Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 39 ՀԱՎԵԼՈՒՄ ԶՈՒՏ ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՍԻՍՏԵՄԻ ՄԱՍԻՆ=== Փիլիսոփայի համար չկա ավելի ցանկալի բան, քան կարողանալ մեկ տ թոօո սկզբունքից դուրս բերել և այդկերպ մեկ իմացության մեջ միավորել հասկացություններում կամ հիմնադրույթներում եղած ողջ բազմազանը, որոնք նախկինում, երբ նա կիրառում էր դրանք in concreto, ներկայանում էին ցրված։ Նախկինում նա միայն հավատում էր, թե այն, ինչ իրեն է մնում որոշակի վերացարկումից հետո, լիովին ժողովված է, և այդ հասկացությունները միմյանց հետ համեմատելու շնորհիվ նրան թվում էր, թե կազմում է հատուկ մի տեսակ, մինչդեռ դա սոսկ ''ագրեգատ էր''. այժմ նա գիտի, որ ճիշտ այսքան իմացությունները, ոչ ավել, ոչ պակաս, կարող են կազմել իմացության տեսակ, նա տեսնում է իր դասակարգման անհրաժեշտությունը, որն էլ հենց ըմբռնումն է, և հիմա միայն ունի ''սիստեմ''։ Սովորական իմացության մեջ հասկացություններ փնտրելը, որոնք չեն հիմնվում որևէ հատուկ փորձի վրա և այդուհանդերձ առաջ են գալիս ամեն փորձնական իմացության մեջ, որի համար կարծես կազմում են կապի սոսկ ձև, ենթադրում է նույնքան քիչ խորհրդածություն կամ ըմբռնում, որքան որևէ լեզվում ընդհանրապես բառերի ճիշտ կիրառության կանոնների և, հետևաբար, քերականական տարրերի որոնում (իրականում այդ երկու հետազոտությունները շատ մոտ են իրար), չկարողանալով սակայն ցույց տալ հիմունքը, որով յուրաքանչյուր լեզու ունի հենց այս և ոչ մեկ այլ ֆորմալ հատկություն, և, մանավանդ, թե ինչու լեզուն ունի ոչ ավել, ոչ պակաս հենց այսքան ֆորմալ որոշարկումներ ընդհանրապես։ Կատեգորիաների անվան տակ Արիստոտելը հավաքեց տասը այդպիսի տարրական զուտ հասկացություններ<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">1. Substantia, 2. Qualitas, 3. Quantitas, 4. Relatio, 5. Actio, 6. Passio, 7. Quando, 8. Ubi, 9. Situs, 10. Habitus.</ref>։ Սրանք նաև կոչվում են պրեդիկամենտներ։ Հետո նա ստիպված էր սրանց ավելացնել ևս հինգ պոստպրեդիկամենտ<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Oppositum, Prius, Simul, Motus, Habere.</ref>, որոնք մասամբ արդեն առկա էին նախորդներում (ինչպես prius-ը, simul-ը, motus-ը)<ref>''Կրուզիուս'' Քրիստիան Աուգուստ (Crusius Christian August, 1715-1775) - գերմանացի փիլիսոփա, պաշտպանում էր կամքի անկախությունը բանականության նկատմամբ և հանդես էր գալիս Վոլ-ֆի ռացիոնալիզմի դեմ։ Մերժում էր Լայբնիցի օպտիմիզմը, որն արտահայտված էր աշխարհներից լավագույնի մասին կոնցեպցիայում։ Գլխավոր ստեղծագործությունն է՝ «Weg zur Gewissheit und Zuverlassigkeit der menschlichen Erkenntnis», 1747 («Ճանապարհ դեպի մարդկային իմացության հավաստիությունը և ստուգությունը»)։</ref>։ Բայց այդ կոնգլոմերատը կարող էր ապագա հետազոտողի համար ավելի շուտ ակնարկի, քան օրինաչափ շարադրված գաղափարի նշանակություն ունենալ և հավանություն վայելել, ահա ինչու փիլիսոփայության աստիճանական հստակեցման ընթացքում այն մի կողմ նետվեց իբրև բոլորովին անօգուտ մի բան։ Մարդկային իմացության զուտ տարրերը (էմպիրիկ ոչինչ չբովանդակող) հետազոտելիս երկար խորհրդածության արդյունքում ինձ նախ հաջողվեց հավաստիորեն տարբերակել և առանձնացնել զգայականության զուտ տարրական հասկացությունները (տարածությունը և ժամանակը) դատողական հասկացություններից։ Դրանով Արիստոտելի ցանկից հանվեցին 7-րդ, 8-րդ և 9-րդ կատեգորիաները։ Մյուսներն ինձ համար օգտակար լինել չէին