Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 3 ՆԿԱՏԱՌՈՒՄ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ԱՆԱԼԻՏԻԿՆԵՐԻ ԵՎ ՍԻՆԹԵՏԻԿՆԵՐԻ=== Այս բաժանումը անհրաժեշտ է մարդկային դատողականության քննադատության առումով և այդ պատճառով արժանի է այդ քննադատության մեջ ''դասական'' լինել, որևէ այլ տեղում ես չեմ տեսնում նրա օգուտը։ Եվ սա է, ըստ իս, պատճառը, թե ինչու դոգմատիկ փիլիսոփաները, որոնք մետաֆիզիկական դատողությունների աղբյուրները միշտ փնտրելով հենց իր՝ մետաֆիզիկայի մեջ և ոչ նրանից դուրս՝ առհասարակ զուտ բանականության օրենքներում, անտեսում էին այդ բաժանումը, որը կարծես ինքն է աչքի զարնում, և ինչու նշանավոր Վոլֆը կամ նրան կրնկակոխ հետևող խորաթափանց Բաումգարտենը կարող էին բավարար հիմունքի օրենքի, որն ակներևաբար սինթետիկ է, ապացույցը փնտրել հակասության օրենքի մեջ<ref>''Բավարար հիմունքի օրենքը'' իբրև նույնության և հակասության օրենքներին համազոր սկզբունք ներմուծել է Լայբնիցը։ Ըստ նրա հնարավոր չէ խոսել այս կամ այն իրականության ճշմարտության մասին, եթե ցույց չի տրվել հիմունքը, որով այն գոյություն ունի հենց այս և ոչ այլ կերպ։ Լայբնիցի հետևորդներից Քրիստիան Վոլֆը (1679-1754) և Ալեքսանդր Գոթլիբ Բաումգարտենը (1714-1762) հակված էին դիտելու այն որպես տրամաբանության օրենքներից մեկը և փորձում էին դուրս բերել հակասության օրենքից։</ref>։ Այդուհանդերձ, արդեն Լոկի «Փորձ մարդկային ըմբռնողության մասին» աշխատության մեջ ես հանդիպում եմ նման բաժանման ակնարկին։ Իրոք, 4-րդ գրքի 3-րդ գլխի 9-րդ և հաջորդ պարագրաֆներում վերջինս նախ խոսում է դատողությունների մեջ պատկերացումների տարբեր կապերի և դրանց աղբյուրների մասին, որոնցից մեկը նա համարում է նույնությունը կամ հակասությունը (անալիտիկ դատողություններ), իսկ մյուսը՝ սուբյեկտի մեջ պատկերացումների գոյությունը (սինթետիկ դատողություններ), որից հետո (§ 10) խոստովանում է, որ երկրորդ աղբյուրի մեր (a priori) իմացությունը շատ սահմանափակ է ու գրեթե չնչին<ref>Հիշյալ տեղում Լոկը պարզ գաղափարների միջև եղած կապերը հիմնականում անհայտ է համարում։ Դրա պատճառը նա տեսնում էր այն բանում, որ պարզ գաղափարները, որոնցից կազմված են սուբստանցների բաղադրյալ գաղափարները, չունեն ակնառու անհրաժեշտ կապ կամ այլ գաղափարների հետ անհրաժեշտ անհամատեղելիություն։ Ըստ էության, Լոկը խուսափում է նման կապերի բացատրությունից, և դա հիմնականում սենսուալիստական տեսակետի հետևանքով։</ref>։ Սակայն իմացության այս տեսակի մասին նրա ասածների մեջ այնպիսի անորոշություն է տիրում և օրենքների ենթարկված այնքան քիչ բան կա, որ պետք չէ զարմանալ, թե ինչպես ոչ ոքի, նույնիսկ Հյումի համար, դա չդարձավ նման կարգի դրույթների դիտարկման շարժառիթ։ Իսկապես, դժվար է այդպիսի ընդհանուր, բայց այդուհանդերձ որոշակի սկզբունքները սովորել ուրիշներից, ովքեր միայն մութ ձևով են պատկերացնում դրանք։ Այդ սկզբունքներին նախ հարկավոր է հասնել սեփական խորհրդածությամբ և ապա գտնել ուրիշ տեղերում, ուր սկզբում դրանք չեն էլ նկատվի, քանզի իրենք հեղինակները երբեք չգիտեն, որ իրենց դիտարկումների հիմքում նման գաղափար է ընկած։ Այնուամենայնիվ նրանք, ովքեր ինքնուրույն երբեք չեն մտածում, այնքան էլ զուրկ չեն պատշաճ խորաթափանցությունից, որպեսզի չկարողանան ամենը հայտնաբերել այն բանից հետո, երբ իրենց ցույց կտրվի մի տեղում, ուր այդ մասին արդեն խոսվել է, սակայն որտեղ այդ բանը ոչ ոք առաջ չէր տեսել։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic