Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== IV. Դավադրություն === Դանգլարը աչքերով հետևեց Էդմոնին ու Մերսեդեսին, մինչև որ նրանք անհետացան սրբ. Նիկողայոսի ամրոցի ետևում. հետո նա վերստին շուռ եկավ դեպի իր բաժակակիցները։ Ֆերնանը գունատ ու դողահար, նստած էր անշարժ, իսկ Կադրուսը մի ինչ-որ խնջույքի երգի բառերն էր թոթովում։ — Ինձ թվում է,— ասաց Դանգլարը Ֆերնանին,— այդ հարսանիքը բոլորին չէ, որ երջանկություն է խոստանում։ — Սա ինձ հուսահատություն է պատճառում,— պատասխանեց Ֆերնանը։ — Դուք սիրու՞մ եք Մերսեդեսին։ — Պաշտում եմ։ — Վաղո՞ւց։ — Այն օրից, ինչ իրար ճանաչում ենք։ Ամբողջ կյանքումս սիրել եմ նրան։ — Եվ դուք այստեղ նստել ու ձեր մազերն էք փետում, փոխանակ ձեր վշտին դարման գտնելու։ Գրո՜ղը տանի, ես կարծում էի, թե կատալանցիները այդպես չեն վարվում։ — Իսկ, ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեի,— հարցրեց Ֆերնանը։ — Ես ի՞նչ գիտեմ։ Մի՞թե դա իմ գործն է։ Չէ՞ որ, կարծեմ, ոչ թե ես եմ սիրահարված օրիորդ Մերսեդեսին, այլ դուք։ Փորձեք և գտեք, ասում է ավետարանը։ — Արդեն գտել էի։ — Իսկ ի՞նչ։ — Ուզում էի դաշունահարել նրան, բայց Մերսեդեսը ասաց, որ եթե նրան մի բան պատահի, ինքն իրեն կսպանի։ — Մի՛ հավատացեք, այդպիսի բաներ ասում են, բայց չեն անում։ — Դուք Մերսեդեսին չեք ճանաչում։ Եթե նա սպառնացել է, ապա ասածը կանի։ — Տխմա՜ր,— շշնջաց Դանգլարը,— թող ինքն իրեն սպանի, ի՜նձ ինչ, միայն թե Դանտեսը նավապետ չդառնա։ — Իսկ նախքան Մերսեդեսի մեռնելը,— շարունակեց Ֆերնանը անհող-դողդ վճռականությամբ,— ես կմեռնեմ։ — Ա՛յ քեզ սեր,— գոռաց Կադրուսը հարբածի ձայնով։— Ա՜յ, սերը սա է որ կա կամ ես ոչինչ չեմ հասկանում։ — Լսեք,— ասաց Դանգլարը,— Դուք, ինձ թվում է, լավ տղա եք, և ես կցանկանայի, գրո՜ղը ինձ տանի, ճար անել ձեր վշտին։ Բայց... — Այո՛,— վրա տվեց Կադրուսը,— խոսիր։ — Սիրելիս,— ընդհատեց նրան Դանգլարը,— դու համարյա արդեն հարբած ես։ Խմիր ամբողջ շիշը և կատարելապես հարբած կլինես։ Խմիր և գործերին մի խառնվիր, մեր գործերի համար թարմ գլուխ է հարկավոր։ — Ե՞ս եմ հարբած,— գոռաց Կադրուսը։— Բա՜ն ասացիր։ Դեռ չորս այդպիսի շիշ էլ կխմեմ։ Ախր դրանք օծանելիքի սրվակներ են։ Պամֆիլ հայրիկ, գինի բեր։ Եվ Կադրուսը բաժակով թխկթխկացրեց սեղանը։ — Ուրեմն ասում եք, որ...— ասաց Ֆերնանը Դանգլարին՝ անհամբերությամբ սպասելով ընդհատված խոսքի վերջը լսելուն։ — Արդեն չեմ հիշում, թե ինչ էի ասում։ Այս հարբեցողը մտքիս թելը կտրեց։ — Է՛հ, թող հարբեցող լինեմ. ավելի վատ նրանց համար, ովքեր գինուց վախենում են։ Նրանք անշուշտ չար դիտավորություններ ունեն և վախենում են, որ գինին դրանք երևան կհանի։ Եվ Կադրուսը զլեց այն ժամանակ շատ տարածված մի երգ. ։։։։։''Բոլոր չար մարդիկ ջուր խմողներ են,'' ։։։։։''Ջրհեղեղով է դա ապացուցված...'' — Դուք ասում էիք,— շարունակեց Ֆերնանը,— թե կցանկանայիք ճար անել իմ վշտին, «բայց», ավելացրիք դուք... — Այո, բայց ձեր վշտին ճար անելու համար պետք է խանգարել ու չթողնել, որ Դանտեսն ամուսնանա ձեր սիրած աղջկա հետ։ Հարսանիքը, իմ կարծիքով, հեշտությամբ կարող է տեղի չունենալ և առանց Դանտեսի մահվան։ — Միայն մահը կարող է բաժանել նրանց,— ասաց Ֆերնանը։ — Դուք ոստրեի պես եք դատում, բարեկամս,— ընդհատեց Կադրուսը,— իսկ մեր Դանգլարը խելոք է, խորամանկ, ուսյալ և ձեզ կապացուցի, որ սխալվում եք։ Ապացուցիր, Դանգլար։ Ես քեզ համար երաշխավոր եղա։ Ապացուցիր, որ պետք չէ Դանտեսը մեռնի։ Բացի դրանից, ափսոս է, որ Դանտեսը մեռնի։ Նա լա՜վ տղա է, ես սիրում եմ Դանտեսին։ Քո կենացը, Դանտե՛ս։ Ֆերնանը վրդովված ձեռքը թափահարելով վեր կացավ սեղանից։ — Թող ինչ ուզում է ասի,— ասաց Դանգլարը, կանգնեցնելով կատալանցուն,— նա, թեպետև հարբած է, այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Իրարից հեռու լինելը մարդկանց բաժանում է ոչ պակաս, քան մահը։ Պատկերաց-րեք, որ Դանտեսի և Մերսեդեսի միջև բարձրացել է բանտի պատը, և դա նրանց կբաժանի ճիշտ այնպես, ինչպես գերեզմանի քարը։ — Այո, բայց բանտից դուրս են գալիս,— ասաց Կադրուսը, որը լարելով գի-տակցության մնացորդը՝ ջանում էր խառնվել խոսակցությանը,— իսկ երբ մարդ դուրս է գալիս բանտից և երբ կոչվում է Էդմոն Դանտես, վրեժ է լուծում։ — Փո՜ւյթ չէ,— շշնջաց Ֆերնանը։ — Եվ, բացի դրանից,— նկատեց Կադրուսը,— ինչի՞ համար պետք է Դանտեսը բանտ նստի։ Գողություն չի արել, մարդ չի սպանել, մարդ չի մորթել... — Լռի՜ր...— ընդհատեց նրան Դանգլարը։ — Չեմ ուզում լռել,— ասաց Կադրուսը։— Ուզում եմ ինձ ասեք, թե ինչի՞ համար պետք է Դանտեսը բանտ նստի։ Ես սիրում եմ Դանտեսին։ Կենացդ, Դանտես։ Եվ նա կոնծեց ևս մի բաժակ։ Դանգլարը նայեց դերձակի բոլորովին շշմած աչքերին և շրջվելով դեպի Ֆերնանը՝ ասաց. — Հիմա հասկանո՞ւմ եք, որ կարիք չկա նրան սպանելու։ — Իհարկե պետք չէ, եթե միայն, ինչպես դուք եք ասում, նրան նստեցնելու միջոց կա։ Բայց ինչպե՞ս գտնենք այդ միջոցը։ — Եթե լավ որոնենք, կգտնվի,— ասաց Դանգլարը։— Ասենք, ինչի՞ համար եմ ես խառնվում այդ գործին։ Չէ՞ որ դա ինձ չի վերաբերում։ — Ձեզ վերաբերում է թե ոչ,— գոչեց Ֆերնանը՝ բռնելով նրա ձեռքը,— ես գիտեմ, որ դուք պատճառ ունեք ատելու Դանտեսին։ Ով ինքն ատում է, հասկա-նում է ուրիշի ատելությունը։ — Ես պատճա՞ռ ունեմ ատելու Դանտեսին։ Ոչ մի պատճառ, հավատացնում եմ ձեզ։ Պարզապես, տեսա, որ դժբախտ եք, և ձեր վիշտը շարժեց կարեկցանքս, ուրիշ ոչինչ։ Բայց եթե կարծում եք, որ ես հիմա գործում եմ ինձ համար, ապա մնա՛ք բարով, սիրելի բարեկամ, ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք։ Դանգլարը ձևացրեց, թե ուզում է վեր կենալ։ — Ոչ, մնացեք,— ասաց Ֆերնանը՝ բռնելով նրան,— մի՞թե ինձ համար վերջ ի վերջո միևնույն չէ, ատո՞ւմ եք Դանտեսին, թե ոչ։ Ես ինքս ատում եմ նրան, և չեմ թաքցնում։ Գտեք միջոցը, և ես ամեն ինչ կանեմ։ Միայն թե մահը չլինի այդ միջոցը, որովհետև Մերսեդեսն ասաց, թե ինքը կմեռնի, եթե Դանտեսին սպանեն։ Կադրուսը, որ գլուխը կախել էր սեղանի վրա, տեղում շտկվեց և ծանրացած ու անմիտ հայացքով նայեց Ֆերնանին ու Դանգլարին։ — Սպանելո՜ւ են Դանտեսին,— ասաց նա։— Ո՞վ է ուզում սպանել Դանտեսին։ Ես չեմ ցանկանում, որ նրան սպանեն։ Նա իմ բարեկամն է. հենց այս առավոտ նա ինձ փող առաջարկեց, ինչպես որ ես եմ տվել նրան։ Ես չեմ ուզում, որ Դանտեսին սպանեն։ — Իսկ քեզ ո՞վ է ասում, թե ուզում են նրան սպանել, հիմա՛ր,— ընդհատեց նրան Դանգլարը։— Մենք հենց այնպես կատակ ենք անում։ — Խմիր նրա կենացը,— շարունակեց նա՝ լցնելով Կադրուսի բաժակը,— և մեզ հանգիստ թող։ — Այո՛, այո՛, Դանտեսի կենացը,— ասաց Կադրուսը՝ խմելով։— Նրա՛ կենացը... Նրա՛ կենացը... Ահա... — Բայց... ի՞նչ միջոց... ի՞նչ միջոց,— հարցրեց Ֆերնանը։ — Ուրեմն դուք դեռ չե՞ք գտել միջոցը։ — Ոչ, չէ՞ որ դուք ինքներդ հանձն առաք... — Ճշմարիտ է,— ասաց Դանգլարը։— Ֆրանսիացիներն իսպանացիների համեմատությամբ այն առավելությունն ունեն, որ իսպանացիները խորհում են, իսկ ֆրանսիացիները՝ հնարը գտնում։ — Դե՛հ, ուրեմն գտեք հնարը,— անհամբեր գոչեց Ֆերնանը։ — Սպասավո՛ր,— ձայն տվեց Դանգլարը։— Գրի՛չ, թանա՛ք և թո՛ւղթ։ — Գրիչ, թանաք և թո՞ւղթ,— քրթմնջաց Ֆերնանը։ — Այո՛։ Ես հաշվապահ եմ. գրիչը, թանաքն ու թուղթը իմ զենքերն են։ Առանց դրանց ոչինչ չեմ կարող անել։ — Գրի՛չ, թանա՛ք և թո՛ւղթ,— գոչեց իր հերթին Ֆերնանը։ — Ահա այն սեղանի վրա են,— ասաց գինետան սպասավորը՝ ձեռքով ցույց տալով։ — Ուրեմն բերեք այստեղ։ Սպասավորը վերցրեց գրիչը, թանաքն ու թուղթը և բերեց նրանց տաղավարը։ — Պատկերացրեք,— ասաց Կադրուսը՝ ձեռքը դնելով թղթի վրա,— որ ահա սրանով ավելի անվրեպ կարելի է սպանել մարդու, քան թե անտառի մի ծայ-րում նրան դարանակալելով։ Իզուր չէ, որ ես գրիչից, թանաքից ու թղթից ավելի եմ վախենում, քան սրից ու ատրճանակից։ — Այս խեղկատակը դեռ այնպես խմած չէ, ինչպես թվում է,— նկատեց Դանգլարը։— Գինի լցրեք նրա համար, Ֆերնան։ Ֆերնանը լցրեց Կադրուսի բաժակը, և սա իսկույն գինեմոլի պես ձեռքը վերցրեց թղթի վրայից և մեկնեց դեպի բաժակը։ Կատալանցին սպասեց, մինչև որ Կադրուսը, այդ նոր կոնծումից հաղթված, բաժակը դրեց կամ, ավելի ճիշտ, գցեց սեղանին։ — Ուրե՞մն,— ասաց կատալանցին՝ տեսնելով, որ Կադրուսի բանականության վերջին մնացորդները խեղդվեցին այդ բաժակի մեջ։ — Ուրեմն,— շարունակեց Դանգլարը,— եթե, օրինակի համար, մի այնպիսի նավարկությունից հետո, որ կատարել է Դանտեսը, մտնելով Նեապոլ և Էլբա կղզի, եթե մի այդպիսի նավարկությունից հետո մեկնումեկը թագավորական դատախազի առաջ նրան ամբաստանի, թե նա բոնապարտիստական գործակալ է... — Ես կամբաստանեմ,— աշխուժով գոչեց կատալանցին։ — Այո, բայց դուք ստիպված կլինեք ստորագրել ամբաստանագիրը, ձեզ երես առ երես կկանգնեցնեն այն մարդու դեմ, ում ամբաստանել եք։ Ես, իհարկե, կհոգամ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեղադրանքը հաստատելու համար, բայց Դանտեսը հավիտյան չի մնա բանտում, նա երբևէ դուրս կգա այնտեղից, և այն ժամանակ վայ նրան բանտ նստեցնողին։ — Ինձ էլ հենց այն է պետք, որ նա մտադրվի ինձ հետ կռվել։ — Իսկ Մերսեդե՞սը, Մերսեդեսը, որ կսկսի ատել ձեզ, եթե թեկուզ մատով դիպչեք իր սիրած Էդմոնին։ — Իրավ է,— ասաց Ֆերնանը։ — Ոչ, ոչ,— շարունակեց Դանգլարը,— քանի որ մարդ որոշում այդպիսի բան անել, ապա ավելի լավ է ուղղակի, այ այսպես, վերցնի գրիչը, թաթախի թանաքի մեջ և ձախ ձեռքով, որպեսզի ձեռագիրը չճանաչվի, գրի մի փոքրիկ ամբաստանագիր հետևյալ բովանդակությամբ։ Եվ Դանգլարը, իր սիրած օրինակը տալով, ձախ ձեռքով շեղ տառերով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին իր ձեռագրի հետ, գրեց հետևյալ փաս-տաթուղթը և տվեց Ֆերնանին, որը կարդաց կիսաձայն։ ''«Գահի և հավատի մի բարեկամ թագավորական դատախազին տեղեկացնում է, որ այսօր Իզմիրից ժամանած ու ճանապարհին Նեապոլ և Պորտո Ֆերայո մտած «Փարավոն» նավի նավապետի օգնական Էդմոն Դանտեսը Մյուրատից մի նամակ է տարել ուզուրպատորին<ref>Ուզուրպատոր — բռնատիրող, հափշտակող։ Այդպես էին անվանում Նապոլեոն Բոնապարտին նրա հակառակորդները։</ref>, իսկ ուզուրպատորից էլ մի նամակ է բերել Փարիզի բոնապարտիստական կոմիտեին։'' Եթե նա ձերբակալվելու լինի, նրա հանցանքը մերկացնող նամակը կգտնվի նրա մոտ կամ նրա հոր տանը, կամ «Փարավոնի» իր նավախցում։ — Ահավասիկ,— ասաց Դանգլարը,— սա բանի նման է, որովհետև այսօրինակ ամբաստանությունը ոչ մի կերպ չէր կարող ձեր դեմ շուռ գալ, և ամեն ինչ ինքնին առաջ կգնար։ Կմնար միայն ծալել նամակը և, ահա այսպես, վրան գրել. «Պարոն թագավորական դատախազին»։ Եվ ամեն ինչ կվերջանար։ Եվ Դանգլարը, ծիծաղելով, գրեց հասցեն։ — Այո, ամեն ինչ կվերջանար,— գոչեց Կադրուսը, որն իր գիտակցության վերջին մնացորդները ժողովելով՝ հետևում էր նամակի ընթերցումին և բնազդաբար զգում, թե որքան սոսկալի հետևանքներ կարող էր ունենալ այդպիսի ամբաստանությունը,— այո՛, ամեն ինչ կվերջանար, բայց դա ստորություն կլիներ։ Եվ նա ձեռքը պարզեց, որպեսզի նամակը վերցնի։ — Այդ իսկ պատճառով,— պատասխանեց Դանգլարը՝ նամակը հեռացնելով նրանից,— այն ամենը, ինչ որ ես ասում եմ և անում կատակ է միայն, և ես առաջինը խորապես կվշտանայի, եթե մեր ազնիվ Դանտեսին որևէ բան պատահեր։ Նա վերցրեց նամակը, ճմռթեց և նետեց տաղավարի մի անկյունը։ — Ա՜խ, լավ արիր,— ասաց Կադրուսը,— Դանտեսն իմ բարեկամն է, և ես չեմ ուզում, որ նրան վնասեն։ — Իսկ ո՞վ է ուզում նրան վնասել։ Պարզ է, որ ո՛չ ես, ո՛չ Ֆերնանը,— ասաց Դանգլարը՝ վեր կենալով և նայելով կատալանցուն, որ աչքի տակով նայում էր անկյունը նետված թղթին։ — Որ այդպես է,— շարունակեց Կադրուսը,— թող էլի գինի բերեն։ Ես ուզում եմ խմել Էդմոնի և չքնաղ Մերսեդեսի կենացը։ — Դու առանց այն էլ շատ ես խմել, գինեմո՛լ,— ասաց Դանգլարը,— և եթե էլի խմես՝ ստիպված կլինես այստեղ գիշերել, որովհետև չես կարողանա ոտքի վրա մնալ։ — Ե՞ս,— հարբածի պարծենկոտությամբ ասաց Կադրուսը՝ ոտքի կանգնելով։— Ե՞ս չեմ կարողանա ոտքի վրա մնալ։ Գրազ եմ գալիս որ կբարձրա-նամ Աքուլի զանգակատան գլուխը և նույնիսկ չեմ օրորվի։ — Շա՜տ լավ,— ընդհատեց Դանգլարը,— գրազ կգանք, միայն թե վաղը։ Իսկ այսօր ժամանակն է տուն գնալու։ Ձեռքդ տուր ինձ, և գնանք։ — Գնա՛նք,— պատասխանեց Կադրուսը,— բայց ձեռքիդ կարիքը չեմ զգում։ Իսկ դու գալի՞ս ես, Ֆերնան։ Մեզ հետ գալի՞ս ես Մարսել։ — Ոչ,— ասաց Ֆերնանը,— ես կգնամ տուն, Կատալանի։ — Իզուր, եկ միասին գնանք Մարսել, եկ գնանք։ — Ես Մարսելում գործ չունեմ, չեմ ուզում գնալ այնտեղ։ — Ինչ ասացի՞ր։ Չե՞ս ուզում... է՛հ, լավ, ինչպես կուզես։ Ամեն մարդ իր կամքի տերն է... Գնանք, Դանգլար, իսկ այս պարոնը թող գնա Կատալանի, եթե այդպես է ուզում։ Դանգլարը օգտվեց Կադրուսի զիջողամտությունից և նրան տարավ Մարսելի ճանապարհով, միայն թե Ֆերնանի համար ավելի կարճ ու հարմար ճանապարհ թողնելու նպատակով գնաց ոչ թե Ռիվ-Նեվ ծովափնյա փողոցի երկայնքով, այլ դեպի Սեն Վիկտոր դարպասը։ Կադրուսն օրորվելով, Դանգլարի թևից կախված, հետևում էր նրան։ Քսան քայլի չափ առաջանալուց հետո Դանգլարը դարձավ ու տեսավ, թե ինչպես Ֆերնանը նետվեց դեպի ճմռթված նամակը, վերցրեց և, տաղավարից դուրս թռչելով, վազեց դեպի քաղաք։ — Այս ի՞նչ է անում նա,— ասաց Կադրուսը։— Նա մեզ խաբեց, ասում էր, թե գնալու է Կատալանի, բայց ահա, քաղաք է գնում։ — Պարզապես աչքերդ շաղվում են,— ընդհատեց Դանգլարը,— նա գնում է ուղիղ դեպի հին հիվանդանոցը։ — Իրա՞վ,— ասաց Կադրուսը։— Իսկ ես կերդվեի, որ նա դեպի աջ թեքվեց... ճիշտ են ասում, որ գինին դավաճան է։ — Գործը կարծես թե տեղից շարժվում է,— ասաց Դանգլարը,— այժմ արդեն ինքն իրեն առաջ կգնա։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic