Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 43=== «Զուտ բանականության քննադատության» մեջ ես մշտապես նպատակ եմ հետապնդել ոչ միայն բարեխղճորեն տարբերակել իմացության տեսակները, այլև դուրս բերել յուրաքանչյուր տեսակին պատկանող բոլոր հասկացություններն իրենց ընդհանուր աղբյուրից, որպեսզի ոչ միայն կարողանամ ստուգորեն որոշարկել այդ հասկացությունների կիրառությունը՝ տեղյակ լինելով, թե որտեղից են դրանք սերում, այլև ունենամ մի անգնահատելի առավելություն, որի մասին երբեք չեն էլ ենթադրել, այն է՝ a priori, այսինքն՝ ելնելով սկզբունքներից, ճանաչել լիակատարությունը հասկացությունների թվարկման, դասակարգման և առանձնացման մեջ։ Առանց սրա ամեն բան մետաֆիզիկայում ընդամենը կոնգլոմերատ է, որտեղ երբեք հայտնի չէ՝ բավական է արդյոք ունեցածը, թե պակաս է, և ինչ է պակասում։ Իհարկե, այս առավելությունը կարելի է ունենալ միայն զուտ փիլիսոփայության մեջ, բայց չէ՞ որ հենց այդ առավելությունն է կազմում վերջինիս էությունը։ Քանի որ կատեգորիաների աղբյուրը ես գտա դատողականության բոլոր դատողությունների չորս ֆունկցիաներում, ապա միանգամայն բնական էր գաղափարները փնտրել մտահանգումների երեք ֆունկցիաներում։ Իսկապես, եթե բանականության այսպիսի զուտ հասկացությունները (տրանսցենդենտալ գաղափարները) տրված են, ապա դրանք բնածին չհամարելու դեպքում կարող են գտնվել միայն բանականության այն գործողության մեջ, որը, ինչ վերաբերում է միայն ձևին, կազմում է մտահանգումների տրամաբանական [էությունը], և քանի որ ներկայացնում է դատողականության դատողություններ, որոնք a priori որոշարկված են այս կամ այն ձևի նկատմամբ, կազմում է զուտ բանականության տրանսցենդենտալ հասկացություններ։ Մտահանգումների ֆորմալ տարբերությունն անհրաժեշտ է դարձնում դրանց բաժանումը կատեգորիկ, հիպոթետիկ և դիզյունկտիվ մտահանգումների։ Սրա վրա հիմնված բանականության հասկացություններն, այսպիսով, առաջին հերթին բովանդակում են ամբողջական սուբյեկտի գաղափարը (''սուբստանցականը''), երկրորդ հերթին՝ պայմանների լրիվ շարքի գաղափարը, երրորդ հերթին՝ բոլոր հասկացությունների որոշարկումը հնարավորի ամբողջական համակցության գաղափարի մեջ<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Դիզյունկտիվ դատողության մեջ մենք ''ամբողջ հնարավորությունը'' դիտարկում ենք որևէ հասկացության վերաբերությամբ որպես բաժանված։ Ընդհանրապես որևէ իրի ամբողջական որոշարկման գոյաբանական սկզբունքը (բոլոր հնարավոր հակադիր պրեդիկատներից ցանկացած իրին հատուկ է միայն մեկը), որը միաժամանակ հանդիսանում է նաև բոլոր դիզյունկտիվ դատողությունների սկզբունքը, հիմքում դնում է ամեն հնարավորության համակցություն, և այդ համակցության մեջ ընդհանրապես յուրաքանչյուր իրի հնարավորությունը դիտվում է իբրև որոշարկելի։ Սա ծառայում է որպես փոքր բացատրություն վերը նշված դրույթի համար, ըստ որի դիզյունկտիվ մտահանգումներում բանականության գործողությունը իր ձևով նույնական է այն մեկին, որի օգնությամբ վերջինս իրականացնում է ամեն ռեալության համակցության գաղափարը, ռեալություն, որն իր մեջ բովանդակում է բոլոր հակադիր պրեդիկատների պոզիտիվ պահը։</ref>։ Առաջին գաղափարը հոգեբանականն էր, երկրորդը՝ տիեզերաբանականը, երրորդը՝ աստվածաբանականը, և քանի որ բոլոր երեքն էլ հանգեցնում են դիալեկտիկայի, թեև յուրաքանչյուրն իր եղանակով, ապա դրա վրա է հիմնվում զուտ բանականության ողջ դիալեկտիկայի բաժանումը պարալոգիզմի<ref>''Զուտ բանականության պարալոգիզմ'' - պարալոգիզմը տրամաբանական սխալ է, որ առաջ է գալիս մտահանգումն ըստ ձևի անճիշտ կառուցելու դեպքում։ Կանտի նշած պարալոգիզմը, սակայն, գոյանում է, երբ մտահանգումներ կառուցելիս հիմնվում են տրանսցենդենտալ գաղափարների վրա։</ref>, անտինոմիայի և ի վերջո բանականության իդեալի։ Այս բաժանումը կատարյալ վստահություն է ներշնչում, որ զուտ բանականության բոլոր հավակնություններն ամբողջությամբ ներկայացված են այստեղ առանց որևէ բացառության, որովհետև այդպիսով լիովին որոշարկված է ինքը բանականության ունակությունը, որից ծագում են նշված բոլոր հավակնությունները։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic