Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 44=== Այս դիտարկման մեջ ընդհանրապես ուշագրավ է նաև այն, որ բանականության գաղափարները ի տարբերություն կատեգորիաների ոչ մի օգուտ չեն տալիս փորձի մեջ դատողականության կիրառությանը, դրանք բոլորովին էլ անհրաժեշտ չեն նրան, գաղափարները նույնիսկ հակասում և խոչընդոտում են բնության բանական ճանաչողության մաքսիմներին, սակայն անհրաժեշտ են մեկ այլ, դեռևս որոշարկվելիք նպատակի համար։ Պարզ սուբստանց է հոգին, թե ոչ՝ կատարելապես միևնույն է հոգեկան երևույթները բացատրելու համար, չէ՞ որ մենք ոչ մի փորձով չենք կարող ըմբռնելի դարձնել որևէ պարզ էության հասկացությունը զգայականորեն, այսինքն՝ in concreto, այնպես որ այդ երևույթների պատճառի ամեն ցանկալի ըմբռնման առումով այն բոլորովին դատարկ է և չի կարող բացատրության սկզբունք հանդիսանալ մի բանի համար, որն ընձեռվում է ներքին կամ արտաքին փորձով։ Նույնքան քիչ է նաև աշխարհի գոյացման կամ նրա հավերժության (a parte ante) մասին տիեզերաբանական գաղափարների օգուտը՝ հենց աշխարհի մեջ ինչ-որ իրադարձություն բացատրելու համար։ Եվ վերջապես, համաձայն բնափիլիսոփայության ճշմարիտ մաքսիմի մենք պետք է խուսափենք բնության կառույցը ինչ-որ գերագույն էակի կամքով ստեղծված լինելու բացատրությունից, որովհետև դա արդեն ոչ թե բնափիլիսոփայություն է, այլ խոստովանություն, որ մենք սպառել ենք մեզ։ Այսկերպ նշված գաղափարները կոչված են բոլորովին այլ կիրառության ի տարբերություն կատեգորիաների, որոնց շնորհիվ և որոնց վրա կառուցված հիմնադրույթների շնորհիվ նախ և առաջ հնարավոր է ինքը փորձը։ Մինչդեռ դատողականության մեր մանրակրկիտ անալիտիկան լիովին ապարդյուն կանցներ, եթե մեր նպատակը լիներ սոսկ բնության ճանաչողությունն այնպես, ինչպես այն կարող է տրվել փորձում, չէ՝ որ բանականությունը ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ բնագիտության մեջ իր գործը վստահ և ճիշտ է անում նան առանց որևէ մանրազնին դեդուկցիայի։ Այսպիսով, դատողության մեր քննադատությունը միավորված է զուտ բանականության գաղափարների հետ հանուն նպատակի, որը դուրս է փորձում դատողականության կիրառության սահմաններից։ Վերը մենք արդեն նշել էինք, որ այդ տեսանկյունից վերջինս լիովին անհնար է և զուրկ է առարկայից կամ նշանակությունից։ Բայց և այնպես համաձայնություն պետք է լինի բանականության ն դատողականության բնույթների միջև, և առաջինի բնույթը պետք է նպաստի երկրորդի կատարելությանը և ոչ մի դեպքում չի կարող շփոթության մեջ դնել այն։ Այս հարցի լուծումը հետևյալն է. իր գաղափարների տակ զուտ բանականությունը նկատի չունի հատուկ առարկաներ, որոնք դուրս են անցնում փորձի ոլորտից, այլ պահանջում է սոսկ դատողականության կիրառության լիակատարություն փորձի կոնտեքստում։ Այս լիակատարությունը, սակայն, կարող է լինել սկզբունքների, այլ ոչ հայեցողությունների և առարկաների լիակատարություն։ Այնուամենայնիվ, այդ լիակատարությունը որոշակիորեն պատկերացնելու համար բանականությունը մտածում է այն որպես օբյեկտի ճանաչողություն, որը լիովին որոշարկված է դատողականության կանոնների վերաբերյալ, բայց այդ օբյեկտը սոսկ գաղափար է, որի նպատակն է հնարավորին չափ ավելի մոտեցնել դատողականության իմացությունը գաղափարով արտահայտված լիակատարությանը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic