Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 48=== Այսպես, եթե մենք ցանկանում ենք, ելնելով հոգու, իբրև սուբստանցի, հասկացությունից, եզրակացնել նրա հաստատունության մասին, ապա դա նշանակալի կլինի միայն հնարավոր փորձի համար և ոչ հոգու, որպես ինքնին իրի, ամեն հնարավոր փորձի սահմաններից դուրս։ Սակայն մեր ամենահնարավոր փորձի սուբյեկտիվ պայմանը կյանքն է, հետևապես հոգու հաստատունության մասին կարելի է եզրակացնել միայն կյանքում, որովհետև մարդու մահը ամեն փորձի վերջն է և այդկերպ նաև՝ հոգու վերջը, որպես փորձի առարկայի, եթե, իհարկե, չապացուցվի հակառակը, ինչն էլ բուն հարցն է։ Հետևաբար ապացուցել հոգու հաստատունությունը կարելի է միայն մարդու կյանքում (այս բանի ապացույցը մեզանից, իհարկե, չի պահանջվի), բայց ոչ նրա մահից հետո (ինչն էլ, ըստ էության, հարկավոր է մեզ), ընդ որում՝ ելնելով այն ընդհանուր հիմունքից, որ սուբստանցի հասկացությունը, եթե այն պիտի դիտվի իբրև հաստատունության հասկացությանը անհրաժեշտաբար կապված, կարող է լինել համաձայն հնարավոր փորձի հիմնադրույթի և, հետևաբար, միայն հանուն փորձի<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Իսկապես, անչափ ուշագրավ է, որ մետաֆիգիկոսները մշտապես սառնասրտորեն շրջանցել են սուբստանցների հաստատունության հիմնադրույթը՝ առանց երբևէ փորձելու ապացուցել այն, և դա անկասկած այն պատճառով, որ սուբստանցի հասկացության հետ գործի անցնելուց հետո նրանք մի կողմ էին թողել ամեն ապացույց։ Ընդհանուր դատողականությունը, միանգամայն համոզված լինելով, թե առանց այդ ենթադրության անհնար է ընկալումների որևէ միավորում մեկ փորձի մեջ, լրացրեց այդ պակասը պոստուլատով։ Չէ՞ որ հենց փորձից նա երբեք չէր կարող քաղել այդ հիմնադրույթը, մասամբ որովհետև փորձը չէր կարող հետևել մատերիաներին (սուբստանցներին) իրենց բոլոր փոփոխություններում և տարրալուծումներում այնքան, որ միշտ անփոփոխ գտներ դրանց նյութը, մասամբ էլ որովհետև այդ հիմնադրույթը բովանդակում է ''անհրաժեշտություն'', որը մշտապես a priori սկզբունքի նշան է։ Մետաֆիգիկոսները խիզախորեն կիրառում էին այդ հիմնադրույթը հոգու հասկացության նկատմամբ իբրև ''սուբստանցի'' և եզրակացնում վերջինիս անհրաժեշտ հարատևության մասին մարդու մահից հետո (առավելապես քանի որ այս սուբստանցի պարզությունը, որ դուրս է բերված գիտակցության անբաժանելիությունից, պաշտպանում էր նրան տարրալուծումից եկող կործանումից)։ Եթե նրանք գտնեին այդ հիմնադրույթի ճշմարիտ աղբյուրը, ինչը, սակայն, ավելի խոր հետազոտություններ կպահանջեր, քան նրանք էին մտադիր կատարել, ապա կտեսնեին, որ սուբստանցների հաստատունության այդ օրենքը տեղի ունի միայն փորձի վերաբերմամբ և այդ պատճառով՝ միայն իրերի, որքանով որ դրանք պիտի ճանաչվեն և կապակցվեն մյուսների հետ փորձում, բայց երբեք չի կարոդ կիրառվել դրանց նկատմամբ անկախ ամեն փորձից, այսինքն՝ չի կարող կիրառվել նաև հոգու նկատմամբ մահվանից հետո։</ref><ref>Կանտը նկատի ունի առավելապես Լայբնիցի տեսակետը, ըստ որի մարդկային հոգին պարզ մոնադ է, որը չի կարող ո՛չ գոյանալ, ո՛չ էլ ոչնչանալ բնական եղանակով, քանզի տարրալուծումը նրան չի սպառնում։ Այդ ուսմունքը Կանտի ժամանակներում պաշտպանում էր նաև Մ. Մենդելսոնը, որը գրել էր հոգու անմահությունն ապացուցող տրամախոսություն և Պլատոնի նմանությամբ անվանել այն «Ֆեդոն» (1767)։ «Զուտ բանականության քննադատության» մեջ Կանտը հատուկ պարագրաֆ է հատկացրել մենդելսոնյան ապացույցի հերքմանը, տե՛ս «Kritik der reiner Vernunft», I. Kant, Hamburg, 1990, SS. 395 u.f., T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 377 и сл.։</ref>։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic