Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Խմբերգեր «Վէմ»֊ից
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
==8== <poem> ՜Օ, Հայր, մենք ողջունում ենք քո խօսքերը։ Եւ մենք քաջալերւում ենք ապագայի համար՝ Յիշելով անցեալը։ Հեթանոսները մօտեցել են քո թողած ժառանգութեանը Եւ պղծել են քո տաճարը։ Ո՞վ է նա, որ եկել է Եդեմից։ Նա մենակ է աշխատեցրել գինու ճմլիչը։ Եկաւ մէկը, որը խօսեց Երուսաղէմի ամօթանքի Եւ սուրբ վայրերի ապականման մասին. Ճգնաւոր Պետրոսը՝ խարազանիչ բառերով ։ Իսկ նրա ունկնդիրների մէջ կային մի քանի բարի մարդիկ, Շատերը, որոնք չար էին, Եւ մեծամասնութիւնը, որոնք ոչ բարի էին, ոչ էլ չար, բոլոր մարդկանց նման բոլոր տեղերում։ Ոմանք գնացին՝ փառքի սիրուց, Ոմանք գնացին, որովհետեւ անհանգիստ էին ու հետաքրքրասէր, Ոմանք ագահ էին ու խանդոտ։ Շատերը թողեցին իրենց մարմինները Սիրիայի ուրուրներին Կամ ցիրուցան եղան ծովում՝ ճանապարհի երկայնքով։ Շատերը թողեցին իրենց հոգիները Սիրիայում, Ապրելով՝ անբարոյականութեան մէջ ընկղմուած։ Շատերը վերադարձան բոլորովին կործանուած, Հիւանդ ու աղքատ, դիմաւորուելով տան շէմին, իրենց տան տէր դարձած օտարականի կողմից. Եկան տուն՝ խելագարուած Արեւելքի արեւից Եւ Սիրիայի եօթ մահացու մեղքերից։ Բայց մեր Թագաւորը յաջողել է Ակրէում։ Եւ չնայած ամբողջ անպատւութեանը, Ջարդած արժէքներին, ջարդած կեանքերին, Ջարդած հաւատին այս կամ այն տեղում, Մնացել էր մի բան, որը աւելի կարեւոր է քան Ձմռան երեկոներին ծերունիների պատմած հեքիաթները։ Դա միայն կարելի է վերագրել հաւատին։ Մի քանիսի ամբողջական հաւատը, Շատերի մասնակի հաւատը, Ոչ թէ ագահութիւնը, անբարոյականութիւնը, դաւաճանութիւնը, Նախանձը, ծուլութիւնը, շատակերութիւնը, խանդը, հպարտութիւնը. Սրանցով չեղան խաչակրաց արշաւանքները, Այլ, սրանցով խորտակուեցին։ Յիշէ´ք, որ հաւատը մարդկանց քաշեց իրենց տնից՝ Թափառող քարոզչի կոչով։ Մեր ժամանակաշրջանը չափաւոր պարկեշտութեան Եւ չափաւոր անբարոյականութեան ժամանակաշրջան է, Երբ մարդիկ չեն հրաժարուի Խաչից, Որովհետեւ նրանք երբեք չեն ստանձնի դա։ Բայց եւ այնպէս, ոչինչ անհնարին չէ Հաւատի ու համոզմունքի տէր մարդկանց համար։ Ուրեմն կատարելագործենք մեր կամքը։ ՜Ո՜վ, Աստուած, օգնիր մեզ։ </poem>
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Խմբերգեր «Վէմ»֊ից
(section)
Add topic