կարող, քանզի դրանց դեպքում չկար որևէ սկզբունք, ըստ որի լիովին չափվեր դատողականությունը և ամբողջությամբ ու ճշգրիտ որոշարկվեին վերջինիս ֆունկցիաները, որոնցից բխում են զուտ հասկացությունները։ Նման սկզբունք գտնելու համար, սակայն, ես սկսեցի փնտրել դատողականության այնպիսի գործողություն, որը մտածողության միասնության ներքո ընդհանրապես պատկերացումների բազմազանը բերելիս բովանդակում է բոլոր մյուս գործողությունները և տարբերվում է սոսկ զանազան մոդիֆիկացիաներով կամ պահերով, և ահա ես գտա, որ դատողականության այդ գործողությունը կայանում է դատելու մեջ։ Այստեղ արդեն իմ առջև կար տրամաբանների արդեն պատրաստ, թեև ոչ անթերի գործը, որի շնորհիվ էլ ես ի վիճակի էի ներկայացնելու դատողականության զուտ ֆունկցիաների լիակատար աղյուսակը, որոնք, սակայն, անորոշ էին ամեն օբյեկտի վերաբերյալ։ Ի վերջո, ես վերաբերեցրի դատելու այդ ֆունկցիաները օբյեկտներին ընդհանրապես կամ, ավելի ճիշտ, դատողությունները օբյեկտիվ նշանակալի որոշարկելու պայմանին, այստեղ առաջ եկան դատողականության զուտ հասկացությունները, որոնց առնչությամբ ես չէի կարող կասկածել, որ հենց միայն դրանք, ոչ ավել, ոչ պակաս, կարող են կազմել իրերի մեր ամբողջ իմացությունը զուտ դատողականությունից։ Ես բնականաբար կոչեցի դրանք, ելնելով հին անվանումից, ''կատեգորիաներ''՝ իրավունք վերապահելով ինձ ''պրեդիկաբիլիաների''<ref>«Կատեգորիաներ» տրակտատում Արիստոտելն առաջին անգամ շրջանառության մեջ է դնում կատեգորիա կոչվածն իբրև տերմին և հասկացություն։ Ըստ նրա, կատեգորիաներն ունեն երկու վալենտականություն՝ գոյաբանական և տրամաբանական։ Գոյաբանական առումով դրանք ներկայացնում են կեցության սեռերը, տրամաբանական առումով (որը Արիստոտելի դեպքում շատ սերտ էր կապված գոյաբանականի հետ)՝ գերագույն հասկացությունները։</ref> անվան տակ լիակատար ձևով ավելացնել բոլոր այն հասկացությունները, որոնք դուրս են բերվում դրանցից կա՛մ միմյանց, կա՛մ երևույթի զուտ ձևին միանալիս (տարածություն ու ժամանակ), և կա՛մ էլ երևույթի մատերիային, քանի դեռ վերջինս որոշարկված չէ էմպիրիկորեն (զգայության առարկա ընդհանրապես)։ Ես արեցի դա՝ ելնելով տրանսցենդենտալ փիլիսոփայության սիստեմի կառուցման գաղափարից, հանուն որի ես այժմ գործ ունեի հենց բանականության քննադատության հետ միայն։ Սակայն գլխավորը կատեգորիաների այդ սիստեմում, որով սա տարբերվում էր առանց որևէ սկզբունքի հրամցված այն հին կոնգլոմերատից և որով միակն է արժանի դասվելու փիլիսոփայությանը, այն է, որ դրա օգնությամբ կարելի էր ստույգ որոշարկել դատողականության զուտ հասկացությունների ճշմարիտ նշանակությունը և դրանց կիրառության պայմանը։ Իսկապես, պարզվեց, որ ըստ ինքյան այդ հասկացությունները բացառապես տրամաբանական ֆունկցիաներ են, բայց որպես այդպիսիք դրանք չնչին իսկ պատկերացում չունեն ինքնին օբյեկտի մասին, այլ իրենց հիմքում զգայական հայեցողության կարիք ունեն, այդկերպ նրանք ծառայում են միայն դատելու բոլոր ֆունկցիաների վերաբերյալ էմպիրիկ դատողությունները, որոնք ընդհանրապես անորոշ և անտարբեր են այդ ֆունկցիաների հանդեպ, որոշարկելու համար և դրանով իսկ համընդհանրություն հաղորդելու դրանց և վերջիններիս շնորհիվ հնարավոր դարձնելու ''փորձի դատողություններն'' ընդհանրապես։ Կատեգորիաների բնույթի այսպիսի ըմբռնումը, որը միաժամանակ վերջիններիս կիրառությունը սահմանափակում է միայն փորձով, չի անցել ո՛չ իրենց առաջին ստեղծողի, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկի մտքով, սակայն առանց այդ ըմբռնման (որն ամբողջովին կախված է դրանց դուրսբերումից և դեդուկցիայից) կատեգորիաները միանգամայն անօգուտ են և հանդիսանում են մի թշվառ, բացատրության և կիրառության կանոնից զուրկ անվանացանկ։ Եթե նման բան երբևէ անցներ հների մտքով, ապա անկասկած բանականության զուտ իմացության ողջ ուսումնասիրությունը, որ մետաֆիզիկայի անվան տակ բազում դարեր այդքան պայծառ գլուխներ է կործանել, մեզ կհասներ այլ տեսքով և կլուսավորեր մարդկային դատողականությունը, փոխանակ, ինչպես դա պատահեց իրականում, հյուծելու այն աղոտ ու սին իմաստակումներով և անպետք դարձնելու ճշմարիտ գիտության համար։ Մինչդեռ կատեգորիաների այս սիստեմը սիստեմատիկ է դարձնում հենց զուտ բանականության յուրաքանչյուր առարկայի ամեն ուսումնասիրություն և հավաստի ուղեթել ձգում, թե ինչ կետերով պետք է տարվի յուրաքանչյուր մետաֆիզիկական դիտարկման հետազոտությունը, եթե այն պիտի լիակատար լինի. այս սիստեմը սպառիչ է դատողականության բոլոր պահերի առումով, որոնց ներքո պիտի բերված լինի ցանկացած այլ հասկացություն։ Այսպես գոյացավ նաև հիմնադրույթների աղյուսակը, որի լիակատարության վերաբերյալ կարելի է վստահ լինել միայն կատեգորիաների սիստեմի շնորհիվ։ Եվ նույնիսկ հասկացությունների բաժանման դեպքում, որոնք դուրս են գալիս դատողականության ֆիզիոլոգիական կիրառության սահմաններից («Զուտ բանականության քննադատություն», էջ 344, ինչպես նաև էջ 415)<ref>Տե՛ս «Kritik der reiner Vernunft», I.Kant, Hamburg, 1990, SS. 373 und 444, T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 370 и 396։</ref>, մենք միշտ օգտվում ենք միևնույն ուղեցույց թելից, որը մշտապես փակ շրջան է կազմում, քանզի այդ ուղեցույց թելը պետք է տարվի միևնույն կայուն կետերով, որոնք a priori որոշարկված են մարդկային դատողականության մեջ։ Այս փակ շրջանը որեէ կասկած չի թողնում, որ զուտ դատողականության կամ զուտ բանականության հասկացությունների առարկան, եթե այն դիտվում է փիլիսոփայորեն, ելնելով a priori հիմնադրույթներից, այդկերպ լիովին կարող է ճանաչվել։ Այս ուղեցույց թելը ես չէի կարող չկիրառել նաև ամենավերացարկված գոյաբանական բաժանման, այն է՝ ''ինչի և ոչնչի հասկացությունների'' բազմազան տարբերակման նկատմամբ և դրա արդյունքում չկազմել օրինաչափ և անհրաժեշտ աղյուսակ («Զուտ բանականության քննադատություն», էջ 292)<ref>Տե՛ս «Kritik der reiner Vernunft», I.Kant, Hamburg, 1990, S. 333, T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 335։</ref><ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Կատեգորիաների ներկայացված աղյուսակի մասին կարելի է բազում կարևոր նկատառումներ տալ, ինչպես՝ 1. երրորդը բխում է մեկ հասկացության մեջ առաջինի և երկրորդի կապից, 2. քանակի և որակի կատեգորիաներում ընդամենը առաջընթաց է միասնությունից դեպի ամենայնություն (սրա համար որակի կատեգորիաները պիտի դասավորվեն այսպես՝ ռեալություն, սահմանափակում, կատարյալ բացասում), առանց correlata-ի կամ opposita-ի, որոնք, սակայն, առաջ են բերվում հարաբերության և մոդալության կատեգորիաներով, 3. ինչպես ''տրամաբանականի'' մեջ կատեգորիկ դատողություններն ընկած են բոլոր մյուսների հիմքում, այնպես էլ սուբստանցի կատեգորիան ընկած է իրական իրերի բոլոր հասկացությունների հիմքում, 4. ինչպես մոդալությունը դատողության մեջ հատուկ պրեդիկատ չէ, այնպես էլ մոդալ հասկացությունները ոչ մի որոշարկում չեն ավելացնում իրին, և այլն։ Բոլոր նման դիտարկումներն էլ ունեն իրենց մեծ օգուտը։ Եթե սրանից բացի թվարկենք բոլոր ''պրեդիկաբիլիաները'', որոնք կարելի է ամբողջությամբ փոխառել ցանկացած լավ գոյաբանությունից (օրինակ՝ Բաումգարտենի) և դասակարգել դրանք ըստ կատեգորիաների՝ չմոռանալով ավելացնել այս բոլոր հասկացությունների լիակատար տարրալուծումը որպես հնարավոր, ապա կգոյանա մետաֆիզիկայի զուտ անալիտիկ բաժին, որը դեռ ոչ մի սինթետիկ դրույթ չի բովանդակում և կարոդ է նախորդել երկրորդ (սինթետիկ) բաժնին և ոչ միայն օգտակար լինել իր որոշակիությամբ և լիակատարությամբ, այլև շնորհիվ իր սիստեմատիկության ունենալ որոշ գեղեցկություն։</ref><ref>''Correlata'' կամ ''Opposite'' - հարաբերակից կամ հակադիր դատողություններ։ Հարաբերական կատեգորիաների խումբը հարաբերակից է. այսպես, սուբստանցը հարաբերվում է իր ակցիդենցներին, պատճառը՝ իր գործողություններին, մինչդեռ մոդալության խմբի կատեգորիաները հակադիր են, ինչպես օրինակ, անհրաժեշտությունը և պատահականությունը։</ref><ref>''Պրեդիկաբիլիաներ'' - «Կատեգորիաներին (պրեդիկամենտներին), որպես զուտ դատողականության իսկական սկզբնահասկացություններին, համապատասխանում են զուտ (a priori) ածանցյալ դատողական հասկացությունները, որոնք զուտ դատողականության պրեդիկաբիլիաներ են։ Այդպիսիք են ուժի, գործողության, կրավորության հասկացությունները...» (R. Eisler, Kant Lexikon, New York, 1977, S. 429)։</ref><ref>''Գոյաբանություն'' - ուսմունք կեցության մասին. Բաումգարտենը իր «Մետաֆիզիկա» (1739) աշխատության մեջ շարադրել է իբրև գիտություն գոյի ամենաընդհանուր պրեդիկատների մասին։</ref>։ Նույն այս սիստեմը, ինչպես մեկ ընդհանուր սկզբունքի վրա հիմնված յուրաքանչյուր ճշմարիտ սիստեմ, օգտակար է նաև նրանով, որ դուրս է մղում բոլոր օտար կարգի հասկացությունները, որոնք կարող էին ներս սողոսկել դատողականության զուտ հասկացությունների հետ, և ամեն իմացության համար որոշում է իր տեղը։ Այն հասկացությունները, որոնցից ''ռեֆլեկտիվ հասկացություններ'' անվան տակ ես կատեգորիաների օրինակով նույնպես աղյուսակ կազմեցի, անթույլատրելիորեն և առանց որևէ իրավունքի գոյաբանության մեջ խառնվում են դատողականության զուտ հասկացությունների հետ, թեև այս վերջինները կապի հասկացություններ են և դրանով իսկ հենց օբյեկտի հասկացություններ, իսկ առաջիններն ընդամենը արդեն տրված հասկացությունները համեմատելու համար են և այդ պատճառով բոլորովին այլ բնույթ ու կիրառություն ունեն։ Իմ օրինաչափ բաժանմամբ («Զուտ բանականության քննադատություն», էջ 260)<ref>Տե՛ս «Kritik der reiner Vernunft», I. Kant, Hamburg, 1990, SS. 309 u.f., T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 314 и сл.։</ref> դրանք դուրս են բերվում հիշյալ խառնաշփոթից։ Սակայն կատեգորիաների առանձին աղյուսակի օգուտն ավելի ակնառու կլինի, եթե մենք, ինչպես և վարվելու ենք, դատողականության հասկացությունների աղյուսակից անջատենք բանականության տրանսցենդենտալ հասկացությունների աղյուսակը, որոնք ի տարբերություն դատողականության հասկացությունների բոլորովին այլ բնույթ ու ծագում ունեն (ուստի և այլ ձև պետք է ունենան)։ Այս անհրաժեշտ անջատումը, սակայն, չէր իրականացվել մետաֆիզիկայի և ոչ մի սիստեմում, որտեղ բանականության գաղափարները առանց տարբերության միախառնվում էին դատողականության հասկացություններին այնպես, ինչպես եթե դրանք լինեին մեկ ընտանիքի զավակներ, այդ շփոթից անհնար է որևէ կերպ խուսափել կատեգորիաների հատուկ սիստեմի բացակայության պայմաններում։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic