Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 60=== Այսպես, մենք հանգամանորեն ներկայացրինք մետաֆիզիկան ըստ իր սուբյեկտիվ հնարավորության, ինչպես այն իրականում տրված է մարդկային բանականությանը ''բնական հակման'' մեջ, ասել է թե՝ մի բանում, որը կազմում է վերջինի հետազոտության գլխավոր նպատակը։ Մինչդեռ մենք գտանք, որ մեր բանականության այսպիսի հակվածության այդ ''սոսկ բնական'' կիրառությունը, եթե չկա սանձահարող և սահմաններ դնող դիսցիպլին, որը հնարավոր է միայն գիտական քննադատության շնորհիվ, հանգեցնում է մեզ անդրազանց, մասամբ ընդամենը թվացյալ, մասամբ էլ իրարամերժ ''դիալեկտիկական'' հետևությունների. բացի այդ, նման իմաստակող մետաֆիզիկան չի նպաստում բնության ճանաչողությանը և նույնիսկ վնասարար է, այնպես որ դեռևս հետազոտության արժանի խնդիր է մնում ''բնության նպատակները'' գտնելը, որոնք կարող են թիրախ լինել մեր բանականության մեջ տրանսցենդենտ հասկացությունների նկատմամբ եղած հակվածության համար, քանզի բնության մեջ առկա ամեն բան սկզբնապես պետք է դրված լինի որևէ օգտակար նպատակով։ Այսպիսի հետազոտությունն իսկապես դժվար է, և ես խոստովանում եմ, որ այն, ինչ կարող եմ ասել այս առիթով, ինչպես և բնության առաջին նպատակներին առնչվող ամեն բան, կլինի ընդամենը ենթադրություն, ինչն այս դեպքում թույլատրելի է ինձ, քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մետաֆիզիկական դատողությունների օբյեկտիվ նշանակալիությանը, այլ դրանց նկատմամբ բնական հակվածությանը, հետնաբար այդ հարցն ընկած է մետաֆիզիկայի սիստեմից դուրս՝ մարդաբանության ոլորտում։ Դիտարկելով բոլոր տրանսցենդենտալ գաղափարները, որոնց համակցությունը կազմում է բնական զուտ բանականության ճշմարիտ խնդիրը, որը վերջինիս ստիպում է թողնել սոսկ բնության դիտարկումը, դուրս գալ ամեն հնարավոր փորձի սահմաններից և այդ ձգտման մեջ ստեղծել մի բան (լինի այն գիտություն թե իմաստակում), որ կոչվում է մետաֆիզիկա, ես գալիս եմ այն կարծիքին, թե այս բնական հակվածությունն ուղղված է ազատելու մեր ըմբռնումը փորձի կապանքներից և սոսկ բնության դիտարկման սահմաններից այնքան, որ վերջինս առնվազն տեսնի իր առջև դատողականության համար առարկաներ բովանդակող մի բաց ոլորտ, առարկաներ, որոնց անհնար է հասու լինել զգայականությամբ, ընդ որում ոչ թե հանուն դրանց սպեկուլյատիվ հետազոտության (քանի որ մենք չենք գտնի ոտք դնելու համար համապատասխան հող), այլ որպեսզի պրակտիկ սկզբունքները, որոնք իրենց անհրաժեշտ սպասման և հույսի համար տեղ չգտնելով՝ չէին կարողանում հասնել այն համընդհանրությանը, որի կարիքը բանականությունն ունի բարոյական նկատառումներով...<ref>Նշված նախադասությունը քերականորեն և իմաստորեն կոռեկտ չէ։ Ֆորլենդերը (I. Kant, Prolegomena, Leipzig, 1920, S. 137) բերում է տարբեր հեղինակների առաջարկած լրացման տարբերակներ։ Այսպես, «որպեսզի պրակտիկ սկզբունքները...» հատվածից հետո երդմանը (1-ին հրատ.) առաջարկում է դնել «...սպեկուլյացիայի ոլորտից դուրս ազատ տարածություն ստանան» ֆրազը։ Ռոզենկրանցը (ըստ Շոպենհաուերի)՝ «...կարողանան նշանակություն ունենալ մեզ համար», Շուլցը՝ «...այդ համընդհանրության մեջ կարողանան տարածվել», Էրդմանը (2-րդ հրատ.)՝ «...առնվազն ընդունվեն իբրև հնարավոր»։ Հարտենշտայնը փոխել է ամբողջ նախադասության կառուցվածքը, այսպես, «քանի որ բարոյական սկզբունքները, առանց, և այլն»։</ref> Եվ այսպես, ես գտնում եմ, որ ''հոգեբանական'' գաղափարը, նույնիսկ եթե շատ քիչ ըմբռնեմ զուտ և փորձի բոլոր հասկացություններից վեր խոյացող մարդկային հոգու բնույթը, առնվազն բավականաչափ հստակ ցույց է տալիս այդ հասկացությունների պակասավորությունը և դրանով հեռացնում է ինձ մատերիալիզմից, որպես բնության բացատրության համար անպետք հոգեբանական հասկացությունից, որը նաև նեղում է բանականությանը պրակտիկ առումով։ Այսպես էլ ''տիեզերաբանական'' գաղափարները, ցույց տալով, որ բնության ամեն հնարավոր ճանաչողություն պակասավոր է բանականության օրինական հարցերը բավարարելու համար, պահպանում են մեզ նատուրալիզմից, որը ցանկանում է բնությունը ներկայացնել որպես ինքնաբավ մի բան։ Ի վերջո, քանի որ զգայահասու աշխարհում ամեն բնական անհրաժեշտություն պայմանավորված է և միշտ ենթադրում է իրի կախում մեկ այլ իրից, իսկ չպայմանավորված անհրաժեշտությունը պետք է փնտրվի միայն զգայահասու աշխարհից տարբեր պատճառի միասնության մեջ, իսկ նրա պատճառականությունը, որը վերստին, եթե նա միայն բնություն լիներ, երբեք չէր բացատրի պատահականի գոյությունը որպես իր հետևանքի, ապա բանականությունը ''աստվածաբանական'' գաղափարի միջոցով ազատվում է ֆատալիզմի<ref>''Ֆատալիզմ'' (լատ. fatum - ճակատագիր, բախտ) - աշխարհայեցողություն, ըստ որի մարդկային իրականության դրսևորման ցանկացած փուլ պայմանավորված է նախասահմանված կարգով, հետևաբար մերժվում են ազատությունը և ընտրությունը։</ref> իբրև առաջին սկզբունքից զուրկ բնության կապի մեջ եղած կույր անհրաժեշտությունից, ինչպես նաև այդ սկզբունքի պատճառականության մեջ եղած ֆատալիզմից և տանում է դեպի ազատ պատճառի հասկացություն, այսինքն՝ գերագույն ինտելիգենցիա։ Այսկերպ տրանսցենդենտալ գաղափարները ծառայում են ոչ թե մեզ դրական ինչ-որ բան սովորեցնելու, այլ ''մատերիալիզմի, նատուրալիզմի''<ref>''Նատուրալիզմ'' (ֆրանս. naturalisme, լատ. natura - բնություն) - աշխարհայեցողություն, ըստ որի իրականությունը բացատրելիս հարկավոր է ղեկավարվել բնական սկզբունքներով և չդիմել գերբնականի օգնությանը։ Նատուրալիզմը ամենատարածված հոսանքներից էր XVII—XVIII դդ. արևմտյան փիլիսոփայության մեջ։</ref> և ''ֆատալիզմի'' հանդուգն և բանականության ոլորտը նեղացնող պնդումները վերացնելու համար և դրանով սպեկուլյացիայի ոլորտից դուրս տարածություն բացելու բարոյական գաղափարների համար, ինձ թվում է՝ սա որոշ չափով բացատրում է վերոհիշյալ բնական հակվածությունը։ Պրակտիկ օգուտը, որ կարող է բերել միայն սպեկուլյատիվ գիտությունը, ընկած է այդ գիտության սահմաններից դուրս, հետևաբար կարող է դիտվել սոսկ իբրև սխոլիա և ինչպես բոլոր սխոլիաները գիտության մաս չի կազմում։ Այնուամենայնիվ այդ հարաբերությունը առնվազն գտնվում է փիլիսոփայության սահմանների ներսում, հատկապես այն փիլիսոփայության, որը քաղում է զուտ բանականության աղբյուրներից, որտեղ բանականության սպեկուլյատիվ կիրառությունը մետաֆիզիկայում անհրաժեշտաբար պետք է միասնական լինի բարոյականության մեջ պրակտիկ կիրառության հետ։ Այդ իսկ պատճառով զուտ բանականության անխուսափելի դիալեկտիկան, որը մետաֆիզիկայում դիտվում է որպես բնական հակվածություն, բացատրության է արժանի ոչ միայն իբրև երևություն, որը հարկավոր է բացահայտել, այլև, եթե հնարավոր է, իբրև ''բնության կազմվածք'' համաձայն իր նպատակի, թեև այդ գործը, լինելով գերարժանի, իրավացիորեն չպետք է պահանջվի բուն մետաֆիզիկայից։ Երկրորդ՝ մետաֆիզիկայի բովանդակության համար, սակայն, արդեն հարազատ սխոլիա պետք է համարել «Զուտ բանականության քննադատության» մեջ (էջ 647-668)<ref>Տե՛ս «Kritik der reiner Vernunft», I. Kant, Hamburg, 1990, SS. 604-624, T. 3 Сочинений, Москва, 1964, стр. 551-569։</ref> արծարծվող հարցերի լուծումը։ Իսկապես, այնտեղ շարադրվում են բանականության որոշ սկզբունքներ, որոնք a priori որոշարկում են բնության կարգը կամ ավելի ճիշտ՝ դատողականությունը, որը փորձի միջոցով պիտի փնտրի իր օրենքները։ Թվում է, թե այդ սկզբունքները փորձի նկատմամբ կոնստիտուտիվ և օրենսդիր են, թեև բխում են միայն բանականությունից, որն ի տարբերություն դատողականության չպետք է դիտվի որպես հնարավոր փորձի սկզբունք։ Իսկ հիմնվում է արդյոք այս համապատասխանությունը այն բանի վրա, որ այնպես, ինչպես բնությունն է հատուկ երևույթներին կամ դրանց աղբյուրին՝ զգայականությանը, բայց ոչ թե ինքնին, այլ դատողականության նկատմամբ զգայականության հարաբերության մեջ, այնպես էլ դատողականությանը կարող է հատուկ լինել իր կիրառության ողջ միասնությունը հանուն ընդհանուր հնարավոր փորձի (սիստեմի մեջ) միայն բանականության հարաբերությամբ, այնպես, որ փորձն էլ միջնորդավորված կերպով ենթարկված լինի բանականության օրենսդրությանը,- այս հարցի շուրջ թող շարունակեն կշռադատել նրանք, ովքեր ցանկանում են ուսումնասիրել բանականության բնույթը նաև մետաֆիզիկայում նրա ունեցած կիրառությունից դուրս, նույնիսկ համընդհանուր սկզբունքներում՝ սիստեմատիկ տեսքի բերելու համար բնական պատմությունն ընդհանրապես։ Չէ՞ որ իմ գրվածքում ես թեև կարևորեցի այդ խնդիրը, սակայն չփորձեցի այն լուծել<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Քննադատության ընթացքում ես միշտ ձգտել եմ ոչինչ բաց չթողնել նրանից, ինչը կարող էր լիակատարության հասցնել զուտ բանականության բնույթի ուսումնասիրությունը, անգամ եթե այն թաքնված լիներ շատ խորը։ Յուրաքանչյուր ոք այսուհետև կարող է ուզածին չափ ընդարձակել իր ուսումնասիրությունը, միայն թե նրան ցույց տրվի, թե ինչպիսի ուսումնասիրություններ դեռևս կան առջևում, իսկապես, դա միանգամայն սպասելի է նրանից, ով հանձն է առել չափել ամբողջ այդ դաշտը, որպեսզի հետագայում թողնի այն ուրիշներին գալիք մշակման և նախընտրելիք բաշխման համար։ Սրան են վերաբերում նաև մեր երկու սխոլիաները, որոնք, հաշվի առնելով դրանց չորությունը, հարկ չկա առաջարկել սիրողներին, այնպես որ կներկայացվեն միայն գիտակներին։</ref>։ Արդ, ես ավարտում եմ իմ առաջադրած գլխավոր հարցի,-ինչպե՞ս է հնարավոր մետաֆիզիկան ընդհանրապես,- անալիտիկ լուծումը՝ բարձրանալով այնտեղից, որտեղ նրան իսկապես տրված է կիրառություն, առնվազն հետևանքներում, մինչև նրա հնարավորության հիմունքները։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic