչաձևել կատալանյան դանա-կը նրա դաշույնի հետ։ Հետո՞ ինչ։ Կզրկվես բարեկամությունից, եթե հաղթվես, իսկ եթե հաղթես՝ բարեկամությունը կփոխվի ատելության։ Հավատա ինձ, որևէ մեկի հետ կռվելու առիթ փնտրելը վատ միջոց է նրան սիրող կնոջը դուր գալու համար։ Ո՛չ, Ֆերնան, դու անձնատուր չես լինի վատ մտքերի։ Քանի որ ես չեմ կարող կինդ լինել, դու կսովորես ինձ նայել իբրև բարեկամի, իբրև քրոջ։ Իսկ բացի դրանից,— ավելացրեց նա արցունքներից թացված աչքերով մի՛ շտապիր, Ֆերնան։ Հենց նոր դու ինքդ ասացիր, թե ծովը նենգ և ահա չորս ամիս է, որ նա գնացել է, իսկ չորս ամսվա մեջ ես շատ փոթորիկներ եմ համրել։ Ֆերնանը մնաց անտարբեր, չջանաց սրբել Մերսեդեսի այտի վրայով հոսող արցունքները, մինչդեռ պատրաստ էր նրա ամեն արցունքի համար մի բաժակ արյուն տալ։ Այդ արցունքները թափվում էին ուրիշի համար։ Նա վեր կացավ, սկսեց ետ ու առաջ քայլել խրճիթում և կանգ առավ Մերսեդեսի առաջ, աչքերը փայլատակում էին, բռունցքները սեղմել էր ամուր։ — Լսի՛ր Մերսեդես,— ասաց նա,— պատասխանիր մի անգամ ևս, ուրեմն այդպես ես որոշել։ — Ես սիրում եմ Էդմոն Դանտեսին,— հանգիստ պատասխանեց աղջիկը,— Էդմոնից բացի ոչ ոք չի լինի իմ ամուսինը։ — Եվ դու մի՞շտ պետք է սիրես նրան։ — Մինչ ի մահ։ Ֆերնանը հառաչելով, վերջին հույսը կորցրած մարդու պես, կախ գցեց գլուխը։ Հետո հանկարծ գլուխը բարձրացրեց և, ատամներն իրար սեղմած հարցրեց. — Իսկ եթե նա մեռա՞ծ է։ — Այդ դեպքում ես էլ կմեռնեմ։ — Իսկ եթե քեզ մոռացե՞լ է։ — Մերսեդե՜ս,— հնչեց մի ուրախ ձայն դռան հետևից,— Մերսեդե՜ս։ — Ախ...— ճչաց աղջիկը երջանկությունից ու սիրուց խելքը կորցրած,— ահա, տեսնո՞ւմ ես, նա ինձ չի մոռացել, նա այստեղ է։ Մերսեդեսը նետվեց դեպի դուռը և բացեց՝ ճչալով. — Այստե՞ղ եկեք Էդմոն, ես այստեղ եմ։ Ֆերնանը գունատված ու դողալով ետ ցատկեց օձ տեսած ճամփորդի պես և դիպչելով իր աթոռին, ուժասպառ ընկավ նրա վրա։ Էդմոնն ու Մերսեդեսը իրար գիրկ նետվեցին։ Մարսելի խանձող արևը, ներս խուժելով բաց դռնից, նրանց վրա լույսի հեղեղ էր թափել։ Սկզբում նրանք իրենց շուրջը ոչինչ չէին տեսնում։ Անսահման երջանկությունը նրանց կտրել էր աշխարհից. խոսում էին այն անկապ բառերով, որոնք այնպիսի բուռն ուրախության պոռթկումներ են հաղորդում, որ սկսում են նմանվել ցավի արտահայտության։ Հանկարծ Էդմոնը նկատեց Ֆերնանի մռայլ դեմքը, որը գունատ ու սպառնալից երևաց կիսախավարի մեջ։ Երիտասարդ կատալանցին անգիտակցաբար ձեռքը դրել էր գոտիկից կախված դանակի վրա։ — Ներեցեք,— ասաց Դանտեսը հոնքերը կիտելով,— ես չնկատեցի, որ այստեղ մի երրորդ անձնավորություն էլ կա։ Ապա, դառնալով Մերսեդեսին, հարցրեց. — Ո՞վ է այս պարոնը։ — Այս պարոնը մեր ամենալավ բարեկամն է, Դանտես, որովհետև նա, Ֆերնանը, իմ մտերիմն է, իմ եղբայրը, այն մարդը, որին ձեզնից հետո, Էդմոն, ես աշխարհում բոլորից շատ եմ սիրում։ Մի՞թե չճանաչեցիք նրան։ — Այո, ճանաչեցի,— պատասխանեց Էդմոնը և, աղջկա ձեռքը բաց չթողնելով՝ մյուս ձեռքը սրտանց մեկնեց կալատանցուն։ Բայց Ֆերնանը, չպատասխանելով այդ բարեկամական շարժումին, արձանի պես համր ու անշարժ մնաց։ Այնժամ Էդմոնը զննողաբար նայեց դողդողացող Մերսեդեսին մռայլ ու ահարկու Ֆերնանին։ Նման մի հայացք ամեն ինչ պարզեց նրա համար։ Նա կրակ կտրեց զայրույթից։ — Երբ շտապում էի քեզ մոտ, Մերսեդես, չգիտեի, որ այս, թշնամի եմ գտնելու։ — Թշնամի՜,— բացականչեց Մերսեդեսը՝ նայելով զարմիկին,— թշնամի գտնել ի՜նձ մոտ, իմ տանը։ Եթե ես այդպես կարծեի, կբռնեի քո ձեռքը, կգնայի Մարսել՝ ընդմիշտ թողնելով այս տունը։ Ֆերնանի աչքերը փայլատակեցին։ — Եվ եթե քեզ դժբախտություն պատահեր, իմ Էդմոն,— շարունակեց նա անողոք հանգստությամբ, որը Ֆերնանին ցույց տվեց, թե Մերսեդեսը թափանցել է նրա ամենամռայլ մտքերի խորքը,— ես կբարձրանայի Մորժիոն հրվանդանը և գլխիվայր կնետվեի ժայռերի վրա։ Ֆերնանը մեռելի պես գունատվեց։ — Բայց դու սխալվեցիր, Էդմոն,— ավելացրեց Մերսեդեսը,— այստեղ դու թշնամիներ չունես։ Այստեղ միայն իմ եղբայր Ֆերնանն է, նա հիմա կսեղմի քո ձեռքը՝ քեզ իր անձնվեր բարեկամը համարելով։ Եվ աղջիկն իր հրամայողական հայացքը սևեռեց կատալանացու վրա, որը կախարդվածի պես դանդաղորեն մոտեցավ Էդմոնին և ձեռք մեկնեց նրան։ Ֆերնանի ատելությունը մոլեգնած, բայց անզոր ալիքի պես փշրվեց. դիպչելով այն անհաղթահարելի ազդեցությանը, որ այդ աղջիկը ուներ նրա վրա։ Բայց հազիվ էր Ֆերնանը ձեռքը դիպցրել Էդմոնի ձեռքին, զգաց, որ ավելին չի կարող անել և տնից դուրս նետվեց ու փախավ։ — Վա՜յ ինձ,— հառաչում էր նա՝ հուսահատությունից ձեռքերը կոտրատելով։— Ո՞վ ինձ կազատի այդ մարդուց։ Վա՜յ ինձ։ — Հե՛յ, կատալանցի, հե՜յ, Ֆերնան, այդ ո՞ւր ես գնում,— ձայն տվեց նրան ինչ-որ մեկը։ Ֆերնանը շուրջը նայելով կտրուկ կանգ առավ և տեսավ Կադրուսին, որը Դանգլարի հետ նստած էր ծառերի տակի սեղանի մոտ։ — Ինչո՞ւ մեզ մոտ չես գալիս,— ասաց Կադրուսը,— թե՞ այնքան ես շտա-պում, որ բարեկամներին բարևելու ժամանակ չունես։ — Մանավանդ, երբ նրանց առջև շիշը համարյա լիքն է,— ավելացրեց Դանգլարը։ Ֆերնանը անմիտ հայացքով նայեց նրանց և ոչինչ չասաց։ — Նա բոլորովին ցնդել է,— ասաց Դանգլարը՝ ոտքով բոթելով Կադրուսին։— Իսկ եթե մենք սխալվե՞լ ենք և, հակառակ մեր սպասումների, Դանտեսը հաղթանակ է տոնո՞ւմ։ — Հիմա կիմանանք,— պատասխանեց Կադրուսը և շրջվելով դեպի երիտասարդը՝ ասաց.— հը՛, ի՞նչ կասես, կատալանցի, գալի՞ս ես, թե ոչ։ Ֆերնանը սրբեց երեսի քրտինքը և մտավ տաղավարը. վերջինիս ստվերը կարծես փոքր-ինչ մեղմեց նրա հուզմունքը, իսկ հովը թարմացրեց հոգնատանջ մարմինը։ — Բարև ձեզ,— ասաց նա,— դուք, կարծեմ, ինձ կանչեցիք։ Եվ նա ավելի շուտ ընկավ, քան նստեց սեղանի շուրջը դրված աթոռներից մեկի վրա։ — Կանչելուս պատճառն այն է, որ խելագարի պես վազում էիր. վախեցա, որ չլինի թե քեզ ծովը գցես,— ծիծաղելով ասաց Կադրուսը։— Գրո՛ղը տանի, բարեկամներին ոչ միայն հյուրասիրում են գինով, այլև երբեմն խանգարում չա-փից ավելի ջուր կուլ տալ։ Ֆերնանը ոչ այն է հառաչեց, ոչ այն է հեծկլտաց և գլուխը դրեց սեղանին հանգչող ձեռքերի վրա։ — Գիտե՞ս ինչ կասեմ քեզ, Ֆերնան,— շարունակեց Կադրուսը՝ խոսակցությունը սկսելով հասարակ մարդկանց գռեհիկ անկեղծությամբ, որոնք հետաքրքրասիրությունից մոռանում են բոլոր պատշաճությունները,— գիտե՞ս, դու նման ես պաշտոնաթող երկրպագուի։ Եվ բարձրաձայն քրքջաց։ — Ոչ,— պատասխանեց Դանգլարը,— այսպիսի կտրիճը նրա համար չի ստեղծված, որ սիրո մեջ դժբախտ լինի։ Դու կատակ ես անում, Կադրուս։ — Իսկի էլ կատակ չեմ անում. ավելի լավ է լսես, թե նա ինչպես է հառաչում։ Հապա, Ֆերնան, քիթդ բարձրացրու և պատասխանիր մեզ։ Երբ բարեկամներդ որպիսությունդ են հարցնում, չպատասխանելը անքաղաքավարություն է։ — Ես լավ եմ,— ասաց Ֆերնանը բռունցքները սեղմելով, բայց գլուխը չբարձրացնելով։ — Հը՛մ։ Գիտե՞ս ինչ, Դանգլար,— ասաց Կադրուսը՝ ընկերոջն աչքով անելով,— ահա թե բանն ինչ է. այս Ֆերնանը, որին դու տեսնում ես, այս ազնիվ կատալանցին, Մարսելի լավագույն ձկնորսներից մեկը, սիրահարված է Մերսեդես անունով մի գեղեցկուհու, բայց գեղեցկուհին, դժբախտաբար, իր հերթին սիրահարված է «Փարավոնի» նավապետի օգնականին, իսկ քանի որ «Փարավոնը» այսօր վերադարձել է նավահանգիստ, ապա... հասկանո՞ւմ ես։ — Ոչ, չեմ հասկանում,— պատասխանեց Դանգլարը։ — Խեղճ Ֆերնանը պաշտոնաթող է արվել,— շարունակեց Կադրուսը։ — Ուզածդ ի՞նչ է,— ասաց Ֆերնանը՝ գլուխը բարձրացնելով և Կադրուսին նայելով մի մարդու պես, որ ուզում է բարկությունը մեկնումեկի գլխին թափել։— Մերսեդեսը ոչ ոքից կախում չունի, այդպես չէ՞, և ազատ է սիրելու ում որ կամենա։ — Եթե գործին այդպես ես նայում, այդ դեպքում բանն ուրիշ է,— ասաց Կադրուսը։— Իսկ ես կարծում էի, թե դու կատալանցի ես։ Ինձ ասել են, որ կատալանցիներն այնպիսի մարդիկ չեն, որոնցից կարելի լինի սիրած աղջիկ խլել։ Այն էլ են ասել, որ վրիժառության մեջ Ֆերնանն առանձնապես սարսափելի է։ Ֆերնանն արհամարհական ժպտաց։ — Սիրահարված մարդը երբեք սարսափելի չէ,— ասաց նա։ — Խեղճ մարդ,— վրա բերեց Դանգլարը՝ ձևացնելով, թե ամբողջ սրտով կարեկցում է նրան։— Բայց, ի՞նչ կարելի է անել։ Խեղճը չի կարծել, թե Դանտեսն այդքան շուտ կվերադառնա։ Ի՞նչ իմանաս, երևի մտածել է, թե միգուցե նա մեռել է, աղջկան դավաճանել։ Այդպիսի հարվածներն ավելի ծանր են, քանզի անսպասելի են։ — Ինչ էլ եղած լինի,— ասաց Կադրուսը, որն անվերջ խմում էր և որի վրա Մալգի թունդ գինին արդեն սկսել էր ներգործել,— ինչ էլ եղած լինի, Դանտեսի բարեհաջող վերադարձը դառնացնում է ոչ միայն Ֆերնանին։ Ճիշտ է, չէ՞, Դանգլար։ — Ճիշտ է, և ես պատրաստ եմ երաշխավորելու, որ դա նրա համար վատ կվերջանա։ — Մանավանդ որ,— շարունակեց Կադրուսը՝ գինի լցնելով Ֆերնանի համար և ութերորդ թե տասներորդ անգամ լցնելով իր բաժակը, հազիվ էր շրթունքներին մոտեցնում,— մանավանդ որ նա կամուսնանա գեղեցկուհի Մերսեդեսի հետ։ Համենայնդեպս, նա դրա համար է վերադարձել։ Այդ ամբողջ ժամանակ Դանգլարը խորաթափանց հայացքով նայում էր Ֆերնանին ու տեսնում, որ Կադրուսի խոսքերը հալած արճիճի պես կաթկթում են նրա սրտի վրա։ — Իսկ հարսանիքը ե՞րբ է,— հարցրեց Դանգլարը։ — Օ՜, բանը դեռ հարսանիքի չի հասել,— շշնջաց Ֆերնանը։ — Այո, բայց կհասնի,— ասաց Կադրուսը։— Դա նույնքան հավաստի է, որքան և այն, որ Դանտեսը «Փարավոնի» նավապետն է դառնում։ Այնպե՞ս չէ, Դանգլար։ Դանգլարը ցնցվեց այդ անսպասելի խայթից, շուռ եկավ դեպի Կադրուսը և ակնապիշ նայեց նրան՝ ցանկանալով իմանալ, թե արդյոք նա դիտմամբ էր ասել այդ խոսքը, բայց նրա դեմքի վրա, որ հարբածությունից արդեն բթացել էր, նախանձից բացի ոչինչ չնշմարվեց։ — Ուրեմն,— ասաց նա՝ լցնելով բաժակները,— խմենք նավապետ Էդմոն Դանտեսի՝ չքնաղ կատալանուհու ամուսնու կենացը։ Կադրուսը ծանրացած ձեռքով բաժակը մոտեցրեց շրթունքներին և մի շնչով դատարկեց։ Ֆերնանը թափով ճանկեց իր բաժակը և ափի մեջ փշուր-փշուր արեց։ — Սպասեցեք,— ասաց Կադրուսը,— այն ի՞նչ է երևում բլրակի վրա, Կատալանիի ճանապարհին։ Հապա նայիր, Ֆերնան, քո աչքերն ավելի լավ են տեսնում։ Իմ աչքին արդեն ամեն ինչ երկու է երևում։ Դու հո գիտես, գինին դավաճանում է։ Կա-չկա երկու սիրահարներն են գալիս ձեռք-ձեռքի տված։ Ա՜խ, աստված իմ, նրանց մտքով չի անցնում, որ իրենց տեսնում ենք, և համբուրվում են։ Դանգլարը հետևում էր Ֆերնանի ամեն մի շարժումին։ Վերջինիս դեմքը նկատելիորեն այլակերպվում էր։ — Նրանց ճանաչո՞ւմ եք, Ֆերնան,— հարցրեց նա։ — Այո,— պատասխանեց նա խուլ ձայնով։— Էդմոնն ու Մերսեդեսն են։ — Ահա թե ի՜նչ,— ասաց Կադրուսը,— իսկ ես նույնիսկ չճանաչեցի։ Հե՜յ, Դանտես, հե՜յ, գեղեցկուհի, հապա այստեղ եկեք և մեզ ասացեք. հարսանիքը շո՞ւտ է լինելու։ Ֆերնանը այնպես համառն է, որ չի ուզում ասել։ — Պիտի լռես, թե ոչ,— ընդհատեց Դանգլարը՝ ձևացնելով, թե ուզում է զսպել Կադրուսին, որը հարբածի համառությամբ դուրս էր կախվում տաղավարից։— Ամուր կանգնիր ոտքերիդ վրա և սիրահարներին հանգիստ թող։ Օրինակ վերցրու Ֆերնանից. նա, համենայնդեպս, խոհեմ է։ Թերևս համբերությունից դուրս եկած Ֆերնանը, որին Դանգլարը գրգռում էր ինչպես ցուլին արենայում, չզսպեր իրեն, քանզի արդեն ոտքի էր կանգնել և թվում էր, թե ուր որ է կնետվի ախոյանի վրա, սակայն Մերսեդեսը, ուրախ և անկաշկանդ, բարձրացրեց չքնաղ գլուխը և մի պայծառ հայացք նետեց բոլորի վրա։ Ֆերնանը մտաբերեց նրա այն սպառնալիքը, թե ինքն էլ կմեռնի, եթե Էդմոնը մեռնելու լինի, և անզոր ընկավ աթոռի վրա։ Դանգլարը նայեց իր զրուցակիցներին՝ գինուց բթացածին և սիրուց խելքը կորցրածին։ — Այս հիմարներից ես ոչ մի օգուտ չեմ ունենա,— շշնջաց նա,— վայ թե գործ ունեմ մի հարբեցողի և մի վախկոտի հետ։ Ահա մի նախանձ մարդ, որ գինի է լակում, փոխանակ մաղձով արբենալու։ Ահա մի ստահակ, որի աչքի առաջ խլում են սիրած աղջկան և որը մի գլուխ լաց է լինում ու գանգատվում։ Բայց, արի ու տես, կրակոտ աչքեր ունի ինչպես իսպանացիները, սիցիլացիները ու կալաբրիացիները, որոնք այնպես լավ գիտեն վրիժառու լինել. այնպիսի բռունցքներ ունի, որ ուզածդ կացնից լավ եզան գլուխ կջախջախեն։ Պարզապես, բախտը ժպտում է Էդմոնին։ Նա կամուսնանա գեղեցկուհու հետ, նավապետ կդառնա և մեզ վրա կծիծաղի, եթե միայն...— մի մռայլ ժպիտ ծամածռեց Դանգլարի շրթունքները,— եթե միայն ես չխառնվեմ գործին։ — Հե՜յ,— շարունակում էր գոռալ Կադրուսը՝ ոտքի կանգնած և բռունցքը սեղանին հենած,— հե՜յ Էդմոն, բարեկամներիդ չե՞ս նկատում, թե՞ այնքան ես հպարտացել, որ չես ուզում հետները խոսել։ — Ոչ, սիրելի Կադրուս,— պատասխանեց Դանտեսը,— ես ամենևին հպարտ չեմ, ես միայն երջանիկ եմ, իսկ երջանկությունը, ըստ երևույթին, կուրացնում է մարդուն ավելի, քան հպարտությունը։ — Լավ ասացիր,— ասաց Կադրուսը։— Ա՜յ, հիմա հասկացա։ Բարև ձեզ, տի-կին Դանտես։ Մերսեդեսը վայելչաբար գլուխ տվեց։ — Ինձ դեռ այդպես չեն կոչում,— ասաց նա։— Մեզ մոտ ասում են, որ եթե մարդ աղջկան իր փեսացուի անունով կոչի, երբ փեսացուն դեռ նրա ամուսինը չէ, դա կարող է փորձանք բերել նրա գլխին, ուստի, խնդրում եմ, ինձ անվանեք Մերսեդես։ — Հարևան Կադրուսը այնքան էլ մեծ մեղք չունի,— ասաց Դանտեսը,— նա շատ էլ չսխալվեց։ — Ուրեմն, հարսանիքը շո՞ւտ է լինելու,— հարցրեց Դանգլարը՝ բարևելով երիտասարդ զույգին։ — Որքան հնարավոր է շուտ. այսօր հորս մոտ կկայանա պայմանադրությունը, իսկ ոչ ուշ, քան վաղը կամ մյուս օրը այստեղ «Ռեզերվում», տեղի կունենա նշանդրեքի ճաշկերույթը։ Հուսով եմ, որ բոլոր բարեկամներս ներկա կլինեն, դա նշանակում է, որ դուք հրավիրված եք, պարո՛ն Դանգլար, դա նշանակում է, որ քեզ էլ ենք սպասում, Կադրու՛ս։ — Իսկ Ֆերնա՞նը,— հարցրեց Կադրուսը հարբած մարդու ծիծաղով,— Ֆերնա՞նն էլ ներկա կլինի։ — Կնոջս եղբայրը իմ եղբայրն է,— ասաց Էդմոնը,— և մենք՝ Մերսեդեսն ու ես, խորապես կվշտանանք, եթե այդպիսի մի պահի նա մեզ հետ չլինի։ Ֆերնանն ուզեց պատասխանել, բայց ձայնը խզվեց կոկորդում, և նա ոչ մի խոսք չկարողացավ ասել։ — Այսօր հարսնախոսությունն է... Վաղը կամ մյուս օրը նշանդրեքը... Գրո՜ղը տանի, շատ եք շտապում, նավապետ։ — Դանգլար,— պատասխանեց Էդմոնը ժպտալով,— ես ձեզ կասեմ նույնը, ինչ որ քիչ առաջ Մերսեդեսն ասաց Կադրուսին. մի՛ մեծարեք ինձ այն կոչումով, որին դեռ չեմ արժանացել. դա գլխիս փորձանք կբերի։ — Ներեցեք,— պատասխանեց Դանգլարը։— Ես միայն ասացի, թե շատ եք շտապում։ Չէ՞ որ բավական ժամանակ ունեք։ «Փարավոնը» ծով դուրս կգա երեք ամսից ոչ շուտ։ — Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, պարոն Դանգլար, ով շատ տառապել, դժվարությամբ Է հավատում իր երջանկությանը։ Բայց դա միայն անձնասիրություն չէ. ես պետք է մեկնեմ Փարիզ։ — Ահա թե ինչ, Փարիզ պիտի գնաք։ Եվ դուք առաջի՞ն անգամն եք գնում այնտեղ։ — Այո։ — Գո՞րծ ունեք այնտեղ։ — Գործն իմը չէ. գնում եմ կատարելու մեր խեղճ նավապետ Լեկլերի վերջին հանձնարարությունը։ Հասկանո՞ւմ եք, նվիրական գործ է։ Համենայնդեպս, անհոգ եղեք, կգնամ ու իսկույն կվերադառնամ։ — Այո, այո՛, հասկանում եմ,— ասաց Դանգլարը բարձրաձայն։ Հետո ինքն իրեն ավելացրեց.— Գնում է Փարիզ, որպեսզի տեղ հասցնի մարշալի տված նամակը։ Գրո՜ղը տանի, այդ նամակը ինձ մի միտք է թելադրում, սքանչելի միտք։ Է՛հ, Դանտես, բարեկամս, դու «Փարավոնի» մատյանում առաջին համարի տակ չես ընկնի։ Եվ նա ձայն տվեց հեռացող Էդմոնի հետևից. — Բարի՜ ճանապարհ։ — Շնորհակալ եմ,— պատասխանեց Էդմոնը՝ ետ նայելով և բարեկամաբար գլխով անելով։ Եվ սիրահարները շարունակեցին իրենց ճանապարհը, անհոգ ու երջանիկ, ինչպես երկնային երկու ընտրյալ։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic