Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== §38=== Եթե դիտարկենք շրջանի հատկությունները, որոնց շնորհիվ այդ ֆիգուրն իր մեջ անմիջապես մեկ ընդհանուր կանոնի ներքո միավորում է տարածության բազում կամայական որոշարկումներ, ապա չի կարելի որոշակի բնություն չվերագրել այդ երկրաչափական իրին։ Այսպես, ինչպես էլ տարվեն երկու գծերը, որոնք հատվում են և միաժամանակ հատում շրջանը, դրանք միշտ պահպանում են մի օրինաչափություն, այն է՝ մեկ գծի հատվածներից [կազմված] ուղղանկյունը հավասար է մյուս գծի հատվածներից [կազմված] ուղղանկյանը։ Այժմ ես հարցնում եմ. «Այս օրենքը գտնվում է շրջանի՞ մեջ, թե՞ դատողականության», այսինքն՝ արդյո՞ք այս ֆիգուրն անկախ դատողականությունից բովանդակում է իր մեջ նշված օրենքի հիմունքը, թե՞ ինքը դատողականությունը, կառուցելով ֆիգուրն ըստ իր հասկացությունների (այն է՝ շառավիղների հավասարության), դրա մեջ է ներդնում երկրաչափական համամասնությամբ հատվող լարագծերի օրենքը։ Հետևելով այս օրենքի ապացույցին՝ մենք գալիս ենք այն համոզմանը, որ վերջինս կարող է դուրս բերվել միայն այն պայմանից, որը դատողականությամբ դրվում է հիշյալ ֆիգուրի կառուցման հիմքում, այն է՝ շառավիղների հավասարության պայմանից։ Իսկ եթե մենք ընդլայնենք այս հասկացությունը՝ շարունակելով հետամուտ լինել երկրաչափական ֆիգուրների բազմազան հատկությունների միասնությանը ընդհանուր օրենքների ներքո, և շրջանը դիտենք իբրև կոնական հատույթ, որն այսպիսով մյուս կոնական հատույթների հետ միասին ենթարկվում է կառուցման միևնույն նախապայմաններին, ապա կհայտնաբերենք, որ էլիպսի, պարաբոլի կամ հիպերբոլի ներսում հատվող բոլոր լարագծերը մշտապես այնպիսին են, որ իրենց մասերից կազմված ուղղանկյունները թեև հավասար չեն, սակայն միմյանց նկատմամբ միշտ գտնվում են հավասար հարաբերությունների մեջ։ Շարժվելով առաջ դեպի ֆիզիկական աստղագիտության հիմունքները՝ մենք կգտնենք ամբողջ նյութական աշխարհի վրա տարածվող փոխադարձ ձգողության ֆիզիկական օրենքը, ըստ որի ձգողության նվազումը համեմատական է ձգողության յուրաքանչյուր կետից տարածության քառակուսուն ճիշտ այնքանով, որքանով աճում են գնդաձև հարթությունները, որոնցում տարածվում է այդ ուժը, ինչը, թվում է, անհրաժեշտաբար ընկած է հենց իրերի բնության մեջ և այդ պատճառով ներկայացվում է իբրև a priori ճանաչելի։ Որքան էլ պարզ են տարբեր շառավիղներ ունեցող գնդաձև մակերեսների հարաբերության վրա հիմնվող այս օրենքի աղբյուրները, սակայն այդ օրենքն այնպիսի զարմանահրաշ հետևանք ունի վերջիններիս համաձայնության և ճշտության բազմազանության առումով, որ ոչ միայն երկնային մարմինների բոլոր հնարավոր ուղիներն են արտահայտված կոնական հատույթներով, այլև դրանց միջև առկա է այնպիսի հարաբերություն, որ ձգողության ոչ մի ուրիշ օրենք, բացի հեռավորությունների քառակուսուն հակառակ համեմատության հարաբերության օրենքից, չի կարող պիտանի լինել որևէ աշխարհահամակարգի համար։ Այսպես, մենք ունենք մի բնություն, որը հիմնվում է դատողականության կողմից a priori, ընդ որում՝ առավելապես տարածության որոշարկման ընդհանուր սկզբունքներից ճանաչված օրենքների վրա։ Այժմ ես հարցնում եմ. գտնվու՞մ են արդյոք բնության այս օրենքները տարածության մեջ, և սովորու՞մ է արդյոք դատողականությունը դրանք՝ փնտրելով տարածության մեջ հարուստ իմաստ, թե՞ այս օրենքները գտնվում են դատողականության և այն եղանակի մեջ, որով նա որոշարկում է տարածությունը համաձայն սինթետիկ միասնության պայմանների, միասնություն, որին ուղղված են նրա բոլոր հասկացությունները։ Տարածությունն այնպիսի նույնաձև և բոլոր առանձին հատկությունների առումով այնպիսի անորոշ բան է, որ մենք, իհարկե, չենք փնտրի նրանում բնության օրենքների գանձ։ Ընդհակառակը, դատողականությունն է, որ շրջանաձև, կոնաձև կամ գնդաձև է որոշարկում տարածությունը, քանզի նա է բովանդակում դրանց կառուցման միասնության սկզբունքը։ Հայեցողության զուտ ընդհանուր ձևը, որ տարածություն է կոչվում, այսպիսով, իհարկե, բոլոր առանձին օբյեկտների համար կոչված հայեցողությունների սուբստրատն է, և նրանում է, իհարկե, այդ հայեցողությունների բազմազանության հնարավորության պայմանը, բայց օբյեկտների միասնությունը որոշարկվում է բացառապես դատողականությամբ, ընդ որում՝ համաձայն պայմանների, որոնք ընկած են նրա սեփական բնույթի մեջ։ Այսպիսով դատողականությունը բնության համընդհանուր կարգի աղբյուրն է, քանի որ իր սեփական օրենքներին է ենթարկում բոլոր երևույթները և այդկերպ նախ և առաջ a priori իրականացնում փորձը (ըստ ձևի), ինչի շնորհիվ ամենը, որ միայն ճանաչվում է փորձով, անհրաժեշտաբար ենթարկված է դատողականության օրենքներին։ Իսկապես, մենք գործ ունենք ոչ թե ''ինքնին իրերի'' բնության հետ, որն անկախ է թե՝ զգայականության և թե՝ դատողականության պայմաններից, այլ բնության հետ, իբրև հնարավոր փորձի առարկայի, և այստեղ է, որ դատողականությունը հնարավոր դարձնելով փորձը՝ դրա հետ մեկտեղ հնարավոր է դարձնում այն, որ կա՛մ զգայահասու աշխարհը փորձի առարկա չէ, կա՛մ բնություն է։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic