Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Մեկնութիւն Քերականի
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
==ՅԱՂԱԳՍ ՈՏԻՑ== ===[ԲԱՆ]=== «Ոտք են պարզք երկոտասանք. եւ ի սոցանէ են երկշարավանգք չորս, եւ եռավանգք` ութ: Եւ երկ[շար]ավանգքն են այս` ա) համ-բոյր` ներկուց ներկայնաց, քառամանակ, որգոն` մ<->աշ-դ<->ոց»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Ի վերջոյ դնէ զհանգամանս ոտից, զի ոտք վերջին մասն է ամենայն կենդանւոյ: Եւ հարկաւոր է ոտք այսմ արուեստի, զի որպէս առանց ոտից ոչ կարէ ի հաստատութեան կեալ կենդանին յայլոց մասանցն. զի թէ այլ մասունս պակաս ունիցի` կարէ հայթա[յ]թել զկեանս իւր, բայց առանց ոտից յոյժ տառապի, այսպէ՚ս եւ քերթութեան արուեստ ի սա հաստատեալ ունի զկատարելութիւնն. եւ երկոտասանն թիւ բովանդակէ զծանրութիւնն մարմնոյ արուեստիս: Եւ պարզք վասն այնր ասին, զի թէ խառնես եւ շարադրես եւ թանձրացնես` չլինի առատ եւ պարզ եւ առողջ ոտք, այլ թանձրացեալ` անբանի ոտք լինի կամ ցաւածի: Եւ ասէ «երկշարավանգք չորս», զի այս չորս ոտքս յերկուց վանգից կազմին, երկու վանգ ի մի շարեալ` մաշդոց,- յերկուց երկայնաց ասաց զմաշդոցն, եւ քառամանակ` այբն եւ ոն են յերկար. եւ ամանակ զձայնն է յասելն, զի մաշդոցն չորս գիր ձայն են ի հանել` մենն եւ շայն եւ դայն եւ ցօն - դու տես աղէկ: Եւ համբոյր ասէ, զի հաւասար են վանգերն եւ ամանակքն: ===[ԲԱՆ]=== <բ> «Մեծասարն` ներկայնէ եւ նաղաւտէ, եռամանակ, որգոն` Դ<->աւ<(>իթ»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Մեծասարն մեծասկիզբն ասի, որ սկիզբն երկայն է, որպէս` Դ<->աւ<(>իթ, եւ երկայն ին է, եւ աղաւտ` ւիւնն. հիւն չէ պատեհ ասել, այլ ւիւն. եռամանակ, երեք գիր են յազդել զձայնն` Դ՚, ւ՚, թ՚: ===[ԲԱՆ]=== <գ> «Մեծավերջն` նաղաւտէ եւ ներկայնէ, եռամանակ, որպէս` Կ<(>որ<->իւն»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Մեծավերջն, որ վերջին հեգն ունի զոյժն, երկայն ին եւ աղաւտ ւիւնն` Կո~րիւ~ն, եռամանակ` Կ՚, ր՚, ն՚: Այս երեքս են յառնել զամանակն: ===[ԲԱՆ]=== <դ> «Անգայտ[ն]` ներկուց նաղաւտաց, երկամանակ, հիպէս` Ե<(>ն<(>ոք»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Անգայտն «թոյլ» ասի եւ «կակուղ», յերկուց աղաւտաց` Ե<(>ն<(>ոք - Ե, ո. այս երկուսս աղաւտք են եւ երկամանակք` ն, ք - այսք են յածել զսուղ ամանակն: ===[ԲԱՆ]=== <2> «Եւ եռավանգք` ութ, որգոն` <ա> ստեղն ներկայնէ եւ յերկուց աղաւտաց, քառամանակ, որբար` <->Աբր<(>ահ<(>ամ»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Եռավանգ ասէ զանունն, որ յերեք վանգէ լինի շինած, որպէս <->Աբր<(>ահ<(>ամ, եւ չորս ամանակ ունի` բ՚, ր՚, հ՚, մ՚. իւր չափաւքն ամանակ ծախեն յասելն. առաջին այբն աղաւտ հանէ ձայն, եւ վերջինն` երկայն: ===[ԲԱՆ]=== <բ> «Վերջատանջ` ներկուց աղաւտաց եւ նեզէ երկարէ, քառամանակ, որգոն` Ս<(>աղ<(>ոմ<->ովն»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Վերջատանջ է` որ վերջն երկայն է, որպէս` Ս<(>աղ<(>ոմ<->ովն, որ տանջէ զշունչն` ձգելով զձայնդ եւ չորս ամանակ առնէ- Ս՚, ղ՚, մ՚, ն՚. այբն եւ մէկ ոն աղաւտ է, եւ միւս ոն` երկայն- Ս<(>աղ<(>ոմ<->ովն: ===[ԲԱՆ]=== <գ> «Քողաբորբ` ներկարէ եւ նաղաւտէ եւ ներկայնէ, հինգամանակ, որպիսի` <->Ամբ<(>ակ<->ում»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Քողաբորբ է` որ առաջքն հաստ է, որպէս` <->Ամբ<(>ակ<->ում,- հինգամանակ` մ՚, բ՚, կ՚, մ՚. ոն յերկար է, եւ ւիւնն` աղաւտ: ===[ԲԱՆ]=== <դ> «Քողաղաւտ` նաղաւտէ եւ ներկարէ եւ նաղաւտէ, քառամանակ, որզան` Փ<(>իլի<->պպ<(>ոս»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Քողաղաւտն` որ առաջն սակաւ է` Փ<(>իլի<->պպ<(>ոս, քառամանակ, Փ՚, լ՚, պ՚, ս՚. առաջին ինին աղաւտ է, եւ միջին ինին` երկար, եւ վերջին ոն` աղաւտ: ===[ԲԱՆ]=== <ե> «Հաւեղն` երկուց երկարաց եւ նաղաւտէ, հինգամանակ, որզան` Յ<->ով<->սէպ<(>ոս»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Հաւեղն, որ առաջն երկայն է` Յ<->ովս<->էպ<(>ոս, հինգամանակ` Յ՚, վ՚, ս՚, պ՚, ս՚: ===[ԲԱՆ]=== <զ> «Աւարտեղն` նաղաւտէ եւ ներկուց երկարաց, հինգամանակ, որպիսի` Ստ<(>եփ<->ան<->ոս»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Աւարտեղն, որ վերջն, այսինքն` աւարտն երկայն է, որպէս` Ստ<(>եփ<->ան<->ոս, հինգամանակ` Ս՚, տ՚, փ՚, ն՚, ս՚: ===[ԲԱՆ]=== <է> «Ներգեւն` երից աղաւտից, եռամանակ, որպիսի` <(>Իս<(>ահ<(>ակ»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Ներգեւն «միաչափ» ասի, որպէս` <(>Իս<(>ահ<(>ակ, եռամանակ` Ս, հ, կ. յիրաւի ասաց միաչափ, զի յերից աղաւտից ասաց, որք են այսք` Ի, ա, ա: ===[ԲԱՆ]=== <ը> «Սոնքն` ներից երկարաց, վեցամանակ, որպիսի` Յ<->ովհ<->անն<->էս»: ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== Սոնքն ստուարն է եւ թանձրն, Յ<->աւհ<->անն<->էս` աւ է եւ է յերկարք են. յերից երկարաց ասաց եւ վեցամանակ` Յ՚, վ՚, հ՚, ն՚, ն՚, ս՚, վեցամանակ ծախեն: Ոտանաւորին ոճն այս է, որ գիտես, թէ քանի՚ եւ յորո՚ց ոտից կամիս հաստատել զէութիւն բանին:
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Մեկնութիւն Քերականի
(section)
Add topic