Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===§ 5=== Վերը մենք տեսանք անալիտիկ և սինթետիկ դատողությունների միջև եղած վիթխարի տարբերությունը։ Անալիտիկ դրույթների հնարավորությունը կարելի է հասկանալ շատ հեշտ, քանի որ դրանք հիմնվում են բացառապես հակասության օրենքի վրա։ A posteriori սինթետիկ դրույթների հնարավորությունը, այն է՝ այնպիսի դրույթների, որոնք քաղվում են փորձից, նույնպես որևէ առանձին բացատրության կարիք չունի, որովհետև ինքը փորձը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընկալումների անընդհատ կապակցում (սինթեզ)։ Մեզ մնում են, այսպիսով, միայն a priori սինթետիկ դրույթները, որոնց հնարավորությունը հարկ է փնտրել կամ էլ հետազոտել, քանի որ այն պետք է հիմնվի հակասության օրենքից տարբեր սկզբունքների վրա։ Սակայն մենք կարիք չունենք այստեղ սկզբից փնտրելու այդպիսի դրույթների ''հնարավորությունը'', այն է՝ հարցնել, թե հնարավոր են արդյոք այդ դրույթները, որովհետև դրանք բավականին շատ են և, ընդ որում, տրված են անվիճարկելի հավաստիությամբ, ու քանի որ մեթոդը, որով ներկայումս առաջնորդվում ենք, պիտի լինի անալիտիկ, ապա կսկսենք այն բանից, որ նման սինթետիկ, սակայն բանականության զուտ իմացություն իսկապես գոյություն ունի։ Իսկ այնուհետև մենք պիտի ''հետազոտենք'' այդ հնարավորության հիմունքը և հարցնենք, թե ինչպես է հնարավոր այդ իմացությունը, որպեսզի վերջինիս հնարավորության սկզբունքների հիման վրա որոշարկենք դրա կիրառության պայմանները, ոլորտն ու սահմանները։ Այսպիսով, դպրոցական ճշգրտությամբ արտահայտված բուն խնդիրը, որից կախված է ամենը, հետևյալն է. ''Ինչպե՞ս են հնարավոր a priori սինթետիկ դրույթները։'' Վերը ձգտելով հանրամատչելի լինել՝ ես փոքր-ինչ այլ կերպ արտահայտեցի այն, այսինքն՝ որպես հարց զուտ բանականությունից իմացության մասին, այս անգամ ես կարող էի դա անել առանց վնաս հասցնելու պահանջված ըմբռնմանը։ Քանի որ այստեղ մենք գործ ունենք բացառապես մետաֆիզիկայի և վերջինիս աղբյուրների հետ, ապա յուրաքանչյուր ոք, համաձայն վերը նշված նկատառումների, հուսով եմ, մշտապես կհիշի, որ երբ մենք այստեղ խոսում ենք իմացության մասին զուտ բանականությունից, ապա խոսքը վերաբերում է ոչ թե անալիտիկ, այլ բացառապես սինթետիկ իմացությանը<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Իմացության հետզհետե առաջխաղացման ընթացքում դասական դարձած որոշ տերմիններ, որոնք գալիս են դեռևս գիտության մանուկ ժամանակներից, հետագայում անխուսափելիորեն ճանաչվում են անբավարար և անտեղի, և դրանց նոր ու ավելի տեղին կիրառությունը ենթարկվում է հնի հետ խառնվելու վտանգին։ Անալիտիկ մեթոդը, քանզի այն հակադիր է սինթետիկ մեթոդին, բոլորովին էլ անալիտիկ դրույթների համակցություն չէ. այն սոսկ նշանակում է, որ մենք սկսում ենք մի բանից, որը փնտրում ենք, ինչպես եթե այն տրված լիներ, և գալիս ենք այն պայմաններին, որոնց առկայությամբ միայն հնարավոր է վերջինս։ Այս մեթոդի դեպքում ավելի հաճախ օգտվում են լոկ սինթետիկ դրույթներից, ինչպես օրինակ մաթեմատիկական անալիզի դեպքում, և այն ավելի ճիշտ կլիներ կոչել ''ռեգրեսիվ'' մեթոդ՝ ի տարբերություն սինթետիկ կամ ''պրոգրեսիվ մեթոդի''։ Անալիտիկա անվանումը հանդիպում է նաև որպես տրամաբանության գլխավոր մասի անվանում և իրենից ներկայացնում է ճշմարտության տրամաբանություն ու հակադրվում է դիալեկտիկային, անկախ այն բանից, թե ինչպիսին են սրան պատկանող իմացությունները՝ անալիտիկ, թե սինթետիկ։</ref>։ Այս խնդրի լուծումից է ամբողջությամբ կախված մետաֆիզիկայի հարատևությունը կամ անկումը, հետևաբար նաև՝ նրա գոյությունը։ Ինչպիսի ճշմարտացիության պատրանքով էլ ինչ-որ մեկն առաջադրի նրանում իր պնդումները և հետևությունների ինչպիսի կույտ էլ դիզի, եթե նա մինչ այդ չի պատասխանել նշված հարցին, ապա ես իրավունք ունեմ ասելու, որ այդ ամենը դատարկ, անհիմն փիլիսոփայություն է և կեղծ իմաստություն։ Դու խոսում ես զուտ բանականության միջոցով և, այսպես ասած, հավակնում ես a priori իմացություններ ստեղծել, ինչը անում ես՝ ոչ միայն տրված հասկացությունները տարրալուծելով, այլև առաջարկելով նոր կապակցություններ, որոնք չեն հիմնվում հակասության օրենքի վրա և քո կարծիքով միանգամայն անկախ են ամեն փորձից, ինչպե՞ս ես դու հանգում դրան և ինչպե՞ս ես պատրաստվում հիմնավորել նման հավակնությունները։ Դու չպետք է վկայակոչես մարդկային ընդհանուր բանականության համաձայնությունը, քանի որ վերջինս մի վկայություն է, որի ակնհայտությունը հենվում է միայն ընդհանուր կարծիքի վրա։ Quodcunque ostendis mihi sic, increduius odi. ::::::::Horatius<ref>«Այն, ինչը ցույց ես տալիս ինծ, ես չեմ հավատում և ատում եմ»։ (Հորատիուս, Epist. II, 3, 188)</ref> Սակայն այս հարցի լուծումը որքան անխուսափելի, այնքան էլ միաժամանակ դժվար է. և գլխավոր պատճառը, որով վերջինս այդքան երկար ժամանակ անպատասխան էր մնացել, այն է, որ ոչ մեկի մտքով չէր անցել, թե կարելի է նման հարց տալ, իսկ երկրորդ պատճառը՝ որ այս հարցի սպառիչ պատասխանը շատ ավելի տևական, խորը և համառ խորհրդածության կարիք ունի, քան մետաֆիզիկական ամենաընդարձակ որևէ աշխատություն, որն ի հայտ գալու առաջին իսկ պահից անմահություն էր խոստացել իր հեղինակին։ Յուրաքանչյուր խորաթափանց ընթերցող, հաշվի առնելով այդ խնդրի պահանջները և բարեխղճորեն խորհելով դրա շուրջ, սկզբում երկյուղում է վերջինիս դժվարությունից՝ համարելով այն անլուծելի և, եթե իսկապես գոյություն չունենային նման զուտ a priori սինթետիկ իմացություններ, կատարելապես անհնար, այդպես էր իրականում պատահել Դևիդ Հյումի հետ, թեպետ նա չէր պատկերացնում նշված հարցն այն ընդհանուր տեսքով, որով դա ներկայացվում է այստեղ և որով պետք է ներկայացվեր, որպեսզի դրա պատասխանը վճռորոշ լիներ ամբողջ մետաֆիզիկայի համար։ Իրոք,- ասում էր այդ խորաթափանց այրը,- այդ ինչպե՞ս է հնարավոր, որ երբ ինձ տրված է հասկացություն, ես կարող եմ դուրս գալ դրա սահմաններից ու կապել նրան մեկ ուրիշ հասկացության հետ, որը բոլորովին բովանդակված չէ նրանում, և այն էլ այնպես, ասես սա ''անհրաժեշտաբար'' պատկաներ առաջինին։ Միայն փորձը կարող է նման կապակցություններ ընձեռել մեզ (այսպես դուրս եկավ նա այս դժվարությունից՝ համարելով այն անհնարինություն), և ամբողջ այդ թվացյալ անհրաժեշտությունը կամ, ինչը նույնն է, որպես անհրաժեշտություն ընդունված a priori իմացությունը ոչ այլ ինչ է, քան ինչ-որ բանը ճշմարիտ համարելու և այդ պատճառով սուբյեկտիվ անհրաժեշտությունը օբյեկտիվ անհրաժեշտության տեղ դնելու երկարատև սովորություն։ Եթե ընթերցողը գանգատվի այն դժվարություններից ու չարչարանքից, որոնք ծագում են իմ առաջադրած խնդիրը լուծելու ճանապարհին, ապա թող ինքը փորձի լուծել այն ավելի հեշտ մի եղանակով։ Այդ դեպքում նա գուցե իրեն պարտական զգա մեկին, ով նրա փոխարեն ստանձնել է այդ խորը հետազոտության աշխատանքը, ու թերևս զարմանա այն դյուրության վրա, որով կարող է տրվել լուծումը, եթե հաշվի առնենք, թե որքան յուրահատուկ է առարկան։ Երկար տարիների ջանք պահանջվեց այս խնդրին համապարփակ (այն իմաստով, որով այս բառը կիրառում են մաթեմատիկոսները, այսինքն՝ բոլոր դեպքերի համար) լուծում գտնելու և ի վերջո անալիտիկ տեսքով ներկայացնելու համար, ինչպես և ընթերցողը կգտնի այն այստեղ։ Ընդսմին, բոլոր մետաֆիզիկոսները հանդիսավոր և օրինավոր կերպով ազատված են իրենց զբաղմունքից այնքան ժամանակ, քանի դեռ բավարար պատասխան չեն տվել ''ինչպե՞ս են հնարավոր a priori սինթետիկ իմացությունները'' հարցին։ Չէ՞ որ միայն այս պատասխանի մեջ է հավատարմագիրը, որը նրանք պիտի ցույց տան, եթե պատրաստվում են զուտ բանականության անունից ինչ-որ բան ասել մեզ. առանց այդ հավատարմագրի, սակայն, նրանք կարող են հուսալ ոչ այլ ինչ, եթե ոչ այն, որ խոհեմ մարդիկ, արդեն բազմիցս խաբված լինելով, առանց որևէ հետազոտության կմերժեն նրանց ասելիքը։ Իսկ եթե մետաֆիզիկոսները ցանկանում են իրենց գործով զբաղվել ոչ իբրև ''գիտությամբ'', այլ իբրև մարդկային ընդհանուր դատողականությանը մատչելի և բարերար համոզումների ''արվեստով'', ապա չարժե արգելել նրանց այդ զբաղմունքը։ Այդ դեպքում նրանք պարտավոր կլինեն խոսել բանական հավատի համեստ լեզվով և պարտավոր կլինեն խոստովանել, որ իրենց արգելված է անգամ ''ենթադրել'', ուր մնաց թե ''իմանալ'' մի բան, որն ընկած է ամեն հնարավոր փորձի սահմաններից դուրս, և նրանց կմնա միայն ''ընդունել'' լոկ այն (ոչ թե սպեկուլյատիվ կիրառության, որից պետք է հրաժարվեն, այլ բացառապես պրակտիկ կիրառության համար), ինչը հնարավոր և նույնիսկ պարտադիր է կյանքում դատողականությունը և կամքը ղեկավարելու համար։ Միայն այսպես նրանք կարող են օգտակար ու իմաստուն այրերի անուն կրել, և որքան ավելի հրաժարվեն մետաֆիզիկոսի անունից, այնքան ավելի կլինի նրանց օգուտը, որովհետև մետաֆիզիկոսներն են ցանկանում լինել սպեկուլյատիվ փիլիսոփաներ, բայց քանի որ այստեղ գործ ունենք a priori դատողությունների հետ, չի կարելի թույլ տալ մակերեսային հավանականություններ (որովհետև այն, ինչը ճանաչվում է որպես a priori իմացություն, հենց այդ պատճառով էլ հայտարարվում է անհրաժեշտ) և չի կարելի թույլ տալ նման մարդկանց ենթադրությունների խաղ սարքել, որովհետև կա՛մ նրանց պնդումները պիտի գիտություն հանդիսանան, կա՛մ էլ դրանք ընդհանրապես ոչինչ են։ Կարելի է ասել, որ ամբողջ տրանսցենդենտալ փիլիսոփայությունը<ref>''Տրանսցենդենտալ փիլիսոփայություն'' - գիտություն a priori սինթետիկ իմացության հնարավորության մասին։ Գործ ունի մարդկային բանականության աղբյուրների հետ, որոնցից սերվում է a priori իմացությունը։ Մետաֆիզիկան հավակնություն ուներ իր առարկաների մասին տեղեկություն տալ a priori, հետևաբար նախքան մետաֆիզիկայով զբաղվելը հարկավոր է ի կատար ածել տրանսցենդենտալ փիլիսոփայության պահանջները, ինչը և ցույց կտա մետաֆիզիկայի իբրև գիտության հնարավորությունը կամ անհնարությունը։</ref>, որ անհրաժեշտաբար նախորդում է ամեն մետաֆիզիկայի, ինքը ոչ այլ ինչ է, եթե ոչ այստեղ ներկայացված հարցի լիակատար լուծում՝ միայն թե սիստեմատիկ կարգի և մանրամասնության բերված տեսքով, այնպես որ մինչև այժմ ոչ մի տրանսցենդենտալ փիլիսոփայություն չի եղել։ Իսկապես, այն, ինչը ներկայացված է հիշյալ անվան տակ, ըստ էության մետաֆիզիկայի մի մասն է, մինչդեռ այդ գիտությունը պետք է նախ պարզի դրա հնարավորությունը ու հետևաբար նախորդի ամեն մետաֆիզիկայի։ Ուստի, քանի որ մեկ ու միակ հարցին բավարար պատասխան տալու համար հարկավոր է մի ամբողջ գիտություն՝ ազատ ամեն կողմնակի օժանդակությունից, հետևապես հիմնովին նոր, պետք չէ զարմանալ, որ այդ հարցի լուծումը կապված է մեծ ջանքերի ու դժվարությունների և նույնիսկ որոշ անպարզության հետ։ Այժմ ձեռնամուխ լինելով այդ լուծմանը, ընդ որում անալիտիկ մեթոդով, որում մենք ենթադրում ենք, որ այդպիսի իմացություններ զուտ բանականությունից իսկապես գոյություն ունեն, մենք կարող ենք վկայակոչել տեսական իմացության (քանզի խոսքն այստեղ միայն նրա մասին է) ընդամենը երկու ''գիտություններ''՝ ''զուտ մաթեմատիկան'' և ''զուտ բնագիտությունը'', քանի որ միայն սրանք կարող են մեզ առարկաներ ներկայացնել հայեցողության մեջ. այսինքն՝ եթե նրանցում լինի a priori իմացություն, նրանք կարող են ցույց տալ դրա ճշմարտությունը կամ համապատասխանությունն իր օբյեկտին in concreto, այն է՝ այդ իմացության ''իրականությունը'', որից այնուհետև կարելի է անալիտիկ ճանապարհով անցնել դրա հնարավորության հիմունքին։ Սա շատ է դյուրացնում մեր գործը, որովհետև ընդհանուր դիտարկումները ոչ միայն կիրառվում են փաստերի նկատմամբ, այլև ելնում են նրանցից, այն դեպքում, երբ սինթետիկ մեթոդով դրանք պիտի բոլորովին in abstracto դուրս բերվեն հասկացություններից։ Սակայն այս իրական ու դրա հետ մեկտեղ հիմնավորված զուտ a priori իմացություններից որևէ հնարավոր, մեր կողմից փնտրվող մետաֆիզիկայի իբրև գիտության հասնելու համար մեզ անհրաժեշտ է գլխավոր հարցի մեջ ներառել այն, ինչը առաջ է բերում այդ մետաֆիզիկան և որպես ընդամենը բնականորեն տրված, թեպետ իր ճշմարտության տեսակետից կասկածելի մի a priori իմացություն (որի մշակումը առանց իր հնարավորության քննադատական հետազոտության սովորաբար արդեն մետաֆիզիկա էր կոչվում) ընկած է դրա հիմքում, մի խոսքով՝ այդպիսի գիտության բնատուր հակումը, և այսպես, գլխավոր տրանսցենդենտալ հարցը, թաքնված լինելով չորս ուրիշ հարցերում, հաջորդաբար կստանա իր պատասխանները։ ''1. Ինչպե՞ս է հնարավոր զուտ մաթեմատիկան։ 2. Ինչպե՞ս է հնարավոր զուտ բնագիտությունը։ 3. Ինչպե՞ս է հնարավոր մետաֆիզիկան ընդհանրապես։ 4. Ինչպե՞ս է հնարավոր մետաֆիզիկան իբրև գիտություն։'' Մենք տեսնում ենք, որ թեպետ այս խնդիրների լուծումը պիտի գլխավորապես քննադատության հիմնական բովանդակություն հանդիսանա, այն թերևս յուրահատուկ մի պահ էլ ունի, որն ինքնին արժանի է ուշադրության, այն է՝ տվյալ գիտությունների աղբյուրները բանականության մեջ փնտրելը, որպեսզի այդկերպ հնարավոր լինի իրականում հետազոտել և չափել բանականության ինչ-որ բան a priori ճանաչելու ունակությունը, ինչի հետևանքով այդ գիտություններն իրենք, եթե չեն շահում իրենց բովանդակության տեսակետից, ապա շահում են իրենց ճիշտ կիրառության առումով և, լույս սփռելով իրենց ընդհանուր ծագման ավելի կարևոր հարցի վրա, դրա հետ մեկտեղ առիթ են ընձեռում՝ ավելի լավ պարզաբանելու իրենց սեփական բնությունը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic