Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 4=== Եթե իսկապես գոյություն ունենար մետաֆիզիկա, որը կարողանար իրեն հաստատել իբրև գիտություն, եթե հնարավոր լիներ ասել՝ ահա մետաֆիզիկան, միայն սովորեք այն, և նա անդիմադրելիորեն ու անխուսափելիորեն կհամոզի ձեզ իր ճշմարտության մեջ,- ապա նշված հարցը կլիներ ավելորդ, և մեզ կմնար միայն մեկ ուրիշ հարց, որն ավելի շատ վերաբերում է մեր խորաթափանցության փորձությանը, քան հենց իրի գոյության ապացույցին, այն է՝ ''ինչպե՞ս է այդ մետաֆիզիկան հնարավոր'' և ինչպե՞ս է բանականությունը հասու լինում դրան։ Բայց այս հարցում մարդկային բանականությունը այնքան էլ հաջողակ չգտնվեց։ Հնարավոր չէ նշել մի գիրք, ինչպես օրինակ նշում են Էվկլիդեսի «Սկզբունքները»<ref>''Էվկլիդես'' (Ք. ա. IV—III դդ.) - հույն մաթեմատիկոս, հռչակավոր «Սկզբունքների» հեղինակը։ Սիստեմատիկ և աքսիոմատիկ մեթոդով շարադրել է իր ժամանակի թվաբանության և երկրաչափության տեսությունը։ «Սկզբունքները» համարվել են դեդուկտիվ գիտության անթերի շարադրության նմուշ։</ref>, և ասել՝ սա է մետաֆիզիկան, այստեղ կգտնեք այս գիտության ամենակարևոր նպատակը՝ գերագույն էության և հանդերձյալ աշխարհի իմացությունը՝ ապացուցված զուտ բանականության սկզբունքներից։ Թեպետ կարելի է, իհարկե, նշել բազում դրույթներ, որոնք ապոդիկտիկորեն հավաստի են և երբեք չեն վիճարկվել, բայց դրանք բոլորն էլ անալիտիկ դրույթներ են .և ավելի շատ վերաբերում են մետաֆիզիկայի նյութին ու շինարարական հումքին, քան իմացության ընդլայնմանը, մինչդեռ հենց այս ընդլայնումը պիտի մեր բուն նպատակը հանդիսանա մետաֆիզիկայում (§ 2 litt. c.)։ Դուք կարող եք, իհարկե, նշել նաև սինթետիկ դրույթներ (օրինակ՝ բավարար հիմունքի օրենքը), որոնք, սակայն, երբեք հնարավոր չէ ապացուցել միայն բանականությունից, այսինքն, ինչպես և պետք էր, a priori, թեպետ յուրաքանչյուր ոք սիրով կհամաձայներ ձեզ. սակայն ցանկանալով դրույթներն օգտագործել հանուն ձեր գլխավոր նպատակի՝ դուք ընկնում եք այնպիսի անթույլատրելի և անճիշտ պնդումների գիրկը, որ բոլոր ժամանակներում մի մետաֆիզիկա հակասել է մյուսին կա՛մ հենց պնդումների մեջ, կա՛մ էլ ապացույցների, և դրանով ի չիք դարձրել տևական հաջողության իր իսկ հավակնությունը։ Մինչև իսկ նման գիտություն կառուցելու փորձերն արդեն պատճառ են հանդիսացել այդքան վաղ գոյացած սկեպտիցիզմի համար՝ մի մտածելակերպի, որում բանականությունը այնպես բռնի է վարվում ինքն իր հետ, որ, թվում է, այդ մտածելակերպը կարող էր առաջանալ միմիայն սեփական կարևորագույն նպատակների ձեռքբերման նկատմամբ կատարելապես հուսալքվելու դեպքում։ Իսկապես, նախքան մեթոդապես սկսեցին հարցանել (befregen) բնությունը, հարցերն ուղղում էին ընդամենը սեփական առանձին բանականությանը, որն ինչ-որ չափով արդեն վարժված էր ընդհանուր փորձով, չէ՞ որ բանականությունը մշտապես առկա է մեզ համար, մինչդեռ բնության օրենքները սովորաբար կարելի է գտնել մեծ դժվարությամբ, և այդպես փրփուրի նման ջրի երես ելավ մետաֆիզիկան, այն էլ այնպես, որ հեռացնելուն պես մակերևույթին էր հայտնվում ուրիշը. ոմանք միշտ ագահաբար հավաքել են դա, իսկ մյուսները այդ երևույթի պատճառն ավելի խորը փնտրելու փոխարեն իմաստուն են ձևացել՝ առաջինների ապարդյուն ջանքերը ծաղրելով։ Այդպիսով, դոգմատիզմից ձանձրացած, որը մեզ ոչինչ չի սովորեցնում, ինչպես նաև սկեպտիցիզմից, որն ընդհանրապես մեզ ոչինչ չի խոստանում, նույնիսկ արտոնյալ տգիտության հանգստություն, պարտադրված մեզ անհրաժեշտ իմացության կարևորությամբ, ու երկար փորձի բերումով կասկածամիտ դարձած ամեն իմացության նկատմամբ, որին, ինչպես մեզ թվում է, տիրում ենք կամ որն առաջադրվել է մեզ զուտ բանականության անվան տակ, մենք միշտ մեկ կրիտիկական հարց ունենք, որին տրվելիք պատասխանից է կախված մեր հետագա անելիքը, ''հնարավո՞ր է առհասարակ մետաֆիզիկան''։ Այս հարցին հարկ է պատասխանել՝ ոչ թե սկեպտիկորեն առարկելով որևէ եղած մետաֆիզիկայի պնդումներին (որովհետև մենք դեռ չենք ընդունում եղածներից և ոչ մեկը), այլ՝ ելնելով այդպիսի գիտության ''պրոբլեմատիկ'' հասկացությունից։ «Զուտ բանականության քննադատության» մեջ այս հարցում ես գործին մոտեցա սինթետիկորեն, այսինքն՝ հետազոտություն անցկացրի հենց իր՝ զուտ բանականության մեջ, և այդ աղբյուրի մեջ էի փորձում ըստ սկզբունքների որոշարկել ինչպես զուտ բանականության տարրերը, այնպես էլ նրա զուտ կիրառության սահմանները։ Սա դժվար աշխատանք է և վճռական ընթերցողից պահանջում է անընդհատ մտասուզվել այդ սիստեմի մեջ, որը հիմքում իբրև տրված դնում է ոչ այլ ինչ, քան հենց բանականությունը, և այդպիսով փորձում է, չհենվելով որևէ փաստի վրա, դուրս բերել իմացությունն իր նախնական սաղմերից։ ''Պրոլեգոմեններն'', ընդհակառակը, պիտի լինեն նախավարժանք. դրանք ավելի շուտ պիտի ցույց տան, թե հնարավորության դեպքում ինչ է հարկավոր անել գիտությունը իրականացնելու, այլ ոչ շարադրելու համար։ Հետևաբար դրանք պիտի հիմնվեն մի բանի վրա, որն արդեն հավաստի է ճանաչված և որը վստահաբար կարելի է որպես հիմք ընդունել և հասնել դեռևս անհայտ աղբյուրների, որոնց հայտնաբերումը ոչ միայն կբացատրի մեր իմացածը, այլև ցույց կտա այդ աղբյուրներից ծագող բազում իմացությունների ոլորտը։ Պրոլեգոմենների հետազոտության մեթոդը, և հատկապես այն պրոլեգոմենների, որոնք պիտի նախապատրաստեն գալիք մետաֆիզիկան, կլինի այսպիսով ''անալիտիկ''։ Բարեբախտաբար, թեև մենք չենք կարող ընդունել, որ մետաֆիզիկան իբրև գիտություն ''իրական'' է, բայց կարող ենք համոզվածությամբ ասել, որ կան և տրված են որոշակի զուտ a priori սինթետիկ իմացություններ, դրանք են՝ ''զուտ մաթեմատիկան'' և ''զուտ բնագիտությունը'', քանզի երկուսն էլ պարունակում են դրույթներ, որոնք մասամբ ապոդիկտիկորեն ստույգ են ընդամենը բանականության հիման վրա, մասամբ էլ՝ փորձից ստացված ընդհանուր համաձայնության, բայց այնուամենայնիվ ամբողջովին ճանաչված են փորձից անկախ։ Ուստի մենք ունենք առնվազն ''անվիճարկելի'', a priori սինթետիկ որոշ իմացություն և պիտի հարց տանք՝ ոչ թե արդյոք այն հնարավոր է (քանզի այն իրական է), այլ ''ինչպես է հնարավոր'', որպեսզի կարողանանք տրված իմացության հնարավորության սկզբունքից դուրս բերել նաև մնացյալ բոլոր իմացությունների հնարավորությունը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic