Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== VI. Թագավորական դատախազի օգնականը === Միևնույն օրը, միևնույն ժամին Գրան Կուր փողոցում, Մեդուզաների շատրվանի դիմաց, ճարտարապետ Պյուժեի կառուցած արիստոկրատական տներից մեկում նույնպես նշանդրեքի հանդես էր։ Սակայն այդ տոնահանդեսի հերոսները հասարակ մարդիկ, նավաստիներ ու զինվորներ չէին, նրանք պատկանում էին Մարսելի բարձրաշխար-հիկ հասարակությանը։ Այդտեղ կային ծերունի բարձրաստիճան անձինք, որոնք պաշտոնաթող էին արվել ուզուրպատորի օրոք, զինվորականներ, որոնք ֆրանսիական բանակից փախել էին Կոնդեի բանակը. երիտասարդներ, որոնց ծնողները, դեռևս վստահ չլինելով նրանց անվտանգությանը, թեև չորս կամ հինգ զորահավաքի ժամանակ վճարել էին նրանց փոխարինողների գինը, նրանց դաստիարակել էին այն մարդուն ատելու ոգով, որին աքսորի հինգ տարիները պետք է դարձնեին նահատակ, իսկ Ռեստավրացիայի տասնհինգ տարիները՝ աստված։ Բոլորը նստած էին սեղանի շուրջը, և զրույցը բորբոքվում էր այն ժամանակի բոլոր կրքերով, առանձնապես մոլեգին ու կատաղի կրքերով, քանզի Ֆրանսիայի հարավում արդեն հինգ հարյուր տարի շարունակ քաղաքական թշնամությունը խորանում էր կրոնական թշնամությամբ։ Կայսրը, որ դարձել էր Էլբա կղզու թագավոր այն բանից հետո, երբ մի ամբողջ մայրցամաքի տիրակալ էր եղել և հիմա իշխում էր հինգ-վեց հազար հոգու վրա, այն բանից հետո, երբ հարյուր քսան միլիոն հպատակներ տասը լեզվով գոչում էին՝ «կեցցե Նապոլեոնը», ահա այդ կայսրը խնջույքի բոլոր մասնակիցներին թվում էր Ֆրանսիայի և գահի համար առմիշտ կորած մի մարդ։ Բարձրաստիճան անձինք մտաբերում էին նրա քաղաքական սխալները, զինվորականները դատողություններ էին անում Մոսկվայի ու Լայպցիգի մասին, կանայք՝ Ժոզեֆինայից նրա բաժանվելու մասին։ Այդ ռոյալիստական խառնամբոխին, որը ուրախանում էր ոչ թե մարդու անկման, այլ սկզբունքի ոչնչացման առիթով, թվում էր, թե իր համար նոր կյանք է սկսվում, թե ինքն արթնացել է մի մղձավանջային երազից։ Մի պարթև ծերունի, սրբ. Լյուդովիկոսի շքանշանը կրծքին, ոտքի կանգնեց և իր հյուրերին առաջարկեց խմել Լյուդովիկոս XVIII թագավորի կենացը։ Մարքիզ դը Սեն-Մերանն էր նա։ Հարթուելի աքսորականի և Ֆրանսիայի խաղաղարար թագավորի պատվին առաջարկված այդ կենացն ընդունվեց թնդալից բացականչություններով։ Ըստ անգլիացիների սովորության, բոլորը բարձրացրին բաժակները. կանայք պոկեցին իրենց գլխի ծաղկեփնջերը և նրանցով ծածկեցին սեղանը։ Այդ միահամուռ պոռթկումի մեջ կար պոեզիայի պես մի բան։ — Նրանք կխոստովանեին,— ասաց մարքիզուհի դը Սեն-Մերանը՝ չոր հայացքով, բարակ շուրթերով, արիստոկրատական շարժուձևեր ունեցող և, չնայած իր հիսուն տարեկան լինելուն, դեռևս գեղեցիկ մի կին,— նրանք՝ այդ բոլոր հեղափոխականները, որոնք մեզ վռնդել են, որոնց մենք հնարավորություն ենք տալիս հանգիստ կերպով չարիք նյութելու մեր դեմ մեր հնամենի դղյակներում, որ նրանք Տեռորի օրերին գնել էին մի կտոր հացով, նրանք կխոստովանեին, որ իսկական անձնազոհությունը մերն էր, քանզի մենք հավատարիմ էինք մնացել կործանվող միապետությանը, իսկ նրանք ընդհակառակը, ողջունում էին ծագող արևին և կարողություն դիզում, մինչդեռ մենք տնաքանդ էինք լինում։ Նրանք կխոստովանեին, որ մեր թագավորը իսկապես եղել է Լյուդովիկոս Սիրելին, իսկ նրանց ուզուրպատորը շարու-նակ մնաց Նապոլեոն Նզովյալ։ Այնպես չէ՞, դը Վիլֆոր։ — Ի՞նչ կհրամայեք, մարքիզուհի։ Ներեցեք, ես ձեզ չէի լսում։ — Երեխաներին հանգիստ թողեք, մարքիզուհի՛,— ասաց կենաց առաջարկած ծերունին,— այսօր նրանց նշանդրեքն է, և նրանք քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեն։ — Ներեցեք, մայրի՛կ,— ասաց խարտիշահեր, թավշյա աչքերով մի դեռատի գեղեցիկ աղջիկ,— ես էի գրավել պարոն դը Վիլֆորի ուշադրությունը։ Պա-րոն դը Վիլֆոր, մայրս ցանկանում է ձեզ հետ խոսել։ — Պատրաստ եմ պատասխանելու մարքիզուհուն, եթե նա բարեհաճի կրկնել հարցը, որը ես չլսեցի,— ասաց պրն դը Վիլֆորը։ — Ես ներում եմ քեզ, Ռենե,— ասաց մարքիզուհին մի գորովալից ժպիտով, որ զարմանալի էր տեսնել այդ սառը դեմքի վրա. սակայն կնոջ սիրտն էլ հենց այնպես է ստեղծված, որ որքան էլ ենթարկված լինի նախապաշարումներին և էտիկետի պահանջներին, միշտ մնում է մի արգասավոր ու կենսալի անկյուն, ուր աստված զետեղում է մայրական սերը։— Ես ասում էի, Վիլֆո՛ր, որ բոնապարտիստները չունեն ո՛չ մեր հավատը, ո՛չ մեր նվիրվածությունը, ո՛չ մեր անձնվիրությունը։ — Տիկի՜ն, նրանք ունեն մի հատկություն, որ փոխարինում է մեր ունեցած բոլորին. ֆանատիզմն է դա։ Նապոլեոնը Արևմուտքի Մուհամմեդն է. ստոր ծագում ունեցող, բայց արտակարգ կերպով փառամոլ այդ բոլոր մարդկանց համար նա ոչ միայն օրենսդիր է և վեհապետ, այլև խորհրդանշան՝ հավասա-րության խորհրդանշան։ — Հավասարությո՜ւն,— գոչեց մարքիզուհին։— Նապոլեոնը հավասարության սիմվո՜լ։ Իսկ ի՞նչ է այդ դեպքում պարոն դը Ռոբեսպիերը։ Ինձ թվում է, որ դուք խլում եք նրա տեղը և տալիս կորսիկացուն։ Թվում է, թե մի ուզուր-պատորն էլ բավական էր։ — Ո՛չ, տիկին,— առարկեց Վիլֆորը,— ես յուրաքանչյուրին թողնում եմ իր պատվանդանի վրա. Ռոբեսպիերին՝ Լյուդովիկոս XV-ի հրապարակում, կառափնարանի վրա, Նապոլեոնին՝ Վանդոմի հրապարակում, իր հաղթասյան վրա։ Միայն թե մեկը մեզ բերեց մի այնպիսի հավասարություն, որ ստորացնում է, իսկ մյուսն՝ այնպիսի, որ բարձրացնում է. մեկը թագավորներին իջեցրեց մինչև կառափնարանը, մյուսը ժողովրդին բարձրացրեց մինչև գահի մակարդակը։ Դա, իհարկե, չի գալիս ժխտելու,— ավելացրեց Վիլֆորը ծիծաղելով,— թե երկուսն էլ գարշելի հեղափոխականներ են և թե տերմիդորի ինը և 1814 թվականի ապրիլի չորսը երկու երջանիկ օրեր են Ֆրանսիայի համար, օրեր, որ նույնպես պետք է տոնեն կարգուկանոնի ու միապետության կողմնակիցները։ Բայց դրանով է բացատրվում նաև, թե ինչու Նապոլեոնը, նույնիսկ ընկած լինելով, և հուսով եմ, առմիշտ ընկած, եռանդուն կողմնակիցներ ունի։ Հապա ի՞նչ կուզեիք, մարքիզուհի. Կրոմվելը Նապոլեոնի կեսը հազիվ կլիներ, բայց նույնիսկ նա ուներ կողմնակիցներ։ — Գիտե՞ք ինչ, Վիլֆոր, այդ ամենից հեղափոխության թունդ հոտ է փչում։ Բայց ես ձեզ ներում եմ. չէ որ չի կարելի ժիրոնդիստի որդի լինել և չպահպա-նել հեղափոխական հոտը։ Վիլֆորի դեմքը շառագունեց։ — Հայրս ժիրոնդիստ է եղել, ճիշտ է։ Բայց հայրս քվե չի տվել թագավորի մահվան համար։ Տեռորի օրերին նա ենթարկվել է հալածանքների, ինչպես և դուք, և քիչ էր մնացել, որ գլուխը դներ նույն այն կառափնարանի վրա, որի վրա գլորվեց ձեր հոր գլուխը։ — Այո,— պատասխանեց մարքիզուհին, որի դեմքի վրա այդ արյունոտ հիշողությունը ոչնչով չարտահայտվեց,— միայն թե նրա կառափնարան կբարձրանային ի սեր տրամագծորեն հակառակ սկզբունքների, և ահա ձեզ ապացույց. մեր ամբողջ ընտանիքը շարունակեց հավատարիմ մնալ արտաքսված Բուրբոններին, իսկ ձեր հայրը իսկույն ևեթ հարեց նոր կառավարությանը։ Քաղաքացի Նուարտիեն ժիրոնդիստ էր, իսկ կոմս Նուարտիեն դարձավ սենատոր։ — Մայրի՛կ,— ասաց Ռենեն,— դուք անշուշտ հիշում եք մեր պայմանը, այն է՝ երբեք չանդրադառնալ այդ մռայլ հիշողություններին։ — Տիկի՛ն,— ասաց Վիլֆորը,— ես միանում եմ օրիորդ դը Սեն-Մերանին և նրա հետ միասին խոնարհաբար ձեզ խնդրում մոռանալ անցյալը։ Ի՞նչ միտք ունի դատապարտել այն, ինչի առաջ նույնիսկ աստծո կամքն է անզոր։ Աստված ի վիճակի է փոխելու ապագան, անցյալի մեջ նա ոչինչ չի կարող փոխել։ Մենք կարող ենք, եթե հրաժարվել անցյալից, ապա գոնե նրա վրա քող գցել։ Ես, օրինակ, հրաժարվել եմ հորս ոչ միայն սկզբունքներից, այլև անունից։ Հայրս եղել է կամ թերևս, հիմա էլ է բոնապարտիստ և կոչվում է Նուարտիե։ Ես ռոյալիստ եմ և կոչվում եմ դը Վիլֆոր։ Թող հին կաղնու մեջ ցամաքեն հեղափոխական հյութերը. դուք նայեցեք միայն նրա ճյուղին, որ զատվել է նրանից ու չի կարող և, թերևս, չի էլ ուզում բոլորովին պոկվել։ — Կեցցե՛ք, Վիլֆոր,— բացականչեց մարքիզը,— կեցցե՛ք։ Լավ ասացիք։ Ես էլ շարունակ մարքիզուհուն համոզել եմ մոռանալ անցյալը, բայց հաջողու-թյուն չեմ ունեցել։ Հուսով եմ, որ դուք ավելի երջանիկ կլինեք։ — Լա՛վ,— ասաց մարքիզուհին,— մոռանանք անցյալը. ես ինքս էլ եմ ուզում։ Բայց փոխարենը Վիլֆորը պետք է ապագայում անդրդվելի լինի։ Մի՛ մոռացեք, Վիլֆոր, որ մենք ձեզ համար երաշխավոր ենք եղել նորին մեծու-թյան առաջ, որ նորին մեծությունը երաշխավորությամբ համաձայնեց մո-ռանալ (տիկինը մեկնեց նրան ձեռքը), ինչպես և ես մոռանում եմ ձեր խնդ-րանքով։ Բայց եթե ձեր ձեռքն ընկնի որևէ դավադիր, ապա հիշեցեք. ձեզ ավե-լի խիստ են հետևում, քանզի դուք պատկանում եք մի ընտանիքի, որն ինքը, թերևս, հարաբերություններ ունի դավադիրների հետ։ — Ավա՜ղ, տիկին,— պատասխանեց Վիլֆորը,— իմ պաշտոնը և մանա-վանդ այն ժամանակը, որ մենք ապրում ենք, ինձ պարտավորեցնում են խիստ լինել։ Եվ ես խիստ կլինեմ։ Արդեն մի քանի անգամ ինձ վիճակվել է մեղադրող լինել քաղաքական գործերով, և այդ տեսակետից ես ինձ ցույց եմ տվել։ Դժբախտաբար դա դեռևս վերջը չէ։ — Կարծո՞ւմ եք,— պատասխանեց մարքիզուհին։ — Ես վախենում եմ դրանից։ Էլբա կղզին չափազանց մոտ է Ֆրանսիային։ Նապոլեոնի ներկայությունը մեր ափերին, գրեթե մեր աչքի առաջ, սատարում է նրա կողմնակիցների հույսը։ Մարսելը լեցուն է կես ռոճիկով ապրող զինվորականներով։ Նրանք անդադար առիթ են որոնում ռոյալիստների հետ կռվի բռնվելու։ Այստեղից էլ, ահա, մենամարտերը բարձրաշխարհիկ անձանց միջև, իսկ հասարակ ժողովրդի մեջ՝ դանակակռիվը։ — Այո,— ասաց կոմս դը Սալվիեն՝ մարքիզ դը Սեն-Մերանի հին բարեկամը և կոմս դը Արտուայի սենեկապետը։— Բայց մի՞թե դուք չգիտեք, որ Սրբազան Դաշինքը ցանկանում է տեղափոխել նրան։ — Այո՛, այո՛, այդ մասին խոսում էին, երբ մենք մեկնում էինք Փարիզից։ Բայց ո՞ւր պիտի ուղարկեն նրան։ — Սուրբ Հեղինե՞։ — Սուրբ Հեղինե՞։ Ի՞նչ բան է դա,— հարցրեց մարքիզը։ — Կղզի է, երկու հազար կիլոմետր այստեղից հեռու, հասարակածի մյուս կողմը,— պատասխանեց կոմսը։ — Երանի՜ թե։ Վիլֆորն իրավացի է. խելագարություն է այդպիսի մի մարդու թողնել Կորսիկայի, Նեապոլի և Իտալիայի միջև, որոնցից առաջինում նա ծնվել է, երկրորդում դեռ թագավորում է իր փեսան, իսկ երրորդում նա ցանկանում էր թագավորություն ստեղծել իր որդու համար։ — Դժբախտաբար,— ասաց Վիլֆորը,— գոյություն ունեն 1814-ին կնքված պայմանագրերը, և Նապոլեոնին չի կարելի դիպչել առանց այդ պայմանագրերը խախտելու։ — Ուրեմն պետք է խախտել,— ասաց կոմս դը Սալվիեն։— Նա այնքան էլ փափկանկատ չէր, երբ հրամայեց գնդակահարել Էնգիենի տարաբախտ դուքսին։ — Սքանչելի՜ որոշում,— ասաց մարքիզուհին։— Սրբազան Դաշինքը Եվրոպան կազատի Նապոլեոնից, իսկ Վիլֆորը նրա կուսակիցներից կազատի Մարսելը։ Կամ թագավորը թագավորում է, կամ ոչ. եթե թագավորում է, նրա կառավարությունը պետք է լինի զորեղ, իսկ նրա կատարողները՝ անդրդվելի։ Միայն այդ կերպ կարելի է կանխել չարիքը։ — Դժբախտաբար, տիկի՛ն,— ասաց Վիլֆորը ժպտալով,— թագավորական դատախազի օգնականը չարիքը տեսնում է միայն այն ժամանակ, երբ այն արդեն տեղի է ունեցել։ — Ուրեմն նա պետք է այն ուղղի։ — Ես կարող էի ասել, տիկի՛ն, որ մենք չարիքներ չենք ուղղում, այլ վրեժ ենք լուծում նրա համար, և այդքանը միայն։ — Ա՜խ, պարոն դը Վիլֆոր,— ասաց դեռատի և գեղեցիկ մի աղջիկ՝ կոմս դը Սալվիեի դուստրը, օրիորդ դը Սեն-Մերանի ընկերուհին,— աշխատեք որևէ հետաքրքիր դատավարություն սարքել, քանի դեռ գտնվում եք Մարսելում։ Ես երբեք չեմ տեսել երդվյալների դատարանը, ասում են, շատ հետաքրքրական է։ — Այո, իսկապես շատ հետաքրքրական է,— պատասխանեց թագավո-րական դատախազի օգնականը։— Այն արդեն արհեստական ողբերգություն չէ, այլ իսկական դրամա, ոչ թե շինծու, այլ իսկական տառապանք։ Մարդը, որին դուք տեսնում եք, ներկայացումը վերջանալուց հետո ոչ թե գնում է տուն իր ընտանիքի հետ հանգիստ ընթրելու և անկողին մտնելու, որպեսզի վաղը վերստին ամեն ինչ սկսի սկզբից, այլ գնում է բանտ, ուր նրան սպասում է դահիճը։ Այնպես գրգռիչ զգայություններ փնտրող ներվային անձանց համար ավելի լավ տեսարան չի կարող լինել։ Անհո՛գ եղեք, եթե առիթ ներ-կայանա, չեմ հապաղի օգտվել նրանից։ — Նրա խոսքերից մենք սարսռում ենք... Իսկ ինքը ծիծաղում է,— ասաց Ռենեն գունատվելով։ — Հապա ի՞նչ կուզեիք։ Սա մենամարտ է... Ես արդեն հինգ թե վեց անգամ մահապատիժ եմ պահանջել քաղաքական ու այլ մեղադրյալների համար... Ո՞վ գիտե, թե հիմա խավարի մեջ քանի դաշույն է սրվում կամ նրանցից քանիսն արդեն ուղղված են իմ դեմ։ — Աստվա՜ծ իմ,— բացականչեց Ռենեն։— Մի՞թե լուրջ եք ասում, դը Վիլֆոր։ — Միանգամայն լուրջ,— պատասխանեց Վիլֆորը ժպտալով։— Եվ այդ հետաքրքրական դատավարություններից, որոնց կոմսուհին ծարավի է հետաքրքրասիրությունից, իսկ ես փառամոլությունից դրդված, ինձ սպառնացող վտանգն ավելի կսաստկանա։ Մի՞թե Նապոլեոնի զինվորները, որ սովոր են կուրորեն գնալ թշնամու վրա, մտածում գնդակն արձակելիս կամ սրով հարվածելիս։ Մի՞թե նրանց ձեռքը կդողա սպանել մի մարդու, որին համարում են իրենց անձնական թշնամին, երբ առանց փոքր-ինչ մտածելու սպանում են ռուսին, ավստրիացուն կամ հունգարացուն, որի երեսը երբեք չեն տեսել։ Բայց և այնպես, վտանգն անհրաժեշտ է, այլապես մեր արհեստն արդարացում չէր ունենա։ Ես ինքս խանդավառվում եմ, երբ մեղադրյալի աչքերի մեջ տեսնում եմ մոլեգնության բռնկումը։ Դա ինձ ուժ է տալիս։ Դա արդեն դատավճիռ չէ, այլ ճակատամարտ, ես կռվում եմ նրա հետ, նա պաշտպանվում է, ես հասցնում եմ նոր հարված, և ճակատամարտը վերջանում է, ինչպես ամեն մի ճակատամարտ, հաղթանակով կամ պարտությամբ։ Ահա թե ինչ կնշանակի հանդես գալ դատարանում։ Վտանգը հարուցում է պերճախոսություն։ Եթե իմ ճառից հետո մեղադրյալը ինձ ժպտում է, ապա ես պետք է մտածեմ, որ վատ եմ խոսել, որ իմ խոսքերը եղել են անգույն, թույլ, անարտահայտիչ։ Պատկերացրեք, թե ինչպիսի հպարտությամբ է լցվում մեղադրյալի հանցավորությանը համոզված դատախաղի հոգին, երբ նա տեսնում է, որ հանցագործը գույնը գցում է և գլուխը խոնարհում փաստարկների ծանրության և նրա պերճախոսության հարվածների տակ։ Խոնարհվում է հանցագործի գլուխը և ընկնում։ Ռենեն կամացուկ ճչաց։ — Ինչպե՜ս է խոսում,— նկատեց հյուրերից մեկը։ — Ահա հենց այդպիսի մարդիկ են պետք մեր ժամանակ,— ասաց մի ուրիշը։ — Վերջին դատավարության ժամանակ,— վրա բերեց երրորդը,— դուք հիասքանչ էիք, Վիլֆոր։ Հիշո՞ւմ եք այն սրիկային, որ մորթել էր իր հորը։ Դուք տառացիորեն սպանեցիք այդ հանցագործին, նախքան դահիճը ձեռք կտար նրան։ — Օ՜, հայրասպաններին ես չեմ մեղքանում։ Այդպիսի մարդկանց համար չկա բավականաչափ ծանր պատիժ,— ասաց Ռենեն։— Բայց դժբախտ քաղաքա-կան հանցագործները... — Նրանք ավելի վատ են, Ռենե, քանզի թագավորը ժողովրդի հայրն է, իսկ թագավորին տապալել կամ սպանել ցանկանալը կնշանակի սպանել ցանկանալ երեսուներկու միլիոն մարդկանց հորը։ — Միևնույն է, պարոն դը Վիլֆոր,— ասաց Ռենեն։— Խոստացեք ինձ, որ ներողամիտ կլինեք այն մարդկանց նկատմամբ, ում համար ես ձեզ կխնդրեմ։ — Անհո՞գ եղեք,— պատասխանեց Վիլֆորը զմայլելի մի ժպիտով,— մենք միասին կգրենք մեղադրական եզրակացությունները։ — Սիրելիդ իմ,— ասաց մարքիզուհին,— զբաղվեք ձեր կոլիբրիներով<ref>Կոլիբրի — ամերիկյան չափազանց փոքրիկ թռչուն։</ref>, շնիկներով ու զգեստներով և ձեր ապագա ամուսնուն հնարավորություն տվեք իր գործն անելու։ Այսօր զենքը հանգստանում է, և հարգ ունի տոգան։ Այդ մասին մի իտալական իմաստուն խոսք կա։ — Cedant arma togae<ref>Զենքն իր տեղը կզիջի տոգային (լատ.)։</ref>,— ասաց Վիլֆորը։ — Ես չհամարձակվեցի լատիներեն ասել,— պատասխանեց մարքիզուհին։ — Ինձ թվում է, որ ինձ համար ավելի հաճելի կլիներ, եթե դու բժիշկ լինեիք,— շարունակեց Ռենեն։— Պատժող հրեշտակը, թեկուզ հրեշտակ է, ինձ միշտ ահ է պատճառել։ — Իմ բարի Ռենե,— շշնջաց Վիլֆորը, մի գորովալից հայացք նետելով դեռատի աղջկա վրա։ — Պարոն դր Վիլֆորը,— ասաց մարքիզը,— կլինի մեր նահանգի բարոյական ու քաղաքական բժիշկը։ Հավատա ինձ, աղջիկս, դա պատվավոր դեր է։ — Եվ դա կօգնի մոռանալու այն դերը, որ խաղացել է նրա հայրը,— ավե-լացրեց անուղղելի մարքիզուհին։ — Տիկին,— պատասխանեց Վիլֆորը մի տխուր ժպիտով,— արդեն պատիվ եմ ունեցել ձեզ զեկուցելու, որ իմ հայրը, ինչպես համենայնդեպս հուսով եմ, հրաժարվել է իր հին մոլորություններից, որ նա դարձել է կրոնի ու բարե-կարգության ջերմեռանդ բարեկամ, ավելի լավ ռոյալիստ, քան ես, քանզի նա ռոյալիստ է զղջումի բերումով, իսկ ես՝ կրքի։ Եվ Վիլֆորը մի հայացք նետեց ներկաների վրա, ինչպես անում էր դատարանում որևէ հոյակապ ճառից հետո՝ ստուգելով իր պերճախոսության ազդեցությունը հասարակության վրա։ — Ճիշտ է, Վիլֆոր,— ասաց կոմս դր Սալվիեն,— ես անցյալ օրը Տյուիլրիում նույն այդ խոսքերն ասացի արքունական մինիստրին, որը զարմանք էր ար-տահայտում մի ժիրոնդիստի որդու և Կոնդեի բանակում ծառայող մի սպայի դստեր ամուսնության առթիվ, և մինիստրն ինձ շատ լավ հասկացավ։ Թագավորն ինքը հովանավորում է միավորման այդ միջոցը։ Մեր մտքով իսկ չէր անցնում, թե նա մեզ լսում է, և հանկարծ խառնվեց մեր զրույցին ու ասաց. «Վիլֆորը (ուշադրություն դարձրեք, նա չասաց Նուարտիեն, այլ ընդգծեց Վիլֆոր անունը)։ Վիլֆորը,— ասաց թագավորը,— հեռու կգնա։ Նա արդեն լիովին կազմակերպված երիտասարդ է և իմ աշխարհին է պատկանում։ Ես գո-հունակությամբ իմացա, որ Սեն-Մերան մարքիզն ու մարքիզուհին իրենց աղջկան կնության են տալիս նրան, և ես ինքս նրանց խորհուրդ կտայի գլուխ բերել այդ ամուսնությունը, եթե նրանք իրենք առաջինը եկած չլինեին ինձնից թույլտվություն խնդրելու»։ — Թագավո՞րն է այդ ասել, կոմս,— գոչեց խանդավառված Վիլֆորը։ — Ես ձեզ հաղորդում եմ նրա սեփական խոսքերը։ Եվ եթե մարքիզը ցանկանա անկեղծ լինել, ապա կխոստովանի, որ նույն այդ խոսքերը թագավորն ասաց հենց նրան, երբ նա կես տարի առաջ թագավորին հայտնեց, թե մտա-դիր է իր աղջկան ձեզ կնության տալ։ — Ճիշտ է,— հաստատեց մարքիզը։ — Ուրեմն, ես ամեն ինչի համար պարտական եմ թագավորին։ Ինչեր չեմ անի նրան ծառայելու համար։ — Որպես այդպիսին դուք ինձ դուր եք գալիս,— ասաց մարքիզուհին,— դե հիմա խնդրեմ, թող դավադիր հանդես գա։ — Իսկ ես, մայրիկ,— ասաց Ռենեն,— աստծուն աղոթում եմ, որ ձեզ չլսի և որ նա պարոն դը Վիլֆորին ուղարկի միայն մանր գողեր, անօգնական սնանկացածներ ու երկչոտ խաբեբաներ։ Այն ժամանակ ես հանգիստ կքնեմ։ — Դա նույնն է, թե բժշկին ցանկանալ միայն գլխացավեր, պեպեններ, պիծակի խայթոցներ,— ասաց Վիլֆորը ծիծաղելով։— Եթե դուք ցանկանում եք, որ ես թագավորական դատախազ դառնամ, ապա, ընդհակառակը, ինձ ցանկացեք սարսափելի հիվանդություններ, որոնց բուժումը բժշկին պատիվ է բերում։ Այդ պահին, ասես թե բախտը հենց Վիլֆորի ցանկությանն էր սպասում, ներս մտավ սպասյակը և մի քանի խոսք ասաց նրա ականջին։ Վիլֆորը, ներողություն խնդրելով, վեր կացավ սեղանից և մի քանի րո-պե անց վերադարձավ գոհունակության ժպիտը շուրթերին։ Ռենեն իր փեսացուին նայեց հիացումով։ Նրա կապույտ աչքերը պայ-ծառ շողում էին փոքրիկ այտամորուքներով շրջանակված գունատ դեմքի վրա, այդ պահին նա իսկապես որ շատ գեղեցիկ էր։ Ռենեն անհամբեր սպասում էր, որ նա բացատրեր իր հանկարծակի հեռանալու պատճառը։ — Հենց նոր դուք ցանկություն հայտնեցիք, որ ձեր ամուսինը բժիշկ լիներ,— ասաց Վիլֆորը,— ահավասիկ իմ և էսկուլապի (դեռևս այդպես էին խոսում 1815 թվին) աշակերտների միջև որոշ նմանություն կա։ Ես իմ ժամանակի տերը չեմ։ Ինձ գտան նույնիսկ այստեղ, ձեր կողքին, մեր նշանադրության օրը։ — Իսկ ինչո՞ւ ձեզ դուրս կանչեցին,— հարցրեց մանկամարդ աղջիկը փոքր-ինչ անհանգստացած։ — Ավաղ, հիվանդի համար, որը եթե հավատալու լինենք լսածիս, շատ ծանր վիճակի մեջ է։ Դեպքը բավական լուրջ է, և հիվանդությունը կառափնարան է սպառնում։ — Աստված իմ,— ճչաց Ռենեն գունատվելով։ — Ինչ եք ասո՜ւմ,— բացականչեցին հյուրերը միաբերան։ — Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է ոչ ավելի և ոչ պակաս քան մի բոնապարտիստական դավադրության։ — Մի՞թե,— գոչեց մարքիզուհին։ — Ահա թե ինչ է ասված ամբաստանագրի մեջ։ Եվ Վիլֆորը կարդաց. ''«Գահի և հավատի մի բարեկամ պարոն թագավորական դատախազին տեղեկացնում է, որ այսօր Իզմիրից ժամանած և ճանապարհին Նեապոլ և Պորտո Ֆերայո մտած «Փարավոն» նավի նավապետի օգնական Էդմոն Դանտեսը Մյուրատից նամակ է տարել ուզուրպատորին, իսկ ուզուրպա-տորից էլ նամակ է բերել Փարիզի բոնապարտիստական կոմիտեին։'' ''Եթե նա ձերբակալվելու լինի, նրա հանցանքը մերկացնող նամակը կգտնվի նրա մոտ կամ նրա հոր տանը, կամ «Փարավոնի վրա՝ նրա նավախցում»։'' — Սպասեցեք,— ասաց Ռենեն,— այս նամակը ստորագրված և հասցեագրված է ոչ թե ձեզ, այլ թագավորական դատախազին։ — Այո, բայց թագավորական դատախազը բացակայում է։ Նամակը հանձնել են նրա քարտուղարին, որին հանձնարարված է բացել ստացված նա-մակները։ Նա բացել է այդ նամակը, մարդ է ուղարկել ինձ կանչելու և ինձ տանը չգտնելով՝ ինքը ձերբակալելու հրաման է արձակել։ — Ուրեմն մեղավորը ձերբակալվա՞ծ է,— հարցրեց մարքիզուհին։ — Այսինքն՝ մեղադրյալը,— ուղղեց Ռենեն։ — Այո, ձերբակալված է,— պատասխանեց Վիլֆորը,— և, իսկապես ես արդեն ասացի օրիորդ Ռենեին, եթե նրա մոտ գտնեն նամակը, ապա պացիենտիս հիվանդությունը վտանգավոր է։ — Իսկ որտե՞ղ է այդ դժբախտը,— հարցրեց Ռենեն։ — Սպասում է իմ գրասենյակում։ — Գնացեք, բարեկամս,— ասաց մարքիզը,— զանց մի առեք ձեր պարտականությունները։ Թագավորական ծառայությունը պահանջում է ձեր անձնական ներկայությունը, ուրեմն գնացեք, ուր կանչում է թագավորական ծառայությունը։ — Ախ, պարոն դը Վիլֆոր,— բացականչեց Ռենեն՝ աղերսագին ծալելով ձեռքերը։— Ներողամիտ եղեք, այսօր մեր նշանադրության օրն է։ Վիլֆորը շրջան գործեց սեղանի շուրջը և, հենվելով այն աթոռի թիկ-նակին, որի վրա նստած էր իր հարսնացուն, ասաց. — Ի սեր ձեր հանգստության՝ խոստանում եմ անել, ինչ որ կարելի է։ Բայց եթե փաստարկներն անվիճելի են, եթե մեղադրանքն իրավացի է, հարկ կլինի հնձել այդ բոնապարտիստական մոլախոտը։ Ռենեն ցնցվեց «հնձել» բառը լսելիս, քանզի այդ մոլախոտը գլուխ ուներ։ — Մի լսեք նրան, Վիլֆոր,— ասաց մարքիզուհին,— դա երեխայություն է։ Նա կընտելանա։ Եվ մարքիզուհին Վիլֆորին մեկնեց իր չորուկ ձեռքը, որը նա համբուրեց՝ նայելով Ռենեին։ Նրա աչքերն ասում էին. «Ես համբուրում եմ կամ, համենայնդեպս, կցանկանայի համբուրել ձեր ձեռքը»։ — Տխուր նախանշան,— շշնջաց Ռենեն։ — Վերջ տուր, Ռենե,— ասաց մարքիզուհին։— Դու ինձ համբերությունից հանում ես քո երեխայական արարմունքով։ Կցանկանայի իմանալ ի՞նչն է ավելի կարևոր, պետության բա՞խտը, թե քո զգայական քմահաճույքները։ — Ախ, մայրիկ,— հառաչեց Ռենեն։ — Մարքիզուհի, ներեցեք ձեր վատ ռոյալիստուհուն,— ասաց դը Վիլֆո-րը,— խոստանում եմ ձեզ, որ թագավորական դատախազի օգնականի պարտականությունը կկատարեմ ամենայն ջանասիրությամբ, այսինքն՝ կլինեմ անողոք։ Բայց մինչ դատախազի օգնականը մարքիզուհուն ասում էր այդ խոս-քերը, փեսացուն գաղտագողի նայում է հարսնացուին, և նրա հայացքն ասում էր. «Անհոգ եղեք, Ռենե, ձեր սիրույն ես ներողամիտ կլինեմ»։ Ռենեն նրան պատասխանեց մի գորովալից ժպիտով, և Վիլֆորը հե-ռացավ երանությամբ համակված։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic